Այս վիտամինը կդադարեցնի մազաթափությունը, կազատի խոլեստերինից, ավելորդ քաշից, կերիտասարդացնի մաշկը

B7 վիտամինն անհրաժեշտ է նյարդային համակարգի աշխատանքի համար, և՝ ոչ միայն: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս վիտամինը կարևոր է մազերի համար: Այն պայքարում է մազաթափության և մազերի թուլության դեմ: Բացի այդ՝ այն օգնում է կանխարգելել մազերի վաղաժամ ծերացումը:

Կարգավորում է շաքարի մակարդակը: B7 վիտամինը կարող է օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:

Արագացնում է նյութափոխանակությունը: Այս վիտամինն արագացնում է նյութափոխանակությունը, ինչն օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից: Այն նաև էներգիա է հաղորդում:

Իջեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոններից մեկն արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակն է: B7 վիտամինն օգնում է նաև իջեցնել խոլեստերինի մակարդակը:

Կարդացեք նաև

Լավացնում է ուղեղի, նյարդային համակարգի աշխատանքը: B խմբի վիտամինները կարևոր են ուղեղի նորմալ աշխատանքի համար: Այն կօգնի նաև կարգավորել նյարդային համակարգը:

B7 վիտամինով հարուստ է հետևյալ մթերքը.

  • մսամթերք
  • տավարի միս, հավի միս, ձուկ
  • պանիր, կարագ
  • բանան, ազնվամորի
  • ընդեղեն
  • լոբի:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս