ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում կիրականացնեն անվճար հետազոտություն

Մայիսի 15- 20-ը, ժամը 10:00-ից Հայաստանի Հանրապետության Կարո Մեղրիկյանի անվան աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի առաջատար ակնաբույժների կողմից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացվեն ակնաբուժական խնդիրներ ունեցող արցախյան պատերազմում զոհված, վիրավորված ազատամարտիկների ու նրանց ընտանիքների անդամների անվճար հետազոտություն և խորհրդատվություն:

ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ցանկացողները կարող են նշված օրերին համապատասխան փաստաթղթերով դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031