Ձեզ անհանգստացնում է որովայնի փքվածությունը. կարդացեք սա

Որովայնի փքվածությունը կարող է մի շարք պատճառներ ունենալ, սակայն հիմնական խնդիրը չափից շատ ուտելն է: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այս խնդիրն ուղեկցվում է որովայնում ծանրության զգացմամբ, մեծ քանակով գազերի առաջացմամբ և ցավով, իսկ որովայնի շրջագիծը նկատելիորեն մեծանում է: Կայքը ներկայացրել է բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել որովայնի փքվածությունից:

Կիտրոնով ջուր և կերակրի սոդա: Այս միջոցն օգնում է չեզոքացնել որովայնի թթվայնությունը և աղիները մաքրել կուտակված գազերից: Այն կօգնի ազատվել որովայնի փքվածությունից, որն առաջանում է մեծ քանակով կծու և գրգռող մթերքի չարաշահման հետևանքով:

Բաղադրիչներ

  • 1 բաժակ տաք ջուր՝ 200 մլ
  • կես կիտրոնի հյութ
  • կես թեյի գդալ կերակրի սոդա՝ 2 գրամ:

Ինչպես պատրաստել և օգտագործել

Կարդացեք նաև

  • Կիտրոնի հյութը խառնեք տաք ջրի հետ, ավելացրեք կերակրի սոդան:
  • Խորհուրդ է տրվում օգտագործել ուտելուց 30 րոպե անց կամ այն պահերին, երբ ձեզ անհանգստացնում է որովայնի փքվածությունը:

Ուշադրություն: Հարկավոր չէ չարաշահել այս միջոցը: Այդ դեպքում օրգանիզմի pH-ի հավասարակշռությունը կարող է խախտվել:

Դարչինի թուրմ: Այս համեմունքն օգտակար է նյութափոխանակության համակարգին: Այն հնարավորություն է տալիս խուսափել որովայնի փքվածությունից, ցավից, այրոցից: Դարչինը հակաօքսիդանտներ է պարունակում, առանձնանում է հակաբորբոքային հատկություններով:

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ դարչին՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ
  • 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:

Ինչպես պատրաստել և օգտագործել

  • Դարչինին տաք ջուր ավելացրեք: Բաժակը ծածկեք, թողեք 10 րոպե:
  • Օգտագործելուց առաջ մեղր ավելացրեք:

Ուշադրություն: Այս միջոցը ևս հարկավոր է չափավոր օգտագործել, քանի որ դարչինի չարաշահումը կարող է գրգռել որովայնի լորձաթաղանթը: Այն խորհուրդ չի տրվում խոց ունեցողներին:

Սամիթի սերմերով թուրմ: Սամիթի սերմերով թուրմը հակաբորբոքային, հանգստացնող հատկություններ ունի: Այս իդեալական միջոց է՝ նյութափոխանակության խանգարումների դեմ պայքարելու համար, որոնք ծանր սննդի հետևանք են:

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ սամիթի սերմեր՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ:

Ինչպես պատրաստել և օգտագործել

  • Սամիթի սերմերին եռացրած ջուր ավելացրեք:
  • Տարան փակեք, թողեք 10 րոպե:
  • Խմեք ուտելուց 30 րոպե անց:
  • Եթե մեկ անգամը չի օգնում, օգտագործեք 3 անգամ:

Իմբիրի, կիտրոնի, մեղրի թուրմ: Իմբիրը կարող է օգտագործվել նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրների դեպքում: Այն հակաբորբոքային, ցավազրկող հատկություն ունի, օգնում է ազատվել որովայնի փքվածությունից, գազերից, սրտխառնոցից:

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ իմբիր՝ 5 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ
  • կես կիտրոնի հյութ
  • 1 ճաշի գդալ մեղր՝ 25 գրամ:

Ինչպես պատրաստել և օգտագործել

  • Իմբիրի վրա ջուր ավելացրեք, դրեք կրակին:
  • Երբ ջուրը եռա, կրակը ցածրացրեք, թողեք ևս 2 րոպե:
  • Թողեք թրմվի 10 րոպե: Ավելացրեք կիտրոնն ու մեղրը:
  • Օգտագործեք օրվա ընթացքում 2 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս