Իսկ ինչի՞ հաշվին է գրանցվելու տնտեսական աճը։ Ըստ ծրագրի՝ միջնաժամկետում ՀՆԱ-ի միջին 5.3% կանխատեսվող աճը հիմնականում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերով:
9 վարչական շրջաններում (բացի Կենտրոնից և Արաբկիրից) բնակարանների գները տարվա սկզբից նվազում են, և գնանկումը խորանում է հատկապես ապրիլ-մայիս ամիսներին։
Բենզինի և դիզվառելիքի շուկան մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում։ Հատկապես այն դեպքերում, երբ վառելիքը թանկանում է, հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ աճում է:
Պաշտոնական վիճակագրությունը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, յուրաքանչյուր ամսվա 20-ին հրապարակում է նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ Ներկայացվում է տնտեսական ակտիվության ցուցանիշը։
Երբ որոշ ապրանքատեսակների գծով արտահանման աճը ներկայացվում է՝ որպես ԵԱՏՄ-ին անդամակցության տված օգուտ՝ առանց հաշվի առնելու մյուս գործոնները, ոչ պակաս մանիպուլյացիա է։
Այս տարի Հայաստանից Եվրասիական միության շուկա արտահանվել է 1.1 մլն դոլարի պանիր և կաթնաշոռ, որն արժեքային առումով 5.5 անգամ քիչ է նախորդ տարվա հունվար-ապրիլի ցուցանիշից։
Կառավարության ծրագրի յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց առարկայական լուծումները:
ՀՀ կառավարությունը երեկվա արտահերթ նիստում հավանության է արժանացրել 2017-2022թթ. գործունեության ծրագիրը։ ԱԺ-ն էլ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին կգումարի արտահերթ նիստ։
Կարեն Կարապետյանի կառավարության կողմից նախորդ տարվա վերջին ներկայացված ծրագիրը թվային ցուցանիշներ չէր պարունակում։ Այնտեղ նշված չէր՝ տարեկան քանի՞ տոկոսով է աճելու տնտեսությունը, կամ որքանո՞վ է նվազելու աղքատությունը և այլն։
Global Financial Integrity-ն հայաստանյան ընդդիմության կողմից, թերևս, ամենից շատ շոշափված կազմակերպություններից մեկն է։ Հենց GFI-ն է ամեն տարի զեկույց հրապարակում զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի ապօրինի ֆինանսական հոսքերի մասին։
Այս տարվա ապրիլի վերջին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկին ընդհանուր առմամբ արդեն անդրադարձել ենք։ Սակայն խոշոր հարկատուների ցանկն իրականում այնքան շատ ինֆորմացիա է պարունակում, որ ամեն ինչին միանգամից անդրադառնալ հնարավոր չէ։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը մի քանի օր առաջ, 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների հետ միասին, հրապարակեց նաև Հայաստանի համախառն ներքին արդյունքի տվյալները՝ առաջին եռամսյակի համար:
Եթե ամեն ինչ նույն տեմպով շարունակվի՝ հաշվի առնելով նաև շինարարության ոլորտի անկումն ու ցեմենտի նկատմամբ ներքին պահանջարկի նվազումը, չի բացառվում, որ մոտ ապագայում չունենանք ցեմենտի արտադրություն և ինքներս վերածվենք ցեմենտ ներմուծող երկրի։
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 8332 տոննա լոլիկ՝ 3 մլն 378 հազար դոլար մաքսային արժեքով։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազաներից։ ԵԱՏՄ մյուս երկրներ այս տարվա հունվարին-մարտին լոլիկի արտահանում չենք ունեցել։
Շատերը սպասում էին, որ ներդրումային վիճակագրությունը, որը հրապարակվում է եռամսյակային կտրվածքով, կարտացոլի այդ իրողությունները՝ արդեն մեկնարկած ներդրումային ծրագրերի մասով։ Սակայն…
Ամենից շատ աճել է Կանադայից (3 անգամ) և Իտալիայից (2.4 անգամ) ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Սակայն, չնայած այս աճին, այդ երկրներից ժամանած զբոսաշրջիկների կշիռն ընդհանուր թվի մեջ շարունակում է փոքր մնալ՝ համապատասխանաբար՝ 3.7% և 1.1%:
ՀՀ կառավարության, իսկ հետո նաև՝ ՀՀԿ նախընտրական ծրագրում տեղ գտած խոստումները, ինչպես նախկինում նշել էինք, հիմնականում թվային թիրախներ չէին պարունակում։ Որոշակի կոնկրետություն պարունակում էին ընդամենը մի քանի խոստումներ, որոնց թվում էր նաև արտահանման ծավալը ՀՆԱ-ի 40-45% հասցնելու նպատակադրումը։
Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն։ Կամ պարզապես՝ ՏՀՏ ոլորտ։ Սա վերջին տարիների ամենահաճախ օգտագործվող արտահայտություններից մեկն է։
Սխա՞լ են անում արդյոք վրացիները՝ այցելությունների թիվը զբոսաշրջիկների փոխարեն «սղացնելով»։ Ոչ։ Որովհետև իրենց այդպես ձեռնտու է և այդ ձևով խթանում են զբոսաշրջիկների ներհոսքը։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-ապրիլին՝ 2016 թվականի հունվար ապրիլի նկատմամբ, կազմել է 105.7%։ Հիշեցնենք, որ հունվար-մարտ ժամանակահատվածի կտրվածքով տնտեսական ակտիվության աճի տեմպն ավելի բարձր էր՝ 6.6%։
Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, 2 օր առաջ հրաժարական տվեց։ Արտառոց ոչինչ չկա. օրենքի պահանջն է՝ ընտրություններից հետո պետք է հրաժարական տան, հետո նորից վերանշանակվեն։
Պետական եկամուտների կոմիտե-տոնավաճառների աշխատակիցներ հակամարտությունը շարունակվում է։ Ավելին՝ դատելով ՊԵԿ-ի հաղորդագրություններից՝ այն առաջիկայում ավելի է սրվելու։
Ունենք կես միլիոն երևանցի, որոնք ընտրություններին չեն մասնակցում, իրենց համարում են անկաշառ և սկզբունքային քաղաքացիներ։ Ընտրակաշառքը դեր կխաղա՞ր, եթե այդ անկաշառ քաղաքացիների գոնե կեսը մասնակցեին ընտրություններին։ Մեծ հարց է։
ՊԵԿ-ի ակտիվությունը վտանգ է պարունակում հենց իր՝ ՊԵԿ-ի համար։ Եթե երկրորդ եռամսյակում հարկային մուտքերը գերակատարվեն ոչ թե 12 մլրդ դրամով, այլ, ասենք, 20 կամ 25 մլրդ-ով, կառավարությունը կարող է մտափոխվել և է՛լ ավելի բարձրացնել նշաձողը՝ տարվա համար պահանջելով, օրինակ, 80-100 մլրդ դրամի լրացուցիչ հարկեր։
Ադրբեջանական խնձորի թաքնված վտանգների մասին խոսելիս չէր խանգարի ուշադրություն դարձնել այս ցանկի 5-րդ հորիզոնականին՝ թարմ կամ չորացված ցիտրուսային պտուղներ։
Առաջին հնգյակում՝ 4-րդ տեղում հայտնվել է նախորդ տարի գրանցված «Ալեքս Հոլդինգը», իսկ «Ալեքս Գրիգը» նահանջել է ստորին հորիզոնականներ։ 2 ընկերություններն էլ պատկանում են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։
Տնտեսական լրահոսը որքան ծանր է, այնքան էլ՝ խոցելի։ Բավական է մեկ թվի, մեկ ստորակետի վրիպում կամ ընդամենը մեկ սխալ ձևակերպում և համեմատական՝ ամեն ինչ միանգամից փոխում է իմաստը։
Ինչպե՞ս է ադրբեջանական մակնշմամբ խնձորը հայտնվել Հայաստանում, ինչպե՞ս է այն տարածվել վաճառակետերում, ինչպե՞ս են տնտեսվարողները համաձայնել այն վաճառել…
Դատելով պաշտոնական վիճակագրության տվյալներից՝ Հայաստանի տնտեսությունն ավելի արագ է աճում, քան սպասվում էր։ Այսպես, 2017թ. հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 106.6%։
2017թ. առաջին եռամսյակում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 18.2%-ով: Այս մասին օրերս հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: «2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այցելությունների թիվը Հայաստան աճել է 18,2%-ով, այսինքն՝ 599 հազար 341 այցելու (2016թ. առաջին եռամսյակին կազմել է 498 հազար 291): Հիմնական աճն […]