Երբ օրգանիզմն օգնություն է խնդրում. 8 նշան, որոնք չի կարելի արհամարհել
Մարդու օրգանիզմը բարդ համակարգ է, որը խնդիրների առկայության դեպքում փորձում է զգուշացնել տարբեր նշանների միջոցով: Fabiosa.com-ը ներկայացրել է մի քանի նշան, որոնք չի կարելի անուշադրության մատնել:
Մաշկի թեփոտում: Դեպքերի մեծամասնությունում այս խնդիրը վկայում է A, B12 վիտամինների մասին: Խնդրից ազատվելու համար հարկավոր է շտկել սննդակարգը: Սակայն, եթե թեփոտումն ուղեկցվում է ուժեղ քորով, խորհուրդ է տրվում խորհրդակցել մասնագետի հետ: Այս նշանները կարող են վկայել սնկային վարակի կամ ալերգիկ ռեակցիայի մասին:
Կարմրածություն քթի հատվածում: Քթի հատվածում բազմաթիվ արյունատար անոթներ կան, որոնց լայնացումը հանգեցնում է մաշկի գույնի փոփոխության: Կարմրածության պատճառ կարող են լինել ալերգիան, հարբուխը, ջերմաստիճանի կտրուկ անկումը, սթրեսը: Սակայն, եթե քթի հատվածում մաշկը բավական երկար ժամանակ կարմիր է, հարկավոր է դիմել մասնագետի: Հնարավոր է՝ դա առիթ է անոթների առողջությանը ուշադրություն հատկացնելու, կենսակերպը փոխելու համար:
Ցան՝ թիթեռի տեսքով: Դեմքին ցանի առկայությունը հիմնականում անորակ կոսմետիկ միջոցների օգտագործման, կլիմայի փոփոխության, ալերգիայի, շաքարի չարաշահման հետևանք է: Սակայն, եթե այն թիթեռի տեսք է ընդունում՝ ընդգրկելով երկու այտերը, դա կարող է վկայել գայլախտի մասին: Այս հիվանդությունն ուղեկցվում է նաև հոդացավերով, ցածր ջերմաստիճանի պայմաններում ձեռքերի թմրածությամբ, տենդով: Անհապաղ դիմեք մասնագետի օգնությանը:
Մաշկի թեփոտում բերանի և քթի հատվածում: Դեպքերի մեծամասնությունում մաշկի թեփոտումը վկայում է վիտամինների անբավարար մակարդակի մասին՝ A, B, C, E: Ուշադրություն դարձրեք սննդակարգին:
Ճաքեր՝ շութերին: Եթե սա ուղեկցվում է մկանային թուլությամբ շուրթերի անկյունային հատվածներում, դա կարող է վկայել B2 վիտամին անբավարար մակարդակի մասին: Վերանայեք սննդակարգը, դիմեք մասնագետի, անհրաժեշտության դեպքում նրա նշանակմամբ հավելումներ ընդունեք: Բացի այդ՝ շուրթերին ճաքեր կարող են նկատվել նաև գայլախտի, փսորիազի, սիֆիլիսի, տուբերկուլյոզի դեպքում:
Պարկեր և մուգ շրջանակներ՝ աչքերի տակ: Հաճախ աչքերի տակ մուգ շրջանակների առկայությունը ժառանգական երևույթ է, սակայն, եթե այն վերջերս է նկատվում, անհրաժեշտ է հասկանալ դրա պատճառները: Դրանց թվում կարող են լինել ծխախոտը, ալերգիան, հորմոնալ անհավասարակշռությունը, քնի անբավարար մակարդակը, աղի, սուրճի կամ ալկոհոլի չարաշահումը, քրոնիկ տոնզիլիտը:
Աչքերի և մաշկի դեղին գույն: Այս փոփոխությունը հիմնականում վկայում է այն մասին, որ օրգանիզմում վնասակար նյութեր են կուտակվել: Երբեմն այս խնդիրն ալկոհոլի հետևանք է: Ավելորդ չի լինի ստուգել նաև լեղապարկը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, հեպատիտի, ինֆեկցիոն մոնոնուկլեոզի, վարակների առկայությունը: