Բաժիններ՝

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տրգրան Մեծի պողոտա,  հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ:

Ինչպես տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, Քրիստափորի փողոցից դեպի Տիրգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս