Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելական «Hayom» թերթում վերլուծական հոդված է հրապարակվել Աֆրիկա մայրցամաքում Թուրքիայի արագ վերելքի ու Կարմիր ծովի երկայնքով աճող ազդեցության վերաբերյալ։ Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի և Սոմալիի անվտանգության ոլորտում կնքված պայմանագիրն արմատապես փոխելու է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համաձայնագիրը ներառում է տարածաշրջանում «տիեզերական և հրթիռային օբյեկտի» ստեղծում, ինչը նշանակում է նոր ռազմավարական հավասարում Իսրայելի համար։

Ըստ մասնագետի՝ Իսրայելի մրցակիցներն արագորեն մեծացնում են իրենց ազդեցությունն Աֆրիկայում, ուստի Իսրայելն այլևս չի կարող իրեն թույլ տալ դուրս մնալ լուսանցքից:

Թուրքիան աֆրիկյան Էրիթրեա երկրում փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին: Հոդվածի հեղինակը մատնանշում է, որ Անկարայի քայլերն Աֆրիկայում ցույց են տալիս վերափոխումներ ոչ միայն տնտեսական, այլև ռազմական և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում:

Տեսանյութեր

Լրահոս