Ֆինլանդիայում կքննարկեն երկիր միջուկային զենք ներմուծելու հնարավորությունը

Ֆինլանդիայի իշխանությունները քննարկում են երկրի տարածքում միջուկային զենքի ներմուծումն ու պահպանումը թույլատրելու հնարավորությունը։

Նշվում է, որ համապատասխան օրինագիծը չորեքշաբթի՝ հունիսի 17-ին, կդրվի խորհրդարանի քվեարկությանը։ Փոփոխությունների նախաձեռնողը Ֆինլանդիայի կառավարությունն է։ Օրենսդրության առաջարկվող փոփոխությունները նախատեսում են հանրապետության տարածքում միջուկային զենքի տեղակայման և պահպանման հնարավորություն։

Ապրիլի 23-ին Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ կառավարությունը խորհրդարան է ներկայացրել առաջարկ՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակում երկրի պաշտպանության նպատակով թույլատրել միջուկային զենքի ներմուծումն ու պահպանումը։ Միաժամանակ երկրում կարգելվեն միջուկային զենքի ձեռքբերումը, արտադրությունը, մշակումը և հետազոտությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930