Թուրքիան վերապատրաստում է Սենեգալի բանակը

Թուրքիան սկսել է Սենեգալի զինված ուժերի վերապատրաստումը՝ որոնողափրկարարական ուսուցման ծրագրի շրջանակում՝ ամրապնդելով իր ներկայությունն Աֆրիկայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախաձեռնությունը մեկնարկել է այն բանից հետո, երբ Սենեգալը վերջնականապես դադարեցրել է Ֆրանսիայի 65-ամյա ռազմական ներկայությունը երկրում և որդեգրել նոր պաշտպանական ռազմավարություն։

Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ Թուրքիայի ռազմածովային ավիացիայի անձնակազմը Սենեգալի օդային և ծովային տարածքներում իրականացնում է ուսումնական թռիչքներ, որոնցում ներգրավված են նաև սենեգալցի օդաչուներ։ Նախագծի նպատակն է բարձրացնել Սենեգալի ռազմական և փրկարարական կարողությունները, ինչպես նաև խորացնել երկկողմ վստահությունն ու համագործակցությունը։

2025-ի հուլիսին ֆրանսիական զորքերի դուրսբերումից հետո՝ հոկտեմբերի 6-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով Թուրքիան ստանձնել է Սենեգալի զինված ուժերին աջակցելու և նրանց պատրաստությունը զարգացնելու պարտավորությունը։ Սենեգալի վարչապետ Ուսման Սոնկոն և պաշտպանության նախարար Բիրամե Դիոպը օգոստոսյան հանդիպումների ընթացքում ընդգծել են, որ թուրքական աջակցությունը երկրի անվտանգության նոր փուլի մեկնարկն է և Աֆրիկայի տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը կարող է էականորեն փոխել։

Տեսանյութեր

Լրահոս