Ուզո՞ւմ եք հաղթահարել ցելյուլիտը. փորձեք այս 5 բնական միջոցները

Ցելյուլիտն առավել հաճախ հանդիպում է մեծահասակ կանանց շրջանում, բայց երիտասարդ տարիքում ևս կանայք բախվում են այս տհաճ խնդրին։ Առավել հաճախ այն առաջանում է ոտքերի հատվածում։ Որոշ դեպքերում կարող է նկատվել նաև որովայնի և ձեռքերի հատվածում։

Steptohealth.ru-ն գրում է, որ չնայած խնդրի հիմնական պատճառն ավելորդ քաշն է, այն կարող է առաջանալ մարմնի ցանկացած կազմվածք ունեցող մարդկանց շրջանում՝ հորմոնալ փոփոխությունների, լիմֆատիկ համակարգի աշխատանքի խանգարումների, օրգանիզմում տոքսինների և հեղուկի կուտակման արդյունքում։ Այս տհաճ խնդրից ազատվելու լավագույն տարբերակը կենսակերպը փոխելն է. հարկավոր է հետևել առողջ սննդակարգի կանոններին և ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Խնդրի դեմ պայքարում կարող եք օգտագործել նաև հետևյալ բնական միջոցները։

Սուրճի մրուր և մասուրի յուղ։ Սուրճի մրուրի և մասուրի յուղի համադրության արդյունքում մաշկն ավելի գեղեցիկ տեսք է ստանում։ Բաղադրիչներն օգնում են լավացնել արյան շրջանառությունը մաշկի այդ հատվածում, ինչը որոշիչ նշանակություն ունի հյուսվածքներում կուտակված հեղուկի և տոքսինների դուրսբերման համար։

Կարդացեք նաև

Բաղադրիչներ

  • 3 ճաշի գդալ սուրճի մրուր՝ 36 գրամ
  • 3 ճաշի գդալ մասուրի յուղ՝ 45 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Բոլոր բաղադրիչները խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։
  • Խառնուրդը քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ ցելյուլիտ է առաջացել, մերսեք 3-5 րոպե։
  • 15 րոպե անց լվացեք ջրով։
  • Խորհուրդ է տրվում կրկնել շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։

Ձիաձետի թուրմ։ Այս բնական ըմպելիքը նվազագույն քանակով կալորիա է պարունակում, պայքարում է հեղուկի կուտակման դեմ և խթանում է արյան շրջանառությունը։

Բաղադրիչներ

  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ
  • 1 թեյի գդալ ձիաձետ՝ 5 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Եռացրեք ջուրը, ավելացրեք մեկ թեյի գդալ ձիաձետ։
  • Թողեք թրմվի 20 րոպե։
  • Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել 2-3 բաժակ՝ շաբաթվա ընթացքում նվազագույնը 3 անգամ։

Ռոզմարինով լոսյոն։ Ռոզմարինը պայքարում է բորբոքային պրոցեսների դեմ, բարձրացնում մաշկի տոնուսը։ Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում այս բույսն օգտագործել ցելյուլիտի դեմ պայքարում։ Դրա օգտագործման արդյունքում ցելյուլիտը չի կարող ամբողջությամբ վերանալ, սակայն պարբերական օգտագործումը կօգնի լավացնել արյան շրջանառությունը, ինչի արդյունքում ցելյուլիտն ավելի քիչ տեսանելի կլինի։

Բաղադրիչներ

  • 2 բաժակ ջուր՝ 500 մլ
  • 4 ճաշի գդալ թարմ ռոզմարին՝ 40 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Եռացրեք ջուրը, ավելացրեք ռոզմարինը։ Թողեք թրմվի 20-30 րոպե։
  • Լոսյոնը քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ ցելյուլիտ է առաջացել։
  • Հարկավոր չէ լվանալ մաշկը, լոսյոնը պետք է ներծծվի։
  • Լոսյոնը մաշկին քսելուց հետո մերսեք այն հատվածը, որտեղ ցելյուլիտն առավել նկատելի է։

Ձիթապտղի և գիհու յուղեր։ Այս յուղերով մերսումը թույլ է տալիս լավացնել արյան շրջանառությունը, ինչի արդյունքում ցելյուլիտն ավելի քիչ նկատելի է դառնում։ Յուղերը հեշտությամբ են ներծծվում մաշկ՝ բարձրացնելով դրա տոնուսը։

Բաղադրիչներ

  • 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ՝ 48 գրամ
  • 2 ճաշի գդալ գիհու յուղ՝ 30 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Խառնեք յուղերը, տաքացրեք գոլորշու վրա։
  • Քսեք մաշկի վնասված հատվածներին, մերսեք։ Յուղը պետք է ներծծվի մաշկի մեջ։
  • Օգտագործեք ամեն օր՝ քնելուց առաջ։

Պապայա և խոշոր շաքարավազ։ Այս համադրությունը մաքրում է մաշկը մեռած բջիջներից և խթանում կոլագենի արտադրությունը։

Բաղադրիչներ

  • 3 կտոր պապայա
  • 2 ճաշի գդալ խոշոր շաքարավազ՝ 24 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Մանրացրեք պապայան, ավելացրեք շաքարը, խառնեք։
  • Մերսող շարժումներով քսեք մաշկին։
  • Խորհուրդ է տրվում շաբաթվա ընթացքում օգտագործել նվազագույնը երեք անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս