Ինչպե՞ս օրգանիզմից դուրս բերել լորձը և առողջանալ
Օրգանիզմում լորձի ավելցուկը կարող է շատ հիվանդությունների և բորբոքային պրոցեսների պատճառ դառնալ: Երբ մենք ուտում ենք եփած, վերամշակած սնունդ, լորձ է գոյանում: Տարիների հետ այն կուտակվում է, և, եթե մարմինն ինքնուրույնաբար ժամանակին չի կարողանում օրգանիզմը մաքրել լորձից, լորձը սկսում է լրացնել մեր մարմնի բոլոր հարթությունները: Երբ այն շատ է հավաքվում, բարձրանում է վեր և դուրս է գալիս քթի միջոցով: Հաճախակի մրսածությունն ու ինֆեկցիոն հիվանդությունները, քրոնիկական հոգնածությունը, քնկոտությունը, ձանձրույթը կարող են խոսել օրգանիզմի ընդհանուր աղտոտվածության մասին:
Լորձի կուտակումն օրգանիզմում
Երբ մենք սկսում ենք հազալ, ջերմում ենք, քթերից հոսում է, աչքերի տակ պարկեր են հայտնվում, մենք, սովորական սցենարի համաձայն՝ մտածում ենք, որ, եթե մրսածություն է, ուրեմն պետք է քթի մեջ հատուկ կաթիլներ կաթեցնել, եթե առկա է բարձր ջերմություն, պետք է այն իջեցնել ասպիրինով, իսկ եթե նաև հազն է գրոհում, ապա պետք է ընդունել հակաբիոտիկներ: Այսինքն՝ մենք մեր իսկ կամքով խանգարում ենք, որ մեր առողջ օրգանիզմն ազատվի լորձից:
Արդյունքում՝մենք կենտրոնանում ենք դեղորայքային դետոքսիկացիայի վրա, այնինչ այդ ժամանակ լորձ անունով գաղտնիքը շարունակում է հաստանալ:
Մինչև որոշակի պահը լորձը թափանցիկ է, սակայն եթե այն արդեն օրգանիզմում բավականին շատ է, դառնում է ավելի պինդ և կարող է ունենալ դեղին, շագանակագույն և անգամ՝ կանաչավուն երանգ: Այն պատում է աղիների պատերը և դառնում իր տեսակի մեջ միջնորդ մեր կողմից կերած սննդի և արյունատար անոթների միջև: Այս վիճակում մեր օրգանիզմը դառնում է տարատեսակ միկրոօրգանիզմների կեցավայր, որոնք ուտում են եփած սնունդ:
Եթե մենք փոխենք մեր սննդակարգը և սկսենք նախապատվությունը տալ հում սննդին, այդ միկրոօրգանիզմները միանգամից կոչնչանան, և կսկսվի օրգանիզմի դետոքսիկացան: Սկսվում է գլխացավ, սրտխառնուք, փսխում և փորլուծություն, որոնք օրգանիզմի մաքրման արդյունք են:
Լորձի ավելցուկից առաջացող հիվանդություններ
Մարդու հիգիենայի խնդրով զբաղվող բժիշկները, բնասերները, սննդաբանները համակարծիք են այն հարցում, որ հիվանդությունների մեծ մասն առաջանում է օրգանիզմում թույների կուտակումից: Այսպես կոչված՝ մրսածությունները, բրոնխիտները, այդ թվում նաև՝ ասթմատիկները, հազը, լարինգիտը, պլևրիտը, էնֆիզեման, ինչպես նաև տենդն ու ալերգիաները կապված են օրգանիզմի՝ շնչուղիներում կուտակված շլակներից ու լորձից ազատվելու փորձերի հետ: Ամերիկացի բժիշկ Նորման Ուոքերը վերը նշվածները բնութագրում է այսպես՝
Ադենոիդներ՝ նշագեղձերի բորբոքում կամ մեծացում զանազան շլակների՝ օրգանիզմում կուտակման արդյունքում:
Անգինա՝ քայքայված մթերքների և սննդի թափոնների՝ օրգանիզմում մեծ քանակությամբ պայմանավորված՝ կոկորդի բորբոքում:
Ասթմա՝ բրոնխներում լորձի կուտակումը հանգեցնում է դժվարացող շնչառության:
Արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է հրաժարվել լորձ գոյացնող սննդատեսակներից ու խմիչքներից, օրինակ՝ պաստերացված կաթից ու կաթնամթերքից, սպիտակ հացից, տառացիորեն գրեթե բոլոր կոնցենտրացված և ածխաջրածիններով հարուստ սննդից: Անօգուտ է թաքնվել ալերգեններից, ալերգիայի դեմ դեղեր ընդունել և անալիզներ հանձնել: Հիվանդությունը հարուցվում է բառացիորեն լորձի կուտակմամբ, որից պետք է հրաժարվել սննդի ճիշտ կազմակերպմամբ:
Բրոնխիտը ևս զարգանում է օրգանիզմում լորձի կուտակումից: Նույնը կարելի է ասել նաև թոքաբորբի մասին: Գրիպը հարուցվում է օրգանիզմում սննդի թափոնների չափազանց կուտակումից և մթերքների փոխանակումից, որոնք պարարտ հող են շնչառական օրգանների վրա պաթոգեն բակտերիաների բազմացման համար: Հազը կապված է օրգանիզմի՝ ինքնուրույնաբար լորձը հանելու փորձերի հետ: Մրսածության լավագույն բուժումը դետոքսիկացիան է:
Սակայն ավելի լավ է այն կանխարգելել լորձից և այլ շլակներից օրգանիզմը մաքրելու ճանապարհով, որից հետո պետք է անցնել այնպիսի սննդի, որը բաղկացած է հում մրգերից, բանջարեղենից, թարմ քամած հյութերից, որոնք չեն նպաստում լորձի գոյացմանը: Դեղերը, ներարկումները ցանկալի արդյունք չեն ապահովում: Ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքումն է, որը պայմանավորված է սինուսոիդ խորություններում լորձի կուտակմամբ:
Դուրս ենք բերում լորձը
Լորձը դուրս բերելու ամենաէֆեկտիվ եղանակը թարմ կոճապղպեղի օգտագործումն է: Դրա համար պետք է մոտավորապես 1 թեյի գդալ մաքրած կոճապղպեղի բարակ շրջանակների վրա եռման ջուր լցնել, թողնել թրմվի, ապա ցանկոթյան դեպքում ավելացնել 1 թ/գ մեղր և մի քիչ կիտրոնի հյութ:
Ըմպելիքը պետք է խմել տաք վիճակում՝ ողջ օրվա ընթացքում, ցանկալի է՝ ուտելուց կես ժամ առաջ: Ստամոքսից ու աղիներից լորձը դուրս բերելու համար պետք է կատարել մաքրող պրոցեդուրա: Դրա համար վերցնել մեկ թեյի գդալ հատիկավոր սև պղպեղ, առանց ծամելու կուլ տալ ու վրայից մեկ բաժակ մաքուր ջուր խմել: Սա պետք է անել երեկոյան և միայն ուտելուց բավականաչափ առաջ: Կուրսը 7 օր է:
Դեղաբույսերից լորձը դուրս են բերում երիցուկի ծաղիկները, սոճու և կեչու բողբոջները, էվկալիպտի, սև հաղարջի և անանուխի տերևները, որոնցից թեյ են պատրաստում և թուրմեր:
Աղիների աղտոտվածության մասին են խոսում աղիների հաճախակի խցանումները, նյութափոխանակության խանգարումը, շաքարային դիաբետը, ալերգիան, ավելի կամ պակաս քաշը, երիկամների և լյարդի, ականջի և աչքի հիվանդությունները, համակարգային հիվանդությունները և այլն:
2-3 շաբաթվա ընթացքում 1-2 աղանդերային գդալ կտավատի սերմերի ալյուրը օգտագործելով՝ կարելի է ամբողջությամբ մաքրել հաստ և բարակ աղիները բազմամյա լորձից և այլ մակաբույծներից: Ընդ որում, այս կերպ ամբողջովին պահպանվում է աղիների միկրոֆլորան: Այս մեթոդը նպաստում է քաշի արագ կարգավորմանը և ճարպի այրմանը: Կտավատի ալյուր օգտագործելու ցուցումները՝ վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի, աղեստամոքսային տրակտի բորբոքում, գաստրիտներ, կոլիտ, ստամոքսի և տասներկումատյա աղու խոցային հիվանդություն, պիելիտ, ցիստիտ, ավելորդ քաշ:
Շատ արդյունավետ է կանխարգելման նպատակով կտավատի ամենօրյա գործածությունը:
Աղիների մաքրում
1-ին շաբաթ – 1 աղանդերային գդալ խոշոր աղացած կտավատի ալյուր + 100 գ Կաթնաթթվային մթերք՝ կեֆիր, թթվասեր, յոգուրտ:
2-րդ շաբաթ – 2 աղանդերային գդալ խոշոր աղացած կտավատի ալյուր + 100 գ Կաթնաթթվային մթերք՝ կեֆիր, թթվասեր, յոգուրտ: Սա պետք է ուտել նախաճաշի փոխարեն: Այս ընթացքում անհրաժեշտ է խմել 2 լիտր ջուր:
Կա աղիներից և արյունատար անոթներից տոքսինները հանելու ևս մեկ եղանակ.
200 մլ կեֆիրի, 1 ճ/գ հնդկաձավարի, 1/4 թ/գ կոճապղպեղի փոշու կամ թարմ կոճապղպեղի և 1 թ/գ բնական մեղրի խառնուրդը:
Կեֆիրը երիտասարդության և առողջության էլիքսիր է համարվում, կոճապղպեղն իսկական բնության հրաշք է, հատկապես, երբ խոսքը գնում է դեզինտոքսիկացիայի մասին, հնդկաձավարի ալյուրն իջեցնում է արյան զարկերակային ճնշումը, կանխում է աղիների խցանումները, կոճապղպեղի համադրությամբ իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, կարգավորում է նյութափոխանակությունը և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիան:
Այս խառնուրդի բոլոր բաղադրամասերը պետք է մանրակրկիտ կերպով խառնել, դնել սառնարանում մեկ գիշեր, հաջորդ առավոտյան նորից խառնել, որ դեղամիջոցը պատրաստ է: Պետք է ուտել նախաճաշի փոխարեն: Ցանկալի է՝ այն ուտելուց հետո 3 ժամ այլ մթերք չգործածել: Օգտագործել 14 օր: Եթե շաքարի մակարդակը բարձր է, խառնուրդն օգտագործեք առանց մեղրի:
Երբ կոկորդում լորձ է գոյանում, առաջանում են հազ և մկանային սպազմներ, ինչի արդյունքում կոկորդում հեղձուկի զգացողություն է առաջանում: Դրանից ազատվելու համար պետք է փոխել սննդակարգը: E և C վիտամինների մեծ պարունակությամբ մթերքները պետք է սննդակարգում ավելանան, իսկ ճարպոտ և սուր սնունդը, ընդհակառակը, պակասի: Լորձից կարելի է ազատվել նաև շնչառական մարմնամարզության, ինչպես նաև՝ էվկալիպտի յուղով ինհալացիայի և սոդայաջրով ողողումների միջոցով: Կարևոր է սահմանափակել ծխախոտի ծխի և կենցաղային քիմիայի հետ շփումները: Եթե կոկորդում լորձ կա, ապա չարժե քնելուց առաջ ուտել, պետք է սահմանափակել ալկոհոլ և կոֆեին պարունակող ըմպելիքների գործածությունը, հատկապես՝ կոկա-կոլայի տիպի գազով ըմպելիքների:
Կոկորդի լորձից ազատվելու համար կարելի է պատրաստել ծովային աղով լուծույթներ և ողողել կոկորդը: Բացի ծովային աղից, կարելի է օգտագործել նաև ֆուրացիլին, մանգան, սննդային սոդա, երիցուկի, շալֆեյի և կաղնու լուծույթներ: Լորձի դեմ կարող է պայքարել նաև ալոէի հյութը:
Պետք է ալոէի տերևի կեղևը հանել, մանրացնել, խառնել մեղրի հետ և ուտել առավոտյան և երեկոյան: Արդյունավետ և անվտանգ միջոց է նաև մեղրամոմը: Այն պետք է փոշիացնել, վրան լցնել սառը ջուր, թողնել թրմվի: Ստացված նստվածքի վրա պետք է սպիրտ լցնել: 30 գրամ պրոպոլիսի վրա պետք է լցնել 100 գ սպիրտ: Թողնել թրմվի մեկ շաբաթ և քսել հիվանդ կոկորդին:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը