Գիտնականները միջոց են գտել անմահ քաղցկեղային բջիջների դեմ
Բարսելոնայի (Իսպանիա) Կենսաբժշկագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ կաթնագեղձի քաղցկեղի բջիջները բաժանվում են p38 սպիտակուցի ակտիվության պատճառով, որը նպաստում է ԴՆԹ-ի վերկանգնմանը:
Կենսաբանների հոդվածը հրապարակված է Cancer Cell հանդեսում: Այս մասին հաղորդվում է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում: Կաթնագեղձի քաղցկեղը կանանց մոտ չարորակ ուռուցքների առավել վտանգավոր տեսակն է, որի պատճառով տարեկան աշխարհում 521 հազար մարդ է մահանում, նրանցից 6 213-ն՝ Իսպանիայում:
Գոյություն ունեն այդ հիվանդության երեք տարատեսակ՝ էստրոգեն-ռեցեպտոր-դրական (ER-դրական), HER2-դրական եւ եռակի բացասական քաղցկեղ:
Վերջինը, որը կազմում է կրծքագեղձի քաղցկեղի բոլոր դեպքերի 15 տոկոսը, առավել դժվարինն է բուժման համար: Հետազոտության ընթացքում օգտագործվել են կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղով հիվանդ մկներ:
Գիտնականները p38-ի ակտիվությունն արգելափակել են յուրատեսակ ինհիբիտորների միջոցով՝ տաքսանի հիման վրա դասական պատրաստուկների զուգակցությամբ, որոնք կիրառվում են քիմիաբուժության համար (պակլիտաքսել եւ դոցետաքսել):
Դրա հետեւանքով չարորակ բջիջների ԴՆԹ-ն տաքսանների գործողության պատճառով դարձել է ավելի անկայուն, դրանում ավելի հաճախակի են հայտնվել վնասումներ: Ուռուցքային բջիջներից շատերը ոչնչացել են, իսկ նորագոյացություններն իրենք փոքրացել են: