Արյան մեջ շաքարի մակարդակը բա՞րձր է. օգտագործեք այս միջոցները
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը վկայում է առողջական խնդիրների առկայության մասին։ Այս խնդրի դեմ պայքարում որպես լրացուցիչ միջոց՝ կարող եք օգտագործել նաև բնական միջոցներ, այդ թվում՝ խոտաբույսերով պատրաստված թեյեր։
Steptohealth.ru-ն ներկայացրել է 4 խոտաբույս, որոնք կօգնեն իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։
Շամբալա։ Արևելյան խոհանոցում այս բույսն օգտագործվում է՝ որպես համեմունք։ Այն օգտագործվում է նաև առողջական այնպիսի խնդիրների առկայության պայմաններում, ինչպիսիք են.
- գաստրիտ
- խոլեստերինի բարձր մակարդակ
- բորբոքումներ
- օգտակար է լյարդի համար։
Օգտագործման եղանակը
- 1 ամսվա ընթացքում ամեն օր 1 բաժակ թեյ խմեք։
- Մեկ շաբաթ դադար տվեք, կրկնեք բուժումը։
Ժենշեն։ Այս խոտաբույսը կարող է իջեցնել գլյուկոզայի մակարդակը։
Օգտագործման եղանակը
- Երեք ամիս ամեն օր ժենշենի արմատով պատրաստված թեյ խմեք։
- Մեկ ամիս դադար տվեք։
- Մասնագետի հետ խորհրդակցելուց հետո կարող եք շարունակել ընդունումը։
Երիցուկ։ Երիցուկը նպաստում է նյութափոխանակության լավացմանը։ Այն օգտակար է այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են.
- անքնություն
- ռևմատիկ ցավեր
- թութք։
Օգտագործման եղանակը
- Օրվա ընթացքում երեք անգամ երիցուկով թեյ խմեք ուտելուց հետո։
Կանաչ թեյ։ Կանաչ թեյը հակաօքսիդանտ հատկություն ունի, պարունակում է բետա-կարոտին, C, E վիտամիններ։
Օգտագործման եղանակը
- 2 ամսվա ընթացում օրական 3-5 բաժակ թեյ խմեք։ Մի խմեք քաղցած վիճակում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը