Ամենահամեղ հացը, որ երբևէ կերել եք. այն օգնում է նիհարել

Սովորաբար խորհուրդ է տրվում նվազեցել հացի օգտագործումը, քանի որ դրա մեծ քանակի օգտագործումը կարող է ճարպակալման պատճառ դառնալ։ Fithacker.ru-ն «առողջ» հացի բաղադրատոմս է առաջարկում։ Այս հացը պատրաստվում է բրնձի ալյուրից և կարող է օգտագործվել նրանց կողմից, ովքեր ցանկանում են ցածր կալորիականությամբ հաց օգտագործել։

Բաղադրիչներ

  • 1 բաժակ հում բրինձ (բաղադրատոմսում առաջարկվում է սպիտակ բրինձ, սակայն դրա փոխարեն կարող եք շագանակագույն բրինձ օգտագործել. այդ դեպքում հացն ավելի համեղ կլինի)
  • 4 ձու
  • 200 գրամ կարագ կամ 200 մլ կոկոսի յուղ
  • 1 թեյի գդալ հիմալայան աղ
  • 1 ճաշի գդալ փխրեցուցիչ
  • համեմունքներ՝ ըստ ցանկության (ռոզմարին, դարչին, մշկընկույզ, քրքում և այլն)։

Պատրաստման եղանակը

Բրնձի վրա ջուր լցրեք, թողեք նվազագույնը 4 ժամ։ Ջուրը թափեք, լվացեք բրինձը, բլենդերում խառնեք մյուս բաղադրիչների հետ՝ բացի փխրեցուցչից։ Երբ խառնուրդը համասեռ դառնա, ավելացրեք փխրեցուցիչը, ևս մեկ անգամ խառնեք։ Տարայի վրա մի փոքր ձիթապտղի յուղ քսեք։ Խմորը դրեք դրա մեջ և թողեք մոտ 10-15 րոպե։

Կարդացեք նաև

Թխեք 180 աստիճանի պայմաններում՝ 30-35 րոպե։ Սպասեք, մինչև հացը սառչի, հանեք գազօջախից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս