Սերմեր, որոնք օգնում են լավացնել տեսողությունը, ազատվել անքնությունից, և՝ ոչ միայն
Դդմի սերմերը հարուստ են ցինկով: Օգտակար հատկությունների շնորհիվ դրանք օգտագործվում են առողջության հետ կապված մի շարք խնդիրների դեպքում:
Անքնություն: Դդմի սերմերը հարուստ են տրիպտոֆանով, որն օգտագործվում է քրոնիկ անքնության դեմ պայքարում: Օրգանիզմն այդ նյութը վերածում է մելատոնինի, որը հայտնի է նաև՝ որպես քնի հորմոն:
Տեսողություն: Բացի ցինկից՝ դդումը պարունակում է նաև այլ հանքանյութեր, այդ թվում՝ մագնիում, բջջանյութ, ֆոսֆոր, կալիում, սպիտակուցներ: Այդ պատճառով դդմի սերմերն օգնում են լավացնել տեսողությունը, մաշկի որակը, նույնիսկ տրամադրությունը: Այս սերմերը կարող են օգտնել նաև ազատվել ավելորդ քաշից:
Կալիում: Այս հանքանյութն անհրաժեշտ է մկանների համար, օգնում է կարգավորել հեղուկի, հանքանյութերի մակարդակը, զարկերակային ճնշումը: Կալիումն օգնում է նաև նվազեցնել երիկամներում քարերի առաջացումը, կանխարգելել ոսկրային զանգվածի կորուստը:
Շագանակագեղձի առողջություն: Որոշ հետազոտություններ պնդում են, որ դդմի սերմերը նպաստում են շագանակագեղձի առողջությանը:
Տրամադրություն: Դդմի սերմերը նյութեր են պարունակում, որոնք կարող են օգնել բարձրացնել տրամադրությունը: Ըստ որոշ հետազոտությունների՝ այս սերմերը կարող են արդյունավետորեն պայքարել դեպրեսիայի դեմ: Քնելուց մի քանի ժամ առաջ դդմի սերմեր օգտագործելը կօգնի հանգիստ քնել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը