Արյան համար։ Անեմիայով տառապող անձանց խորհուրդ է տրվում օրվա ընթացքում նվազագույնը մեկ բաժակ կաղամբի հյութ խմել։ Այն նյութեր է պարունակում, որոնք օգտակար են արյան համար։
Էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում դիտվել է նաև Հայաստանում, սակայն ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում այսօր իրավիճակը կայուն է, արձանագրվում են միայն եզակի դեպքեր:
Սուրճն օգտակար է միայն այն դեպքում, երբ չեք գերազանցում թույլատրելի սահմանը։ Կայքը ներկայացրել է, թե որ նշաններն են վկայում այն մասին, որ չափից շատ եք սուրճ խմում։
Խանութներում վաճառվող դեզոդորանտները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասակար լինել առողջության համար։ Թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում։
Պաատա Իմնաձեն բացատրել է, որ իմունացման հարցերն աշխարհի զարգացած երկրներում կարգավորում է օրենսդրությունը: Նրա տեղեկատվությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պատվաստում չստացած երեխային չի թույլատրվում ստանալ կրթություն: Եվրոպայի որոշ երկրներում, չպատվաստված երեխայի ծնողը տուգանվում է 2500 եվրոյի չափ գումարով:
Բժիշկն առողջ սնունդ էր համարում ձուն, անյուղ միսը, ձուկը, բանջարեղենը, մրգերը, կաթնաշոռը և մնացած կաթնաթթվային մթերքները: Հորդորում էր չսահմանափակել հեղուկների ընդունումը, հրաժարվել ծխեցրած և աղի մթերքներից, սպիտակ հացից և քաղցրեղենից, ուտելիս` միայն սև հաց, այն էլ` քիչ, օրական 150 գրամից ոչ ավելի: Ցանկալի է ուտել օրական 4 անգամից ոչ քիչ, փոքր չափաբաժիններով:
Ցավ եք զգում աչքերի շուրջ կամ դրանց ետևում։ Սա անհանգստացնող նշաններից մեկն է։ Այս նշանները հաճախ առաջանում են գլաուկոմայի զարգացման կամ աչքի ճնշման բարձրացման դեպքում. երկուսն էլ տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացնում։
Հիվանդների մեծ մասը կարող է տեղյակ չլինել, որ պոլիկլինիկաներում առկա են իրենց համար նախատեսված հակաուռուցքային և սրտամկանի սուր ինֆարկտի անվճար դեղեր:
Սա կատակ չէ: Քսուքն իսկապես աշխատում է 100 տոկոսով, և մաշկը ձեռք է բերում առողջ տեսք՝ առանց կնճիռների: Կնճիռների դեմ այս հանրահայտ քսուքը 1 շաբաթում հարթեցնում է ամենավատ մաշկը: Ներծծվում է շատ երկար՝ 1 ժամից ավելի: Դրա համար այն պետք է օգտագործել քնելուց 2 ժամ առաջ: Առաջին արդյունքը կտեսնեք 2 օր անց: Բաղադրատոմսը դժվար չէ և իսկապես կախարդական է:
Նիկոլայ Ամոսովի անունը հայտնի դարձավ ոչ այն ժամանակ, երբ նա սկսեց կատարել սրտի իր առաջին վիրահատությունները: Փառքը գտավ նրան, երբ առողջ ապրելակերպի մասին նրա գրած գրքերը սկսեցին կարդալ տասնյակ-հազարավոր մարդիկ: Մարդը, ով դարձավ սրտի վիրահատությունների պիոները, շատ լավ գիտեր, թե ինչ է նշանակում պատասխանատվություն, երկաթյա նյարդեր և կյանք ու մահ:
Փորձեք 6 օր սնվել՝ օգտագործելով շատ մրգեր՝ նախընտրությունը տալով արքայախնձորին, կիվիին, տանձին և հատկապես՝ թուրինջին:
Մարմնից տհաճ հոտի առկայություն կարող է մաշկի քրտնագեղձերի և նյութափոխանակության ընթացքում առաջացող միացությունների փոխգործակցության, ինչպես նաև բակտերիալ ակտիվության հետևանք լինել։ Որպես կանոն՝ այն վկայում է հորմոնալ խնդիրների և նյութափոխանակության գործընթացների խանգարման մասին, կարող է առաջանալ նաև որոշ հիվանդությունների և դեղամիջոցների օգտագործման արդյունքում։ Տհաճ հոտի առկայության հետևանք են դառնում նաև միկրոօրգանիզմները, կեղտն ու քիմիական միացությունները, որոնք պարունակվում են որոշակի խումբ մթերքի մեջ։
Ջրծաղիկի դեպքերի նվազումը 2017-ի հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, կապված է երեխաների՝ փակ տարածքներում չլինելու և շփման հնարավորինս նվազեցման, ինչպես նաև բարենպաստ եղանակային պայմանների հետ: Իսկ քութեշի դեպքերի ավելացումը պարզապես համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործման արդյունք է:
«Հիվանդացությունն ունի օրինաչափ սեզոնայնություն: Աղիքային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնան վերջին, ամռանը և աշնան առաջին երկու ամիսներին: Սակայն իրավիճակը վերահսկելի է, իրականացվում են մշտադիտարկումներ»,-նշեց Թորոսյանը:
Զարմանալի համադրություն, որը առողջության համար մի շարք դրական հատկություններ ունի։ Ըմպելիքը պատրաստվում է ձմերուկից և կայենյան պղպեղից։
Օրերս Վանաձորի բժշկական կենտրոնում մարզում առաջին անգամ կատարվել է կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում: 90-ամյա կինը վայր էր ընկել և վնասել ձախ ազդրի վզիկը: Չնայած թրոմբոէմբոլիկ բարդությունների հետ կապված ռիսկերին` վնասվածքաբան-օրթոպեդ Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ կատարվել է կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում։ Երկու ժամ տևած վիրահատությունն անցել է բարեհաջող, հիվանդը դուրս է գրվել լավացումով:
Հորմոններից շատ բան է կախված։ Դրանք ոչ միայն ղեկավարում են մարմինը, այլև մեծ ազդեցություն են ունենում արտաքին տեսքի վրա։ Կայքը ներկայացրել է, թե արտաքին տեսքի հետ կապված որ խնդիրը կարող է վկայել հորմոնալ անհավասարակշռության մասին։ Այդ նշաններից մի քանիսի միաժամանակյա առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։
Ընդունված է կարծել, թե մթերքն էներգիայի աղբյուր է և չի կարող քնկոտություն առաջացնել։ Իրականում մթերքների մի խումբ քնկոտության պատճառ է դառնում։
Յուրքանչյուր ոք, անկախ մաշկի երանգից, գտնվում է մաշկի քաղցկեղի ձեռքբերման ռիսկի խմբում։
Փաթեթավորված թեյի հակառակորդները պնդում են, որ դրանում թեյի «աղբ է»։ Այս կարծիքը շատ հեռու չէ իրականությունից, հատկապես, եթե խոսքը մատչելի մթերքի մասին է։
Ժամանակ առ ժամանակ օրգանիզմը մաքրելը կարևոր նշանակություն ունի ընդհանուր առողջական վիճակի, լավ ինքնազգացողության համար։ Եթե նկատում եք հետևյալ նշանները, նշանակում է՝ օրգանիզմն ունի դրա կարիքը։
Մթերք, որը պետք է ներառված լինի ցանկացած կնոջ սննդակարգում։
Ձմերուկը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Դրա միզամուղ հատկությունը շատերին է հայտնի. այն իդեալական մթերք է ծարավը հագեցնելու, տոքսիններն օրգանիզմից դուրս բերելու համար։ Քչերը գիտեն այն մասին, որ օգտակար է նաև ձմերուկի կեղևը, որը հաճախ օգտագործվելու փոխարեն՝ աղբամանում է հայտնվում։
Օրգանիզմում կուտակված ճարպերից ազատվելու լավագույն տարբերակը սննդակարգը շտկելն ու ֆիզիկական ակտիվության ապահովումն է։ Հարկավոր է հավասարակշռել սննդակարգը և պարբերաբար սպորտով զբաղվել։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասել մաշկը ընդամենը 15 րոպեի ընթացքում։
Օրգանիզմին նորմալ կենսագործունեության համար հանքանյութեր են հարկավոր։ Այս 7 հանքանյութերը չափազանց կարևոր են առողջության համար, իսկ դրանց անբավարար քանակը լուրջ խնդիրների պատճառ է դառնում։
Այո՛, ելակը կարող է օգտագործվել՝ որպես բնական մածուկ, քանի որ թթուներ է պարունակում, որոնք օգնում են ատամներից մաքրել փառը։ Ելակը նաև ֆոլաթթու է պարունակում, որը սպիտակեցնում է ատամները և օգնում ազատվել դեղնությունից։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է 12 խորհուրդ՝ առողջ լինելու համար։
Աչքերի տակ սև շրջանակներն ու պարկերն առաջանում են տարբեր պատճառներով՝ քնի պակաս, հոգնածություն, աչքերի լարվածություն, ալերգիա և այլն։ Որոշ դեպքերում խնդրի առաջացումը կարող է կապված լինել նաև գենետիկայի հետ։
գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի՝ օրգանիզմի վրա ունեցած ազդեցությունը շարունակում է վեճի առարկա դառնալ։ ԱՄՆ-ում, Գերմանիայում աճեցնում են փոփոխության ենթարկված եգիպտացորեն, սոյա և կարտոֆիլ, իսկ Ավստրիան ու Հունաստանն իրենց ԳՄՕ-ից ազատ երկրներ են հայտարարել։ Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի վնասակար ազդեցությունն ապացուցված չէ, սակայն կարևոր է բնական մթերքի օգտագործումը։ 3 միջոց, որոնք կօգնեն հասկանալ՝ արդյո՞ք տվյալ մթերքը գենետիկորեն մոդիֆիկացված է, թե՞ ոչ։