Ժամը քանիսին է հարկավոր պառկել քնելու՝ առավոտյան թարմ արթնանալու համար (գրաֆիկ)
Բոլորին ծանոթ է զգացումը, երբ զարթուցիչը միանում է քնի «ամենաքաղցր» պահերին։ Երկար ժամանակ չեք կարողանում ուշքի գալ, մարմինը սկսում է «կոտրտվել»։ Marketium.ru-ն գրում է, որ գոյություն ունի հեշտ միջոց, որը թույլ կտա ձեզ արթնանալ առանց դժվարության։
Քնի ընթացքում միմյանց հաջորդում է երկու հիմնական փուլ՝ արագ և դանդաղ։ Լավ գիշերային քունը բաղկացած է այսպիսի 5-6 ամբողջական ցիկլերից։ Գիտնականները դիտարկել են դրանցից յուրաքանչյուրի տևողությունը, ինչը հնարավորություն է տվել հաշվարկել այն ժամանակահատվածը, երբ օրգանիզմը գտնվում է արագ քնի փուլում։ Հենց այդ ժամանակ արթնանալն ամենահեշտն է։
Միջինում մարդը քնում է 15 րոպեում։ Այսինքն՝ եթե ձեզ հարկավոր է արթնանալ առավոտյան ժամը 6-ին, գերադասելի է պառկել քնելու 20։45-ին կամ 22։15-ին։ Ներկայացված աղյուսակի օգնությամբ կիմանաք, թե ժամը քանիսին է հարկավոր պառկել քնելու՝ առավոտյան թարմ վիճակում արթնանալու համար։ Այս փոքրիկ խորամանկությունը ձեզ կօգնի արթնանալ հեշտ և լավ տրամադրությամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը