Բաժիններ՝

7 ահավոր երևույթ, որ տեղի են ունենում, երբ կրծում եք եղունգները

Marketium.ru-ն գրում է, որ ըստ որոշ հետազոտությունների՝ եղունգները կրծելու սովորությունը կարող է վկայել էմոցիոնալ անհավասարակշռության մասին։ Փորձագետների կարծիքով՝ եղունգները կրծելն անհանգստության և հոգնածության նշան է։ Սակայն կարևոր է հասկանալ, որ դա կարող է հանգեցնել առողջության հետ կապված լուրջ խնդիրների։ Ահա 7 պատճառ՝ ինչու է հարկավոր դադարեցնել այս վնասակար սովորությունը։

1. Վարակներ։ Եթե եղունգի մեծ հատված կծեք, կարող եք վնասել դրա տակ գտնվող մաշկը՝ այն առավել խոցելի դարձնելով բակտերիաների համար։ Ամենատարածվածներից մեկը ստացել է պարոնխիա անունը։ Այն ուղեկցվում է բորբոքմամբ, կարմրությամբ, ցավով և բշտիկների առաջացմամբ։

2. Բորբոքում։ Թքի քիմիական բաղադրությունը դրան հնարավորություն է տալիս մանրացնել ճարպերն ու սննդի մյուս բաղադրիչները։ Բայց բացի նյութափոխանակությանն օգնելուց՝ այն նաև կարող է վնասել և բորբոքել մատների մաշկը, եթե մատներն անընդհատ բերանն եք դնում։

3. Տարբեր հիվանդություններ։ Բերանի միջոցով օրգանիզմում կարող են հայտնվել բազմաթիվ վտանգավոր միկրոօրգանիզմներ։ Օրվա ընթացքում ձեռքերը շփվում են բազմաթիվ հիվանդաբեր միկրոօրգանիզմների հետ, որոնք, որպես կանոն, մնում են եղունգների տակ։ Այդ բակտերիաները կարող են թեթև մրսածություն, ինչպես նաև՝ որովայնային լուրջ վարակ առաջացնել։

4. Եղունգների սերտաճում։ Եղունգները կրծելու դեպքում վնասում եք դրանք, ինչը կարող է հանգեցնել եղունգի քրոնիկական սերտաճման կամ դրա ձևափոխման։

5. Բշտիկներ դեմքին։ Մասնագետների խոսքով՝ գորտնուկները քորելու դեպքում վարակը կարող է ներթափանցել եղունգների տակ, ապա տարածվել դեմքին կամ իրանին, երբ դիպչեք դրանց։

6. Հերպես ձեռքերին։ Եթե բերանի խոռոչում հերպես է հայտնվել, ինչը բավական տարածված խնդիր է, առկա է նաև վտանգ, որ այն կարող է տարածվել ձեռքերին։ Մեկ կամ երկու շաբաթ անց կարող են արյունով կամ ջրով լի փոքր վերքեր հայտնվել։

7. Խնդիրներ ատամների հետ։ Եղունգները հաճախ կրծելու արդյունքում լնդերը կարող են դեֆորմացվել կամ վնասվել, ինչը կարող է ատամների ծուռ լինելու պատճառ դառնալ։ Այս սովորությունը կարող է նաև լնդերի բորբոքման պատճառ դառնալ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս