Խմեք սա՝ լավ քնելու և քնի ընթացքում ճարպերն այրելու համար
Ճարպակալումն ու անքնությունը բավական տարածված խնդիրներ են։ Քնի պակասն ու ավելորդ կիլոգրամների կուտակումը կապված են իրար հետ։ Քիչ քնելու արդյունքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վատ է կարգավորվում, բարձրանում է կորտիզոլի մակարդակը։
Fithacker.ru-ն գրում է, որ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման հետևանքով մեծ քանակով ինսուլին է արտադրվում, դրան հետևում է ինսուլինակայունությունը, ինչն ի վերջո hանգեցնում է ճարպակալման։ Իսկ կորտիզոլի բարձր մակարդակը մեծացնում է վիսցերալ ճարպը։ Մյուս կողմից՝ ճարպակալումն առողջության հետ կապված մի շարք խնդիրների է հանգեցնում։
Եզնալեզվի սերմերից պատրաստված մանրաթելեր և խնձորի հյութ։ Մանրաթելերը հաճախ են օգտագործվում՝ որպես բնական լուծողական։ Դրանք կարող են խթանել նաև քաշի նվազումը։
Բաղադրիչներ
- 1 խնձոր
- 1 բաժակ սառը ջուր
- 2 թեյի գդալ եզնալեզվի սերմերից պատրաստված մանրաթելեր
- Քառորդ թեյի գդալ դարչին։
Պատրաստման եղանակը։ Խնձորը կտրատեք, խառնեք ջրի հետ, ավելացրեք մյուս բաղադրիչները։
Ալոէ վերա և բալի հյութ։ Ալոէ վերան օգտագործվում է ոչ միայն մաշկային խնդիրների դեպքում, այլև՝ որպես սննդային հավելում։ Այն առողջության համար մի շարք օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ կարող է խթանել քաշի նվազումը։
Բաղադրիչներ
- ալոէ վերայի հյութ՝ 30 մլ
- բալի հյութ՝ 60-120 գրամ
- սառը ջուր։
Պատրաստման եղանակը։ Լավ խառնեք բոլոր բաղադրիչները, օգտագործեք թարմ պատրաստված վիճակում։
Կիտրոնով և իմբիրով ըմպելիք։ Այս երկու բաղադրիչները հաճախ են օգտագործվում այն անձանց կողմից, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Բաղադրիչներ
- վարունգի 5-10 շերտ
- 1 ճաշի գդալ թարմ մանրացրած իմբիր
- 200 մլ ջուր
- 1 կիտրոնի հյութ
- մի պտղունց հիմալայան աղ։
Պատրաստման եղանակը։ Խառնեք վարունգն ու իմբիրը, ստացեք միասեռ զանգված։ Ավելացրեք կիտրոնի հյութն ու աղը։
Տաք ըմպելիք կաթով։ Կաթի պարբերական օգտագործումը սահմանափակ քանակով չի հանգեցնում ճարպակալման, հակառակը՝ կարող է օգնել կանխարգելել այն։
Բաղադրիչներ
- 1 բաժակ կաթ
- 1-2 թեյի գդալ մեղր
- մի պտղունց մշկընկույզ։
Պատրաստման եղանակը։ Տաքացրեք կաթը, ավելացրեք մեղրը, մշկընկույզը, լավ խառնեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը