Վիտամինային ռումբ, որը կօգնի փոքրացնել որովայնի չափերը
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի ձեզ ու կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Fithacker.ru-ն գրում է, որ հիմնական բաղադրիչը գրեյպֆրուտն է, որը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են նիհարել։
Բաղադրիչներ
- մեկ բաժակ թարմ գրեյպֆրուտի հյութ
- 2 թեյի գդալ խնձորի քացախ
- 1 թեյի գդալ մեղր։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Այս հյութն օգտագործեք յոթ օր շարունակ՝ ամեն անգամ ուտելուց առաջ կամ ճաշից ու ընթրելուց առաջ։
7 օր ընդմիջեք։ Եթե կրկին անհրաժեշտություն առաջանա, կրկնեք ևս մեկ շաբաթ։ Եթե գրեյպֆրուտի համը տհաճ է ձեզ համար, այն կարող եք նարինջով փոխարինել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը