Վտանգավոր նշաններ, որոնք վկայում են լիմֆատիկ համակարգի խնդիրների մասին

Budetezdorovy.ru-ն գրում է, որ չնայած լիմֆատիկ համակարգը հաճախ է անուշադրության մատնվում, այն կարևոր է մեր օրգանիզմի համար։ Այն աշխատում է օրգանիզմից ավելցուկները, թունավոր և անպետք նյութերը հեռացնելու համար։ Դա է պատճառը, որ շատ կարևոր է պահպանել լիմֆատիկ համակարգի առողջությունը։ Այս համակարգի գերբեռնվածության մասին վկայում են հետևյալ նշանները.

  • մաշկի չորություն
  • ցան և ակնե
  • գերզգայունություն
  • ցավ առավոտյան ժամերին
  • հոգնածության զգացում
  • որովայնի փքվածություն կամ հեղուկի կուտակում
  • մաշկի քոր
  • քաշի ավելացում և ավելորդ ճարպ որովայնի հատվածում
  • գեղձերի այտուցվածություն
  • ցածր իմունիտետ
  • գլխացավեր
  • շրջակա միջավայրի ալերգենների նկատմամբ բարձր զգայունություն և գրգռվածություն
  • փորկապություն։

Լիմֆատիկ համակարգի գերբեռնվածության հետևանք կարող են դառնալ բազմաթիվ գործոններ, այդ թվում.

  • յոդի անբավարար քանակ
  • սթրես
  • նյութափոխանակության անհավասարակշռություն
  • կիպ հագուստ։

Եթե նկատում եք այս նշանները, կարող եք հետևել այս պարզ խորհուրդներին.

  1. Շատ հեղուկ օգտագործեք։ Բացի ջրից՝ կարելի է նաև ուշադրություն դարձնել բնական հյութերին, խոտաբույսերով թեյերին, թուրմերին։ Կանաչ բանջարեղենից պատրաստված հյութերն այս դեպքում իդեալական լուծում են։
  2. Խոտաբույսեր։ Գոյություն ունեն մի խումբ բույսեր, որոնք լավացնում են լիմֆատիկ համակարգի առողջությունը, օրգանիզմից դուրս բերում թունավոր նյութերը։
  3. Վարժություններ։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 15-20 րոպե հատկացնել այդ վարժություններին։
  4. Արագ քայլք։ Սա շատ պարզ, միևնույն ժամանակ՝ շատ արդյունավետ միջոց է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս