Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթիի և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցների ընթացքում քննարկվել են Իրանի և Միացյալ Նահանգների միջև կայուն խաղաղության հասնելուն միտված առաջիկա լրացուցիչ բանակցություններին առնչվող հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի և տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930