Վաշինգտոնը կարող է վերսկսել Իրանին hասցվող hարվածները, եթե իրեն դուր չգա, թե ինչպես է Թեհրանը կատարում գործարքի պայմանները. Թրամփ

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը, որի ստորագրումը նախատեսված է ուրբաթ օրը, վերջնական չէ, Վաշինգտոնը կարող է վերսկսել Իրանին հասցվող հարվածները, եթե իրեն դուր չգա, թե ինչպես է Թեհրանը կատարում գործարքի պայմանները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սա վերջնական գործարք չէ։ Սա փոխըմբռնման հուշագիր է։ Եվ եթե այն ինձ դուր չգա, մենք կշարունակենք կրակել նրանց վրա և ռումբեր նետել նրանց գլխին»,- ասել է ամերիկացի առաջնորդը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ ֆրանսիական Էվիանում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ ընթանում է «Յոթնյակի» (G7) գագաթնաժողովը։

«Եթե այն ինձ դուր չգա, եթե նրանք չլսեն, մենք կրկին կսկսենք ռումբեր նետել նրանց վրա։ Որովհետև նրանք 47 տարի չեն լսել», – ավելացրել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930