Իզմիրում ընդդիմադիր պատգամավորի խորհրդական է ձերբակալվել կոռուպցիայի գործով. CNN Türk
Իրավապահները Իզմիր նահանգի Սեֆերիհիսարի քաղաքապետարանում կոռուպցիայի կասկածանքով հետաքննության երկրորդ ալիքի շրջանակներում 15 անձի են ձերբակալել։ Ձերբակալվածների թվում պատգամավորի խորհրդական կա, հայտնում է ՌԻԱ ՆՈվոստին՝ հղում անելով CNN Türk հեռուստաալիքին։
«Սեֆերիհիսարի քաղաքապետարանում կոռուպցիայի գործով իրականացրած գործողության երկրորդ ալիքի շրջանակներում ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ ընդդիմադիր Ժողովրդա–հանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Վելի Աղբաբիի խորհրդական Օզլեմ Աքյըլմազը», – հաղորդել է հեռուստաալիքը։
Գործողությունը Իզմիրի դատախազության կողմից քաղաքապետարանում կոռուպցիոն խախտումների կասկածանքով հետաքննության շարունակությունն է։ Քննությունը ստուգում է կաշառակերության և քաղաքային նախագծերի իրականացման և թույլտվությունների տրամադրման գործընթացում հնարավոր չարաշահումներին առնչվող մեղադրանքները։
Առաջադրված կասկածների մանրամասներն և մնացած ձերբակալվածների ինքնությունը դեռ չեն բացահայտում։

