Անհնար է պատկերացնել մաշկի խնամքը՝ առանց քսուքների և դիմակների: Իհարկե, միշտ էլ կարելի է դեղատնից կամ խանութից գնել հատուկ դիմակ, սակայն երբեք չգիտեք, թե ինչ ազդեցություն կունենան դրանք:
Եթե հոգնել եք պրոբլեմատիկ մաշկից և բշտիկների դեմ անդադար պայքարից, ապա օգտվեք մեր առաջարկած բանջարեղենից: Այն ոչ միայն մաքրում է մաշկը, այլև թարմ տեսք է հաղորդում դրան:
Անառողջ սնունդն ու կենսակերպն ազդում են օրգանիզմի դետոքսիկացիայի վրա: Այնուամենայնիվ, կան որոշակի մթերքներ, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու լավացնել առողջությունը: Ձեզ ենք առաջարկում 5 բանջարեղեն, որոնք կմաքրեն օրգանիզմն ու վիտամիններով կսնուցեն այն:
Ձմռան սեզոնին մրսածությունը, գրիպն ու հարբուխը մեր անբաժան «ընկերներն» են: Ձեզ ենք առաջարկում հզոր դեղամիջոց, որը կօգնի պայքարել այս առողջական խնդիրների դեմ, ինչպես նաև կկանխարգելի սրտանոթային համակարգի խնդիրները: Այս դեղամիջոցի բաղադրության մեջ են մտնում այնպիսի հզոր մթերքներ, որոնք ուղղակի անփոխարինելի են՝ հատկապես միասին համադրված: Իրականում սա հին գերմանական բաղադրատոմս է, որը երկար տարիներ օգտագործվել է ընդհանուր առողջությունն ամրացնելու համար:
Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք պաթոլոգիաների։ Ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմում մագնեզիումի քանակն անբավարար է։
Սառը եղանակին, որքան էլ տաք հագնվեք, տաք ըմպելիքներ խմեք կամ վիտամիններ օգտագործեք, միևնույն է, հիվանդանում եք, քանի որ վիրուսը ոչինչ հաշվի չի առնում:
Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ:
Կաղամբը բանջարեղենների թագուհին է: Այս բանջարեղենը ոչ միայն հարուստ է հագեցած ճարպաթթուներով և խոլեստերինով, այլև մանրաթելերի, C և K վիտամինների աղբյուր է: Սակայն կաղամբը ոչ միայն օգտակար է այն ուտելիս, այլև արդյունավետ է արտաքին օգտագործման համար:
Ձմռանը սովորաբար նախաճաշում ենք վարսակի փաթիլներով, սակայն այս սմուզին պարունակում է ջերմացնող բաղադրիչներ, որոնք հրաշալի են՝ որպես ձմեռային նախաճաշ: Դարչինն ու կոճապղպեղը ոչ միայն յուրահատուկ համ ունեն, այլև վիտամիններով են սնուցում օրգանիզմը, հատկապես՝ ձմռանը, երբ վիտամինների պակասը զգալիորեն ազդում է օրգանիզմի վրա:
«Ճիշտ է, մեր բժիշկները տալիս են երդումը, անցնում են բժիշկների էթիկայի առարկան, բայց որոշեցինք, որ ճիշտ կլինի՝ այդ ամենը ձևավորել նախարարի հրամանով և պարտադիր դարձնել, ինչը և կկատարվի Նոր տարվա առաջին եռամսյակին»,- նշեց նախարարը։
Հարցին էլ, թե՝ չե՞ք կարծում, որ ներկրողին պետք է տուգանեք, և ոչ թե՝ վաճառողին, նախարարն այսպես արձագանքեց. «Կաշառքի ժամանակ քրեականացվում է և՛ կաշառք վերցնողի, և՛տվողի արարքը։ Չի կարող՝ բերողը մեղավոր լինի, վաճառողը մեղավոր չլինի։ Վաճառողը պարտավոր է ստուգել բոլոր փաստաթղթերը ու միայն օրինական ներմուծված դեղորայք վերցնել»։
Լոգանք ընդունելն օրվա սկզբում և ավարտին ամենահաճելի բանն է. այն կամ էներգիա է հաղորդում, կամ էլ օգնում է ազատվել հոգնածությունից և սթրեսից։ Մարմնի այս երեք հատվածները հարկավոր չէ շատ հաճախ լվանալ։
Նախանշանները որևէ հիվանդության բացահայտման ամենափորձված մեթոդներից են, սակայն միշտ չէ, որ նախանշանները տեսանելի են:
Եթե ցանկանում եք առանց ավելորդ ջանքերի ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա ձեզ ենք ներկայացնում մի հրաշալի ըմպելիք, որը կօգնի այս հարցում: Այս ըմպելիքը լավացնում է նյութափոխանակությունը, խթանում է ճարպերի այրման գործընթացը, օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Սրտի հիվանդություններն աշխարհում մահացության գլխավոր պատճառն են։ Մահացության դեպքերի 25 տոկոսն այս խնդիրների հետևանքով է գրանցվում։ Marketium.ru կայքը գրում է, որ սիրտ-անոթային հիվանդությունների 90 տոկոսը կարելի է կանխարգելել հավասարակշռված սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնվածության օգնությամբ և վատ սովորություններից ազատվելու արդյունքում։
Բժիշկ Մերի Նյուպորտի թեորեմը համարվում է կարևոր բացահայտում բժշկության մեջ: Ձեզ ենք ներկայացնում բժշկուհու թեորեմն ու մի շարք հետազոտությունների արդյունքներ, որոնք հաստատում են այս թեորեմը:
Երբևէ լսե՞լ եք, թե որքան օգտակար է նշի յուղի և կոճապղպեղի համադրությունը: Այս հրաշալի խառնուրդը ոչ միայն մաքրում է օրգանիզմն ավելորդ տոքսիններից, այլև լավացնում է մաշկի վիճակը, հատկապես՝ աշնան և ձմռան ցուրտ եղանակին: Ձեզ ենք առաջարկում այս համադրությամբ հրաշալի սմուզի, որն ունի մի շարք օգտակար հատկանիշներ:
Այս նարնջագույն բանջարեղենը ոչ միայն առանձնանում է իր գեղեցիկ տեսքով, այլև չափազանց արդյունավետ է մի քանի առողջական խնդիրների դեպքում: Դդումը կարելի է ուտել ամբողջովին՝ կորիզից մինչև կեղև:
Թեյը հայտնի է իր օգտակար հատկանիշներով: Թարմացնում է օրգանիզմը, վիտամիններով և անհրաժեշտ տարրերով է սնուցում այն: Սակայն, պարզվում է, որ թեյը կարելի է օգտագործել նաև՝ որպես մազերի խնամքի միջոց:
Եթե հոգնել եք սովորական սուրճից, բանանով և կաթով սուրճը հրաշալի այլընտրանք է ձեզ համար։ Բանանը սուրճը ոչ միայն ավելի համեղ է դարձնում, այլև մեծ քանակով կալիում է պարունակում, որի քանակը հաճախ չի բավականացնում օրգանիզմին։
Marketium.ru կայքը գրում է, որ կաթվածն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում է։ Ուղեղի վնասված հատվածին արյուն, դրա հետ՝ թթվածին չի հասնում։ Բջիջների մի մասը սկսում է մահանալ, ինչի արդյունքում վրա է հասնում կաթվածը, տեղի են ունենում կենսագործունեության մի շարք խանգարումներ:
Ցավոք սրտի, այս խնդիրը մեր օրերում բավական տարածված է։ Դեպքերի մեծամասնությունում դրանք առողջության համար մեծ վտանգ չեն ներկայացնում, սակայն պրոգրեսիվող պատկերի դեպքում հիվանդությունը կարող է սպառնալ անպտղությամբ, մազաթափությամբ, ճարպակալմամբ։ Հենց այս պատճառով էլ շատ կարևոր է ճանաչել հիվանդության նախանշանները և վաղ շրջանում դիմել բժշկի օգնությանը։
Մազերն առանձնահատուկ հոգատարության կարիք ունեն։ Likeni.info կայքը գրում է, որ մազաթափությունը, մազերի որակի հետ կապված խնդիրները շատ տարածված են։ Դրանք հատկապես սրվում են վարսահարդարիչի և քիմիական միջոցներով մազերը ներկելու արդյունքում։
Թեփը գլխամաշկի խնդիր է, որը կարող է ի հայտ գալ՝ անկախ տարիքից, սեռից և մազի որակից: Գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք պայքարում են թեփի դեմ, սակայն դրանց բաղադրության մեջ մտնում են այնպիսի քիմիկատներ, որոնք ոչ միայն վերացնում են թեփը, այլև՝ վնասում են գլխամաշկը: Այս ամենից խուսափելու համար պետք է խելամիտ մոտենալ թեփից ազատվելու պրոցեսին: Ձեզ ենք առաջարկում տնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել թեփից:
Օրգանիզմը մեզ պարբերաբար նշաններ է ուղարկում, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին հասկանալ լուրջ խնդիրների առկայությունը։ Կաթվածը լուրջ խնդիր է, որն ուղեկցվում է ուղեղի արյան շրջանառության խանգարմամբ։ Սա իր հերթին՝ հանգեցնում է բազմաթիվ բարդությունների։
Սննդային թունավորումների և աղիքային վարակների կանխարգելումը սկսվում է մթերքի ձեռք բերման գործընթացից: Տոնական օրերին չհիվանդանալու համար անհրաժեշտ է:
Դարչինի և մեղրի օգտակար հատկությունները հայտնի են բոլորին։ Այս մթերքները կարող են օգնել նիհարել։ Փորձեք այս համեղ, հեշտ պատրաստվող ըմպելիքը, որն արագացնում է նյութափոխանակությունը և օգնում ազատվել ավելորդ քաշից։
Սննդամթերքը պետք է լինի բազմազան` բաղկացած մեծ մասամբ բանջարեղենից: Լրագրողների հետ հանդիպմանը նման խորհուրդ տվեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:
Օրվա ընթացքում օգտագործված աղի քանակը չպետք է գերազանցի մեկ գդալը՝ 5 գրամ, ներառյալ այն աղը, որն առկա է հացի, վերամշակված, ապխտած կամ պահածոյացված մթերքում: Չպետք է չարաշահել ալկոհոլը, օրական օգտագործել առավելագույնը մինչև 20 գրամ: Սնունդը պետք է պատրաստել հիգիենիկ և անվտանգ պայմաններում, նախընտրելի է շոգեխաշման, թխման մեթոդը, այդպիսով հնարավոր է նվազեցնել յուղի կիրառությունը:
Ֆիզիկական վարժություններն օգտակար են։ Դրանք լավագույն բանն են, որ կարող եք անել ինքներդ ձեզ համար։ Սակայն դրանց օգտակարությունն ապահովվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության հաճախականությամբ և ոչ թե դրանց ինտենսիվությամբ։ Այնպես որ, մի տանջեք ձեզ ֆիզիկական վարժություններով։ Մեկ ամսում Ապոլոնի վերածվելու խնդիր մի դրեք ձեր առաջ։