Թունավորման ախտանշաններն են ընդհանուր թուլությունը, գլխացավը, լուծը, սրտխառնոցը, փսխումը:
Եթե աշխատավայրում քաղցրեղենի և բարձր կալորիականությամբ սննդի հյուրասիրությունից հրաժարվելն անհնար է, ապա պահեք դրանք ոչ թափանցիկ տուփերի մեջ, որպեսզի կարողանաք կենտրոնանալ աշխատանքի վրա:
Կենսագործունեության համար օրգանիզմին նաև ճարպեր են հարկավոր։ Այս մթերքներն առողջ ճարպեր են պարունակում և չչարաշահելու դեպքում առողջության հետ կապված խնդիրների պատճառ չեն դառնա։
Աղիների մաքրումը կարևոր է օրգանիզմի համար, քանր որ դրանցում մեծ քանակով վնասակար նյութեր և տոքսիններ են կուտակվում, որոնք ազդում են ոչ միայն քաշի, այլև ինքնազգացողության վրա։ Կայքը ներկայացրել է աղիները մաքրելու 8 բնական միջոց։
Մարիխուանա օգտագործող մարդկանց մոտ հիպերտոնիայից կամ արյան բարձ ճնշումից մահանալու ռիսկերը երեք անգամ ավելի են, քան նրանց մոտ, ովքեր այն երբեք չեն օգտագործել:
յս վիտամինը կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար։ Որոշակի սննդային սովորությունները կարող են հանգեցնել մի շարք խնդիրների, այդ թվում՝ մաշկի չորության, դերմատիտների, մազաթափության, սրտխառնոցի, ախորժակի կորստի, թուլության, մկանային ցավերի։
Ուսումնասիրությունից պարզվել է, որ «Աշտարակի բժշկական կենտրոն» և «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների ստացիոնար բաժանմունքները թերծանրաբեռնված են, «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՀՈԱԿ-ում նվազել է կցագրված բնակչության թիվը, իսկ «Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական և ընդհանուր ստացիոնար բաժանմունքները թերծանրաբեռնված են և արդիական է դարձել այդ բաժանմունքների հետագա գործունեության նպատակահարմարության խնդիրը:
Առողջ մնալու համար աստիճաններով բարձրացեք և ինքներդ տարեք Ձեր իրերը: Ես աստիճանները 2-2 եմ բարձրանում, որ մկաններս աշխատեն:
Ավստրիացի գիտնականները կարծում են, որ վիտամին D-ի անբավարար քանակն ուղղակիորեն կապված է սրտի առողջության հետ։ Ըստ նրանց՝ այս վիտամինի բավարար քանակը կարող է օգնել կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը։
Առավոտվա ժամը 6։00-9։00-ն ընկած ժամանակահատվածում օրգանիզմ ընկած ճարպերը, օրինակ, յուրացվում են ամբողջովին, առանց մնացորդի, իսկ ահա երեկոյան դրանց մի մասը հայտնվում է ենթամաշկային բջջանյութի մեջ: Այդ պատճառով էլ առավոտյան նախաճաշին ճիշտ է ուտել պանիր, կարագ, կաթնաշոռ:
Արյան համար։ Անեմիայով տառապող անձանց խորհուրդ է տրվում օրվա ընթացքում նվազագույնը մեկ բաժակ կաղամբի հյութ խմել։ Այն նյութեր է պարունակում, որոնք օգտակար են արյան համար։
Էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում դիտվել է նաև Հայաստանում, սակայն ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում այսօր իրավիճակը կայուն է, արձանագրվում են միայն եզակի դեպքեր:
Սուրճն օգտակար է միայն այն դեպքում, երբ չեք գերազանցում թույլատրելի սահմանը։ Կայքը ներկայացրել է, թե որ նշաններն են վկայում այն մասին, որ չափից շատ եք սուրճ խմում։
Խանութներում վաճառվող դեզոդորանտները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասակար լինել առողջության համար։ Թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում։
Պաատա Իմնաձեն բացատրել է, որ իմունացման հարցերն աշխարհի զարգացած երկրներում կարգավորում է օրենսդրությունը: Նրա տեղեկատվությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պատվաստում չստացած երեխային չի թույլատրվում ստանալ կրթություն: Եվրոպայի որոշ երկրներում, չպատվաստված երեխայի ծնողը տուգանվում է 2500 եվրոյի չափ գումարով:
Բժիշկն առողջ սնունդ էր համարում ձուն, անյուղ միսը, ձուկը, բանջարեղենը, մրգերը, կաթնաշոռը և մնացած կաթնաթթվային մթերքները: Հորդորում էր չսահմանափակել հեղուկների ընդունումը, հրաժարվել ծխեցրած և աղի մթերքներից, սպիտակ հացից և քաղցրեղենից, ուտելիս` միայն սև հաց, այն էլ` քիչ, օրական 150 գրամից ոչ ավելի: Ցանկալի է ուտել օրական 4 անգամից ոչ քիչ, փոքր չափաբաժիններով:
Ցավ եք զգում աչքերի շուրջ կամ դրանց ետևում։ Սա անհանգստացնող նշաններից մեկն է։ Այս նշանները հաճախ առաջանում են գլաուկոմայի զարգացման կամ աչքի ճնշման բարձրացման դեպքում. երկուսն էլ տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացնում։
Հիվանդների մեծ մասը կարող է տեղյակ չլինել, որ պոլիկլինիկաներում առկա են իրենց համար նախատեսված հակաուռուցքային և սրտամկանի սուր ինֆարկտի անվճար դեղեր:
Սա կատակ չէ: Քսուքն իսկապես աշխատում է 100 տոկոսով, և մաշկը ձեռք է բերում առողջ տեսք՝ առանց կնճիռների: Կնճիռների դեմ այս հանրահայտ քսուքը 1 շաբաթում հարթեցնում է ամենավատ մաշկը: Ներծծվում է շատ երկար՝ 1 ժամից ավելի: Դրա համար այն պետք է օգտագործել քնելուց 2 ժամ առաջ: Առաջին արդյունքը կտեսնեք 2 օր անց: Բաղադրատոմսը դժվար չէ և իսկապես կախարդական է:
Նիկոլայ Ամոսովի անունը հայտնի դարձավ ոչ այն ժամանակ, երբ նա սկսեց կատարել սրտի իր առաջին վիրահատությունները: Փառքը գտավ նրան, երբ առողջ ապրելակերպի մասին նրա գրած գրքերը սկսեցին կարդալ տասնյակ-հազարավոր մարդիկ: Մարդը, ով դարձավ սրտի վիրահատությունների պիոները, շատ լավ գիտեր, թե ինչ է նշանակում պատասխանատվություն, երկաթյա նյարդեր և կյանք ու մահ:
Փորձեք 6 օր սնվել՝ օգտագործելով շատ մրգեր՝ նախընտրությունը տալով արքայախնձորին, կիվիին, տանձին և հատկապես՝ թուրինջին:
Մարմնից տհաճ հոտի առկայություն կարող է մաշկի քրտնագեղձերի և նյութափոխանակության ընթացքում առաջացող միացությունների փոխգործակցության, ինչպես նաև բակտերիալ ակտիվության հետևանք լինել։ Որպես կանոն՝ այն վկայում է հորմոնալ խնդիրների և նյութափոխանակության գործընթացների խանգարման մասին, կարող է առաջանալ նաև որոշ հիվանդությունների և դեղամիջոցների օգտագործման արդյունքում։ Տհաճ հոտի առկայության հետևանք են դառնում նաև միկրոօրգանիզմները, կեղտն ու քիմիական միացությունները, որոնք պարունակվում են որոշակի խումբ մթերքի մեջ։
Ջրծաղիկի դեպքերի նվազումը 2017-ի հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, կապված է երեխաների՝ փակ տարածքներում չլինելու և շփման հնարավորինս նվազեցման, ինչպես նաև բարենպաստ եղանակային պայմանների հետ: Իսկ քութեշի դեպքերի ավելացումը պարզապես համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործման արդյունք է:
«Հիվանդացությունն ունի օրինաչափ սեզոնայնություն: Աղիքային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնան վերջին, ամռանը և աշնան առաջին երկու ամիսներին: Սակայն իրավիճակը վերահսկելի է, իրականացվում են մշտադիտարկումներ»,-նշեց Թորոսյանը:
Զարմանալի համադրություն, որը առողջության համար մի շարք դրական հատկություններ ունի։ Ըմպելիքը պատրաստվում է ձմերուկից և կայենյան պղպեղից։
Օրերս Վանաձորի բժշկական կենտրոնում մարզում առաջին անգամ կատարվել է կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում: 90-ամյա կինը վայր էր ընկել և վնասել ձախ ազդրի վզիկը: Չնայած թրոմբոէմբոլիկ բարդությունների հետ կապված ռիսկերին` վնասվածքաբան-օրթոպեդ Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ կատարվել է կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում։ Երկու ժամ տևած վիրահատությունն անցել է բարեհաջող, հիվանդը դուրս է գրվել լավացումով:
Հորմոններից շատ բան է կախված։ Դրանք ոչ միայն ղեկավարում են մարմինը, այլև մեծ ազդեցություն են ունենում արտաքին տեսքի վրա։ Կայքը ներկայացրել է, թե արտաքին տեսքի հետ կապված որ խնդիրը կարող է վկայել հորմոնալ անհավասարակշռության մասին։ Այդ նշաններից մի քանիսի միաժամանակյա առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։
Ընդունված է կարծել, թե մթերքն էներգիայի աղբյուր է և չի կարող քնկոտություն առաջացնել։ Իրականում մթերքների մի խումբ քնկոտության պատճառ է դառնում։
Յուրքանչյուր ոք, անկախ մաշկի երանգից, գտնվում է մաշկի քաղցկեղի ձեռքբերման ռիսկի խմբում։
Փաթեթավորված թեյի հակառակորդները պնդում են, որ դրանում թեյի «աղբ է»։ Այս կարծիքը շատ հեռու չէ իրականությունից, հատկապես, եթե խոսքը մատչելի մթերքի մասին է։