
Որն է աշխարհում քաղցկեղի համաճարակի գլխավոր պատճառը. բացահայտում

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մարդու գործունեությունը նպաստում է ուռուցքաբանական հիվանդությունների տարածմանը ոչ միայն բնակչության, այլեւ բնական միջավայրում ապրող կենդանիների շրջանում:
Մասնագետների հոդվածը հրապարակված է Nature Ecology & Evolution հանդեսում: Այս մասին հաղորդվում է Phys.org-ի մամուլի տեղեկագրում:
Հետազոտողները նշում են չարորակ ուռուցքների զարգացմանը նպաստող այնպիսի գործոններ, ինչպիսիք են մթնոլորտի եւ ջրոլորտի քիմիական աղտոտումը, միջուկային կայանքներից ռադիոակտիվ ճառագայթումը, պլաստիկի կուտակումը, ինչպես նաեւ պեստիցիդների օգտագործումը:
Բացի դրանից, առողջության խնդիրներ է առաջացնում լուսային աղտոտումը, որը խախտում է օրական ռիթմերը եւ հարուցում հորմոնալ փոփոխություններ, ինչը կարող է մեծացնել քաղցկեղով հիվանդանալու վտանգը:
Հեղինակների խոսքով՝ Homo sapiens-ին կարելի է սահմանել որպես ուռուցքածին տեսակ, թեեւ այս պահին քիչ է հայտնի, թե արդի քաղաքակրթության զարգացումը որքան ուժեղ է պայմանավորում վայրի տեսակների մոտ քաղցկեղային ուռուցքների զարգացումն ու տարածումը: