Տարբեր հիվանդությունների դեմ 99 լավագույն դեղամիջոցները
Մրսածություն
1. Իբուպրոն – ուժեղ ցավազրկող միջոց է, արագ է ազդում, ջրում լուծվող հաբերի դեպքում խնայում է ստամոքսը, իսկ մոմիկների տեսքով հարմար է երեխաների համար:
2. Կոլդրեքս – Անոթները նեղացնող հիանալի միջոց է: Արագ է ազդում, քանի որ այն լուծում են տաք ջրի մեջ:
3. Նազոլ – ազատում է հարբուխից և թույլ չի տալիս քթի լորձաթաղանթին չորանալ: Ազդեցությունը` 12 ժամ:
4. Նուրոֆեն – շտապ օգնություն է, ազդում է շատ արագ: Երեխաների համար կան նուրոֆենի մոմիկներ, սակայն շատ են վատացնում արյան որակը:
5. Պարացետամոլ – (պանադոլ, էֆերալգան): Հիանալի ջերմիջեցնող միջոց է, անփոխարինելի ասթմատիկների համար:
6. Պոլիօքսիդոնիում – խթանում է իմունային համակարգը: Նշանակում են երեխաներին, հարմար է շտապ օգնության համար և սուր ռեսպիրատոր վիրուսային վարակների համաճարակի ժամանակ:
7. Ռիբոմունիլ – վերականգնում է իմունիտետը: Խորհուրդ է տրվում երեխաներին՝ որպես ամենաարդյունավետ միջոց:
8. Սանորին – հարբուխը բուժելու ամենաարագ միջոցը հակաալերգիկ բաղադրիչներով:
9. Ֆլլուկո- Բ – էժան և արդյունավետ դեղամիջոց է, սակայն պարունակում է 8% ալկոհոլ և հակացուցված է վարորդներին:
Լյարդ
1. Անտրալ – ռուսական արտադրության օրիգինալ դեղամիջոց, աշխարհում անալոգներ չունի, լյարդի բջիջները պաշտպանում է ցանկացած մանրէային հարձակումից:
2. Գալստեն – կաթիլներ են, երեխաների համար անփոխարինելի դեղամիջոց է:
3. Լիոլիվ – Լավացնում է լյարդի վիճակը դեղնախտի ժամանակ, երբ բիլիռուբինի ցածր ցուցանիշ կա:
4. Լիպոֆերոն – դեղամիջոցը խմում են: Այն ներարկվող ինտերֆերոններից 5 անգամ էժան է:
5. Կալիումի օրոտատ – լավացնում է լյարդի աշխատանքը, սպիտակուցի սինթեզը, ընդհանուր նյութափոխանակությունը:
6. Սիլիմարին-հեքսալ – բուսական ծագման դեղամիջոց է: Նրանում ազդող նյութի պարունակությունն ավելի շատ է, քան համարժեք կարսիլ, սիլիբոր, հեպաբեն դեղամիջոցներում:
7. Խոլենզիմ – ոչ թանկ լեղամուղ է, օգնում է մարսողությանը, լավացնում է ֆերմենտների արտադրությունը:
8. Խոլիվեր – բուսական ծագման լեղամուղ է:
9. Հեպել – գերմանական հոմեոպատիկ միջոց՝ առանց վնասակար էֆեկտների:
10. Էսսենցիալե – արդեն 20 տարի լյարդը բուժելու համար նախատեսված գործող դեղամիջոց:
Ստամոքս
1. Ալտան – ռուսական արտադրության դեղամիջոց, անփոխարինելի է խոցային հիվանդության դեպքում:
2. Ացիդին – պեպսին – բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը:
3. Գաստրիտոլ – բուսական ծագման կաթիլներ, հարմար է երեխաների համար:
4. Մոտիլիում – նորմալացնում է ստամոքսի մոտորիկան, լավացնում է ստամոքսի միջով սննդի անցանելիությունը:
4. Չիչխանի յուղ – Քչացնում է ստամոքսի բորբոքային պրոցեսները:
5. Պարիետ – վերջին սերնդի դեղամիջոցներից է, որոնք բավականին արդյունավետ իջեցնում են ստամոքսի թթվայնությունը:
6. Պիլոբակտ – հելիկոբակտերի դեմ նորագույն միջոց:
7. Ռենորմ – ռուսական արտադրության ֆիտոկոնցենտրատ՝ ուժեղ հակաբորբոքային ազդեցությամբ: Բարելավում է մարսողությունը:
8. Ռիաբալ – լավ չեզոքացնում է ստամոքսի սպազմը: Այն նշանակում են երեխաներին: Կա օշարակի և կաթիլների տեսքով:
9. Ֆոսֆալյուգել – օգնում է այրոցի «պրիստուպների» դեպքում, քիչ տոքսիկ է, քան համարժեքները:
Աչքեր
1. Զովիրաքս – աչքի քսուք, անփոխարինելի է վիրուսային բնույթի կոնյուկտիվիտների դեպքում»
2. Կվինակս – Կատարակտի լավագույն կանխարգելիչ միջոց:
3. Կորներեգել – աչքի եղջերաթաղանթի արցունքաթաղանթը լավագույնս վերականգնող գել է:
4. Քսալակոմ- Այն 2 պրեպարատից է բաղկացած` քսալատանից ու թիմալոլից: Ուժեղացնում են միմյանց գործողությունը:
5. Քսալատան կամ տրավատան – արդյունավետ է գլաուկոմայի դեպքում, կարելի է կաթեցնել օրական մեկ անգամ:
6. Սիստեյն – արհեստական արցունք, առավելությունն այն է, որ կարելի է կաթեցնել օրական մեկ անգամ:
7. Ունիկլոֆեն – կաթիլային բավականին լավ նեստերոիդ հակաբորբոքային միջոց է:
8. Ֆլոքսալ – հակաբիոտիկ կաթիլներ են: Ազդում է միկրոօրգանիզմների լայն սպեկտրի վրա:
9. Ֆլոքսալի քսուք – անփոխարինելի է բակտերիալ կոնյուկտիվիտների դեպքում:
10. Ցիկլոքսան – կաթիլային ուժեղ հակաբիոտիկ է, սուր կոնյուկտիվիտների բուժման հզոր միջոց:
Ականջներ
1. Ամոքսիցիլին – հակաբիոտիկ է, ակտիվորեն պայքարում է քիթ, կոկորդ, ականջի հիվանդություններ հարուցող հիմնական խթանիչների դեմ:
2. Կլավիցիլին – ամոքսիցիլին և կլավուլանաթթու – բացի ամոքսիցիլինի նկատմամբ զգայուն միկրոօրգանիզմներից, ակտիվորեն ազդում է բակտերիաների որոշ տեսակների վրա:
3. Օտոֆա – ականջի կաթիլներ են, հակաբիոտիկ: Կիրառում են միջին ականջի բորբոքային հիվանդությունների դեպքում:
4. Օտիպակս – տեղային կիրառման համար կոմբինացված պրեպարատ է` ընդգծված ցավազրկող ու հակաբորբոքային ազդեցությամբ: Նրանում ֆենազոնի ու լիդոկաինի համադրությունն արագացնում է ցավազրկման գործընթացը:
5. Նիմեսուլիդ – միաժամանակ ցավազրկող, հակաբորբոքային ու ջերմիջեցնող էֆեկտ ունի:
6. Նոքսփրեյ – քթանցքի մեջ կաթեցնելիս ունի նրա լորձաթաղանթը նեղացնող, այտուցը փոքրացնող էֆեկտ: Օգտակար է եվստախիտի ու օտիտի դեպքում:
7. Ցիպրոֆլոքսացին – արդյունավետ տեղային ազդեցության միջոց է օտիտների դեպքում, ունի հակաբորբոքային, անոթները նեղացնող ու քորը կանխող էֆեկտ, քչացնում է այտուցները:
8. Ցեֆակլոր, ցեֆիքսիմ, ցեֆպոդոքսիմ, ցեֆպրոզիլ, ցեֆուրոքսիմ – սրանք երկրորդ և երրորդ սերնդի ցեֆալոսպորիններ են: Սրանք նշանակում են այն հիվանդներին, ում վրա չի ազդում ամպիցիլինը:
9. Էդաս – 125 տոնզիլին – հոմեոպատիկ կաթիլներ են: Նշանակում են 2 տարեկանից բարձր երեխաներին օտիտների, ադենոիդների, քրոնիկ տոնզիլիտի դեպքում՝ ջրով կամ շաքարի կտորով:
10. Էրիթրոմիցին – նշանակում են նրանց, ովքեր պենիցինիլային շարքի պրեպարատների նկատմամբ ալերգիա ունեն:
Նյարդեր
1. Վենլաքսոր – գրեթե առանց վնասակար էֆեկտների հակադեպրեսանտ է: Արագ հանում է ծանր դեպրեսիայից:
2. Բուսպերոն – ուժեղ հակատագնապային միջոց, արգելակող էֆեկտ չունի: Կարելի է վարորդներին ու ուսանողներին քննություններից առաջ:
3. Գիդազեպամ – թեթև քնաբեր է, չի ազդում վարորդների վրա: Բայց այն մեկ ամսից ավելի չի թույլատրվում խմել, որովհետև դրան սովորում է օրգանիզմը:
4. Զիպրեքսա – լուրջ վնասակար էֆեկտներ չունի, վայրկենաբար օգնում է:
5. Իմովան կամ սոնապ, սոմնոլ, սոնավան – ամենաժամանակակից քնաբեր միջոցներն են:
6. Պակսիլ – հակադեպրեսանտ է, չեզոքացնում է խուճապը, վախը, կպչուն մտքերը, ֆոբիաները, օգնում է անորեքսիայի դեպքում, ինչպես նաև երկարացնում է սեռական ակտի տևողությունը:
7. Պրամեսթար – լավացնում է հիշողությունը ու հեշտացնում է ինֆորմացիան հիշելն ընդհանրապես:
8. Ռիսպոլեպտ – գործում է երկար, հարմար է. Բերանի մեջ լուծվում է կոնֆետի պես:
9. Սուլպիրիդ կամ էգլանիլ – միաժամանակ բուժում է նյարդերն ու ստամոքսը և ունի արագ ազդելու էֆեկտ:
10. Ֆինլեպսին – բուժում է ցնցումներն ու նևրիտները, ինչպես նաև նորմալացնում է տրամադրությունը:
Երիկամներ
1. Աքսեֆ – հակաբիոտիկ է, հարմար է նրանով, որ կարելի է ընդունել ինչպես՝ հաբերի, այնպես էլ՝ ներարկումների տեսքով: Վաճառվում է լուծիչով:
2. Բլեմարեն – երիկամների քարերի ամենաարդյունավետ լուծիչը:
3. Կանեֆրոն – առանց վնասակար էֆեկտների բուսական պրեպարատ:
4. Մովալիս – մոմիկներ, ոչ հորմոնալ հակաբորբոքային միջոց, որը չի գրգռում ուղիղ աղիի լորձաթաղանթը:
5. Նեֆրոֆիտ – հակաբորբոքային ու միզամուղ էֆեկտով կոմբինացված ֆիտոպրեպարատ է: Վնասակար էֆեկտներ չունի: Նշանակում են 5 տարեկանից բարձր երեխաներին ու հղիներին:
6. Օֆլոքսին – ստամոքսի համար ագրեսիվ չէ, հազվադեպ է ալերգիա հարուցում:
7. Ուրոսեպտ – մոմիկներ են, ազդում են միայն միզահեռացման համակարգի վրա:
8. Ուրոլեսան – բուսական ծագման պրեպարատ է, արդյունավետ կերպով դուրս է բերում երիկամների ավազը: Հաճախ նշանակում են երեխաներին: Կա օշարակի տեսքով:
9. Ֆլեմոկլավ սոլյուտաբ – հակամիկրոբային գործողության լայն սպեկտր ունի: Խորհուրդ է տրվում նշանակել թուլացած հիվանդներին:
10. Ցեֆտրիաքսոն – լայն սպեկտրի հակաբիոտիկ է՝ մինիմալ վնասակար էֆեկտներով: Թույլատրվում է նույնիսկ հղիներին:
Պրոստատ
1. Ազիթրոքս – հակաբիոտիկ է: Շատ հարմար է. Պետք է խմել շաբաթական մեկ հաբ:
2. Գատիֆլոքսացին – նորագույն հակաբիոտիկ, արագ ազդող:
3. Զոքսոն – մինիմալ վնասակար էֆեկտներ ունի, խմում են գիշերը` մեկ հաբ:
4. Պենիստեն – նվազեցնում է պրոստատի ծավալը և շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը:
5. Պրոստամոլ ՈՒՆՕ – առանց վնասակար էֆեկտների բուսական պրեպարատ:
6. Պրոստատիլեն կամ Վիտապրոստ – բիոխթանիչ է, հիմքում` խոշոր եղջերավոր անասունի շագանակագեղձն է:
7. Պրոտեֆլազիդ – բուսական իմունախթանիչ, արդյունավետ է պրոստատիտի դեպքում:
8. Ֆոկուսին – չի իջեցնում արտերիալ ճնշումը:
9. Ֆունիդ – վերջին սերնդի հակասնկային պրեպարատ:
10. Յունիդոքս սոլյութաբ – լայն սպեկտրի հակաբիոտիկ, լավ ներծծվում է շագանակագեղձի հյուսվածքի մեջ:
Հոդեր
1. Ասպիրին – անփոխարինելի է պոդագրայի դեպքում:
2. Ալֆլուտոպ – բարելավում է արյան շրջանառությունը և ակտիվացնում է մկաններում փոխանակության պրոցեսները:
3. Դոնա – ամրացնում է կռճիկային հյուսվածքը
4. Դիկլոբերլ – ոչ հորմոնալ հակաբորբոքային պրեպարատ: Գործածում են մոմիկների տեսքով, սակայն կարելի է նաև ներարկել:
5. Դիկլոֆեն – բոլորից քիչ ունի վնասակար էֆեկտներ:
6. Դիկլոֆենակ – արդյունավետ է, սակայն ազդում է արյան վիճակի վրա:
7. Կետանոլ – արդյունավետ ներարկվող դեղամիջոց:
8. Օլֆեն – հարմար է նրանով, որ առկա է մոմիկների տեսքով, ինչը թույլ չի տալիս ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում:
9. Օստեոգենոն – արդյունավետ խոնդոպրոտեկտոր, հոդերն ազատում է իրարից անջատվելուց:
10. Ռետաբոլիլ – բարելավում է պերիֆերիկ արյան շրջանառությունը:
Կոկորդ
1. Անաֆերոն – վերին շնչառական ուղիների վիրուսային վարակների բուժման արդյունավետ հոմեոպատիկ միջոց:
2. Կոլուստան – աէրոզոլ, լավ անցկացնում է այտուցները բորբոքումների դեպքում:
3. Գլիցերինի մեջ լուծված լյուգոլ – լարինգիտի դեպքում արդյունավետ արտաքին գործածման լավագույն միջոցը:
4. Պրոպոսոլ-Ն – ունի վառ արտահայտված հակամիկրոբային ու հակաբորբոքային հատկություններ, օրգանիզմի վրա գրգռիչ ազդեցություն չի գործում:
5. Սինուպրետ – ունի հակաբակտերիալ և հակաայտուցային էֆեկտ: Կաթիլների տեսքով կարող է նշանակվել նաև երեխաներին:
6. Տոնզիլգոն – հակաբորբոքային և ցավազրկող միջոց, նպաստում է շնչուղիների լորձաթաղանթի այտուցի նվազեցմանը:
7. Տոնզիլոտրեն – բարձրացնում է լորձաթաղանթի ակտիվությունը:
8. Ֆլեմոքսին սոլյութաբ – արագ լուծվող արդյունավետ հակաբիոտիկ է, օգտակար է թարախային անգինայի դեպքում: Կարելի է ինչպես՝ խմել, այնպես էլ՝ ողողումներ անել:
9. Ֆարինգոսեպտ – Դուրեկան համով հակասեպտիկ միջոց է: Չի ազդում աղիքային միկրոֆլորայի վրա:
10. Ֆալիմինտ – բերանի խոռոչի ու կոկորդի հիվանդությունների դեպքում սառեցնող էֆեկտով դեղամիջոց: Անփոխարինելի է վիրահատությունների նախօրեին, ատամների պրոթեզավորման դեպքում ու դասախոսների համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բոլոր այս դեղամիջոցներն օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ: Որոշ դեղեր հակացուցումներ ունեն ու կարող են վտանգել ձեր առողջությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը