Ուշագրավ է, որ Ալիևի այս բարբաջանքին չեն անդրադառնալու Ալիևի երևանյան վեցնոցները. Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է.

«Ադրբեջանի նախագահն ասում է՝ «պատմական քարտեզների վրա չկա Սևանա լիճ, կա լիճ Գյոյչա»: Ալիևը հղում է անում է ցարական ժամանակաշրջանի ինչ-որ քարտեզների վրա՝ միաժամանակ հայտարարելով, թե ժամանակակից Հայաստանի տարածք և Արցախ հայերին բերել է ցարական վարչակազմը «Արևելյան Անատոլիայից» և Իրանից, որպեսզի տարածաշրջանի ժողովրդագրությունը փոխվի:

Անշուշտ, Ալիևը լռում է, թե ինչպես են հայերը հայտնվել Իրանում: Ծագումով թուրք Շահ Աբասն է 1604 թվականին ժամանակակից Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքից 600 հազար հայերի (խորհրդային պատմագիտությունը 300 հազար էր հաշվել, նոր ուսումնասիրությունը 600 հազարի մասին է խոսում) քշել Իրանի խորքերը ու տարածաշրջանի բնիկ ժողովուրդ հայերի գյուղերում ու քաղաքներում բնակեցրել ալիևենց նախնիներին՝ Իրանի տարածքում թափառող քոչվոր թուրքական ցեղերին:

Իսկ 1830-ական թվականներին ցարական վարչակազմի թույլտվությամբ Շահ Աբասի՝ Իրանի խորքերը բռնագաղթեցված հայերից Հայրենիք է վերադարձել ընդամենը 40 հազարը: Ամեն դեպքում, գոնե լավ է, որ Ալիևը հղումներ է անում ցարական շրջանի ինչ-որ քարտեզների, կարո՞ղ էր չէ հղում անել Ալփ-Արսլան սուլթանի կամ ասենք՝ Լենկ Թեմուրի ժամանակների քարտեզներին:

Ուշագրավ է, որ Ալիևի այս բարբաջանքին չեն անդրադառնալու Ալիևի երևանյան վեցնոցները՝ Նիկոլը, Սուրիկ Սյունին, Ասֆալտակեր Եղնիկը, Միրզոյան Օմեգայն, դիպլոմավորված պատմաբան Կոնջորյան Հայկը, ԵՊՀ ռեկտոր պատմագիտության դոկտոր Հովհաննիսյան Հովիկը… ոչ մեկը: Ավելին՝ սրանք առիթ են ման գալու «սվաղելու» և սրբագրելու Ալիևի խոսքն ու հավակնությունները, որովհետև բացի կեղծ խաղաղության թոկը Հայաստանի ժողովրդի վզին փաթաթելուց, այլ բան առաջարկել, առավել ևս՝ անել, անփառունակները չեն կարող: Այդ ընթացքում Ալիևը շարունակելու է խոռոփել դեմքներին, իսկ իրենք ժպտալով ասելու են՝ անձրև է գալիս:

Ինչ-որ բան հուշում է, որ Ալիևի վեցնոցը շատ շուտով կգտնի հերթական անպաշտպան զոհին, օրինակ՝ ինչ-որ նոր հոգևորականի, ու կալանավորել կտա: Ճիշտ այնպես, ինչպես փողոցային չմոն լակում ու գալիս է տուն՝ կնոջն ու երեխաներին ծեծելու, որ փողոցի ստորացումը կոնպենսացնի տան «հերոսությամբ» և ինչ-որ ձև իրեն տղամարդ զգա: Նույնը սրա դեպքում է. միջազգային հարաբերություններում «սուչիտ» եղածը ներսում անպաշտպան մարդ է կալանավորում, որ ինչ-որ ձև իրեն ղեկավար զգա»:

Տեսանյութեր

Լրահոս