2016 թվականի պետբյուջեի մասին օրենքով նախատեսվում էր ունենալ 1 տրիլիոն 186.2 մլրդ դրամի բյուջետային եկամուտներ։ Փաստացի 2016 թվականին ՀՀ պետական բյուջեի եկամուտների չափը կազմել է 1 տրիլիոն 155 մլրդ դրամ։ Այսինքն, 2016 թվականին Հայաստանի պետական բյուջեն ունեցել է նախատեսվածից 31.2 մլրդ դրամով քիչ եկամուտ։
Կայուն եկամուտ չունեցող վարկառուն կամ հայտնվելու է լուրջ խնդիրների առաջ, կամ կորցնելու է գույքը։ Իսկ կարելի՞ է այս ռիսկը կանխել, և եթե այո` ո՞վ պետք է դա անի։ Իհարկե, Կենտրոնական բանկը։ Ավելին ասենք` նախադեպն էլ ունենք` ԵԱՏՄ մեր գործընկեր ՌԴ-ի օրինակով։
«Համադրելի գներով, 2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի տարբերությունը 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ կկազմի ոչ թե շուրջ 106 մլրդ դրամ, այլ 94 մլրդ դրամ»։
Ասում ենք` կոռուպցիան Հայաստանում տարածված է, կոռուպցիան լրջագույն խնդիր է։ Այն պետք է լուծել։ Սակայն, ինչպես և ցանկացած խնդրի դեպքում, լուծմանն անցնելուց առաջ, նախ` պետք է հասկանալ խնդիրը, դրա մասշտաբներն ու հետևանքները։ Պարզ ասած` չափել այն։
Հայաստանում բենզինի գինը միշտ հարցեր է առաջացրել։ Այն ժամանակ, երբ բարձրացել է, երբ անփոփոխ է մնացել, և անգամ վերջին շրջանում` երբ նվազել է։ Մեկ տարի առաջ սպառողներին հուզում էր այն հարցը, թե ինչու է Վրաստանում բենզինը շատ ավելի էժան, քան Հայաստանում։
Շուրջ 1 տարի տևած բանակցություններից հետո այս տարվա հունվարի 11-ին հայտարարվեց, որ Վրաստանի կառավարությունն ու «Գազպրոմ» ընկերությունն ընդհանուր հայտարարի են եկել` Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազի տարանցման վճարի հարցում։
Տնտեսական թեմաներով գրող լրագրողներն ու տնտեսագետներն ամանորյա տոներից հետո անհամբեր սպասում են վիճակագրական նոր տվյալների հրապարակմանը, որոնք թույլ կտան լիարժեք պատկերացում կազմել անցնող տարվա մասին։
Արտերկրից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները 2016-ի ընթացքում շարունակել են կրճատվել։ Ամենաթարմ տվյալները, որ ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է, վերաբերում են հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածին։
«Մենք մեծ աշխատանք ենք արել այս նախագծի վրա և դեռ կանենք։ Մենք օգտագործում ենք լավագույն տեխնոլոգիաները, ու այդ ամենը Հայաստան բերելն իր արդյունքը տալու է, ու ամենակասկածամիտ մարդիկ էլ համոզվելու են, որ Հայաստանում հնարավոր է նորմալ հանքարդյունաբերություն ունենալ»։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2016» զեկույցը, որտեղ բավականին հետաքրքիր տվյալներ կան` Հայաստանում տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց ներգրավվածության, զբաղվածության մակարդակի, եկամուտների և ծախսերի տարբերության մասին։ Մենք առանձնացրել ենք դրանցից մի քանի հետաքրքիր մասեր։
Նման տեսակի հանցագործություն Հայաստանում առաջին անգամ է կատարվում։ Իհարկե, մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին կոտրվել է գնդի շենքում տեղադրված բանկոմատը և այնտեղից հափշտակվել խոշոր գումար, սակայն դա այլ դեպք էր և բաց տարածքում` պայթեցման եղանակով։
Ուշագրավն այն է, որ տարեսկզբին այս ոլորտի վարկային պորտֆելում դրամային և արտարժութային վարկերի կշիռները գրեթե հավասար էին (50.6%/ 49.4% հարաբերակցությամբ)։ Այսինքն, ֆինանսական ոլորտը տարվա ընթացքում վերակառուցել է վարկային պորտֆելը և ինքն իրեն ազատել դրամի արժեզրկման ռիսկից։
Բանկային համակարգին մոտ կանգնած մարդիկ չեն բացառում, որ սա կարող է պայմանավորված լինել օնլայն բուքմեյքերական ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճով։ Չմոռանանք, որ այս տարի տեղի ունեցավ ֆուտբոլի՝ Եվրո-2016 առաջնության եզրափակիչ փուլը, որն անցկացվում էր 2016թ. հունիսի 10-ից հուլիսի 10-ը։ Սակայն սա ընդամենը ենթադրություն է։
Ո՞վ է մեղավոր այս վիճակի համար։ Թվում է՝ ոչ ոք. ճանապարհը փակվում է եղանակային վատ պայմանների պատճառով, իսկ բնության վրա ոչ ոք ազդեցություն չունի։ Սակայն բեռնափոխադրողներն այս ամենի մեջ արդեն տխուր օրինաչափություն են տեսնում։
Նախորդ տարվա ինտենսիվ թվանկարչությունն այս տարի լուրջ պատուհաս է դարձել։ Կա՛մ պետք էր այս տարի շարունակել նույն կերպ նկարել, կա՛մ անկում ցույց տալ։ Կառավարությունը նախընտրեց երկրորդ տարբերակը։
2016 թվականի հունվար-հոկտեմբերին, ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստանից արտերկիր են փոխանցել 641.1 մլն դոլար։ Ի տարբերություն ներհոսքի` դրամական միջոցների արտահոսքն աճել է 43.1 մլն դոլարով կամ 7.2%-ով։
Որևէ ողբերգություն չկա, պարզապես տեղի է ունեցել շուկայի վերադասավորություն։ Իսկ վատագույն տարբերակում, եթե անգամ «Աշտարակ-կաթը» փակվի, նրա ունեցած 20-22%-ը բաշխվելու է մյուս ընկերությունների միջև։ Որոնք, բնականաբար, ունենալու են նոր աշխատողների կարիք ու դա լրացնելու են «Աշտարակ-կաթի» կադրերով։
Այն, որ տնտեսության վիճակը, մեղմ ասած, տխուր է, երևաց հոկտեմբերյան ցուցանիշներից, երբ պարզվեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.8%-ով։ Սակայն Ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված տվյալներն այս տխուր պատկերն առավել ամբողջական են դարձնում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵՏՄ արտահանվել է մոտ 90 մլն դոլարի թունդ ալկոհոլային խմիչք (խոսքն արտաքին առևտրի 2208 կոդի մասին է, որի մեջ Հայաստանի պարագայում մտնում է հիմնականում կոնյակը)։
Հայաստանի Հանրապետության տնային տնտեսությունների եկամտի գլխավոր աղբյուրը վարձու աշխատանքն է։ Այսպես, 2015 թվականին տնային տնտեսության միջին ամսական անվանական դրամական եկամուտները տնային տնտեսության մեկ շնչի հաշվով կազմել են 52377 դրամ, որից 28800 դրամը (55%-ը)՝ վարձու աշխատանքից։
Գարեջրի արտադրության ծավալների անկում և ներմուծման աճ։ Ի՞նչ պետք է անի պետությունը նման դեպքերում։ Աջակցի՞ տեղական արտադրող/արտահանողին, կամ գոնե լրացուցիչ խնդիրներ չստեղծի՞ նրանց համար։ Ճիշտ եք։ Սակայն, արի ու տես, որ ՏՄՊՊՀ-ն անում է ճիշտ հակառակը` խնդիրներ է ստեղծում առանց այն էլ դժվար վիճակում հայտնված «Գյումրի գարեջուր» և «Երևանի գարեջուր» ընկերությունների համար։
Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, 100.4 է։ Սա նշանակում է, որ տարվա առաջին տասն ամիսներին տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0.4%-ով։
Գ աղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական և ֆինանսական շարժը կենտրոնացած է հիմնականում մայրաքաղաքում։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևանը, 2016» զեկույցի տվյալները հերթական անգամ հիշեցնում են այս ոչ համաչափ պատկերի մասին։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանի սոցիալական պատկերի և աղքատության մասին իր զեկույցում (2016) որոշ տվյալներ է ներկայացրել՝ 2012-2015թթ. միգրացիայի հետ կապված։
Թվում է՝ բնակչությունն էլ պետք է անթաքույց ուրախանա, որովհետև մշտապես թանկացումների դեմ բողոքող բնակչության համար այս էժանացումն իսկական անակնկալ է՝ լավ իմաստով։
Հինգ տեղով առաջադիմելը, ինչպես նշվում է զեկույցում, հիմնականում մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն` Սոմալին, ավելացնելու արդյունքում է գրանցվել։
Իրատեսակա՞ն է արդյոք ծրագիրը։ Մեծ հաշվով` այո։ Ճիշտ է, կան որոշ կասկածելի դրույթներ (օրինակ` 6-ամսյա ժամկետում մեխանիզմ ներդնել, որը կվերափոխի հարկային և մաքսային համակարգի աշխատողի կերպարը), սակայն դրույթներն ընդհանուր առմամբ իրագործելի են և ֆանտաստիկայի ժանրից չեն։
2014 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ ՀՀ Կենտրոնական բանկն ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից դարձրեց 30 մլրդ դրամ, գրեթե բոլորը սկսեցին գուշակություններ անել` հայաստանյան 21 առևտրային բանկերից ով կմնա համակարգում, ով դուրս կգա։
Արամյանը տնտեսությունը համեմատել էր մարդու օրգանիզմի հետ, որ սառը քամիներից հյուծվում է, իսկ հաբ ընդունելիս վերականգնումն անմիջապես չի կատարվում։ Այսինքն` մեր տնտեսությունը հիվանդ է, ճիշտ ախտորոշումը վերջերս տրվեց (այն, որ տնտեսությունում ծանր վիճակ է), և հիմա սկսելու ենք հաբեր ընդունել, որոնց ազդեցությունը կզգացվի միայն որոշ ժամանակ անց։
Ամսական 1 մլն 200 հազար դրամ ստացողն այսօր վճարում է 310080 դրամ եկամտային հարկ։ Ներկայումս քննարկվող ՀՕ նախագծով կվճարի ավելի շատ` 328500 դրամ։ Սակայն ՀՕ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով պետք է վճարեր է՛լ ավելի շատ` 340000 դրամ։