15 «վնասակար» մթերքներ, որոնք իրականում հսկայական օգուտ են բերում առողջությանը

1. Հում ապխտած տավարի միս

Այս մթերքը երբեք օգտակար չի համարվել, բայց իրականում ուղղակի պետք է հետևել աղի քանակին այս մթերքի մեջ: Դա հիմնականում սպիտակուց է, որը պրակտիկորեն չի պարունակում շաքար, դրա համար ապահովում է էներգիայի ներհոսքը՝ չբարձրացնելով շաքարի մակարդակն արյան մեջ:

2. Կետչուպ

Կետչուպը պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտ՝ «լիկոպեն» անվանմամբ: Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ հակաօքսիդանտը կարող է իջեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

3. Կարմիր միս

Չկան ոչ մի բավարար տվյալներ՝ ապացուցող, որ կարմիր մսից կարող են առաջանալ քաղցկեղ, ինսուլտ և սրտի հիվանդություններ: Չկա նաև ապացույց, որ կարմիր միսը բարձրացնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Ընդ որում, կարմիր մսի մեջ պարունակվում է վիտամին D-ի այն տեսակը, որը լավ է ոսկորների համար, և ցինկ, որն ավելի լավ է մարսվում, քան բանջարեղենինը:

4. Գարեջուր

Գարեջրի չափավոր օգտագործումը կարող է օգտակար լինել մարսողության համար և լինել լավ պրոֆիլակտիկա քաղցկեղի դեմ:

5. Կրեկեր

Միանգամից պետք է նշել, որ թխվածքաբլիթների մեջ ոչ մի օգտակար բան չկա: Բայց կրեկերի վնասը շատ է չափազանցված, քանի որ դրանց մեջ պրակտիկորեն չի օգտագործվում շաքար:

6. Պիցցա

Պիցցան կարող է նաև օգտակար լինել: Օրինակ, մի կտոր բանջարեղենային պիցցան, պանրի և տոմատի մածուկի հետ, կարող է ապահովել օրգանիզմին վիտամիններով և կալցիումով:

7. Գինի

Անխոս, գինին շատ լավ է սրտի համար, բայց խոսքը գնում է շաբաթական մի քանի բաժակի մասին, այլ ոչ թե՝ մեկ գիշերվա ընթացքում՝ մեկ շշի:

8. Ձվի դեղնուց

Արդեն բավականին շատ ապացույցներ կան, որ ձվի դեղնուցը չի բարձրացնում խոլեստերինի մակարդակը: Եվ բացի այդ, ձվի մեջ բավականին շատ է սպիտակուցը և քիչ է ածխաջուրը, այնպես որ, դրանք շատ հարմար են դիետայի համար:

9. Կակղամորթ

Սրանք ուղղակի ցինկի իդեալական աղբյուր են, որը շատ լավ է տղամարդկանց սեռական առողջության համար:

10. Բեկոն

Պարունակում է «խոլին», որն օգնում է պահպանել ուղեղն առողջ և կարող է կանխարգելել այնպիսի հիվանդություն, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը: Պարունակում է նաև օմեգա-3, որը շատ օգտակար է սրտի հիվանդությունների ժամանակ:

11. Պոպկորն

Պոպկորնի մեջ շատ է պարունակվում թաղանթանյութ և հակաօքսիդանտներ:

12. Սուշի

Սուշիում շատ է սպիտակուցը, և այն հանդիսանում է նաև օմեգա-3-ի աղբյուր:

13. Շոկոլադ

Օգտակար է նաև կաթնային շոկոլադը: Այն հակաօքսիդանտի և մագնիումի, ինչպես նաև ֆլավոնոլի լավ աղբյուր է, որոնք կարող են օգնել իջեցնել արյան ճնշումը:

14. Պանիր

Իջեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

15. Կարագ

Պարունակում է բոլոր նյութերը, որոնք շատ լավ են մարմնի և ուղեղի համար, այնպիսիք, ինչպիսին են վիտամին K2-ը և օմեգա-3-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս