Սեզոնային մազաթափություն, ինչպես խուսափել մեծ քանակով մազ կորցնելուց

Սեզոնային փոփոխությունների ընթացքում օրգանիզմում էլ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում։ Այս ընթացքում ամենաշատ վախեցնող խնդիրը մազաթափությունն է։ Steptohealth.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է առաջանալ մի խումբ խնդիրների պատճառով, այդ թվում՝

  • վահանաձև գեղձի որոշ հիվանդություններ
  • անեմիա
  • սննդարար նյութերի անբավարար քանակ
  • հորմոնալ փոփոխություններ։

Մազաթափությունը կարող է կապված լինել նաև սեզոնի փոփոխության հետ։ Այդ խնդիրը կանխարգելելու նպատակով հարկավոր է ամրացնել օրգանիզմը, սննդի միջոցով այն ապահովել անհրաժեշտ նյութերով։ Բացի այդ՝ հարկավոր է խթանել արյան շրջանառությունը գլխի հատվածում՝ մազաթափությունը նվազագույնի հասցնելու համար։

Կանխարգելիչ մաքրում։ Կարելի է ասել, որ սեզոնային մազաթափությունը կարող է կապված լինել մաքրման ու թարմացման գործընթացների հետ։ Եթե օրգանիզմին օգնենք հաղթահարել այս խնդիրը, հնարավոր է խուսափել մազաթափությունից։ Օրգանիզմը կարող եք մաքրել հետևյալ միջոցներով.

Կարդացեք նաև

  • կանաչ կոկտեյլներ
  • երիցուկի թուրմ
  • մրգային և բանջարեղենային հյութեր
  • ջուր
  • բանջարեղենային սննդակարգ։

Գարեջրի խմորիչ։ Գարեջրի խմորիչը կարող է ոչ միայն պաշտպանել մազաթափությունից, այլև ամրացնել եղունգների ու մաշկի առողջությունը։ Այս հավելումները մեծ քանակով սննդարար նյութեր են պարունակում, այդ թվում՝ B խմբի վիտամիններ և հանքանյութեր։ Բացի այդ՝ դրանք օգնում են նաև նյարդային համակարգին՝ թույլ տալով խուսափել սթրեսից ու նյարդային լարվածությունից։ Սրանք կարող են վատացնել մազաթափության վիճակը։

Զգուշացեք աղի ու կաթնամթերքի օգտագործումից։ Եթե չեք ցանկանում բախվել մազաթափության խնդրին, հարկավոր է նվազագույնի հասցնել աղի օգտագործումը։ Խոսքը հատկապես սպիտակ աղին է վերաբերում։ Գերադասելի է դրա փոխարեն ծովի կամ հիմալայան աղ օգտագործել։ Զգույշ եղեք նաև կաթնամթերքի օգտագործման ընթացքում. խորհուրդ է տրվում այն փոխարինել բուսական ծագման մթերքով։ Որպես այլընտրանքային միջոց՝ կարող եք կոկոսի կաթ օգտագործել։

Լոսյոններ, գլխի մերսում։ Բացի հավասարակշռված սննդակարգից ու սննդային հավելումների օգտագործումից՝ խորհուրդ է տրվում բնական միջոցներ պատրաստված լոսյոններ օգտագործել, որոնք օգնում են ամրացնել մազերը։

Բաղադրիչներ 

  • 4 բաժակ ջուր՝ 1 լիտր
  • 4 ճաշի գդալ ռոզմարինի տերևներ՝ 60 գրամ
  • 2 ճաշի գդալ ձիաձետի տերևներ՝ 30 գրամ
  • 2 ճաշի գդալ եղինջի տերևներ՝ 20 գրամ
  • դարչինի երկու փայտիկ՝ 30 գրամ
  • 1 բաժակ բժշկական սպիրտ՝ 200 մլ։

Պատրաստման եղանակը 

  • Ջուրը դրեք կրակին, ավելացրեք ռոզմարինը, ձիաձետն ու դարչինը։
  • Եռացրեք ջուրը, թողեք կրակին ևս 15 րոպե։
  • Ավելացրեք եղինջը, անջատեք կրակը։
  • Թուրմը ծածկեք, թողեք սառչի։
  • Հեռացրեք տերևները, ավելացրեք սպիրտը։

Օգտագործման եղանակը

  • Երեկոյան՝ քնելուց առաջ, գլուխը մերսեք՝ օգտագործելով այս լոսյոնը։ Հարկավոր է կրկնել շաբաթվա ընթացքում նվազագույնը երեք անգամ։

Ինչպես մերսել գլուխը

  • Մերսումը հարկավոր է սկսել ճակատի հատվածից։ Աստիճանաբար մոտեցեք գլխամաշկին։
  • Մատներով շրջանաձև շարժումներ կատարեք՝ չցավեցնելով մաշկը։
  • Մի փոքր երկար մերսեք այն հատվածները, ուր մազերն ավելի շատ են թափվում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս