Կենտրոնական բանկն ակնկալում է, որ մոտակա ամիսներին գնաճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ երկրորդ կիսամյակում ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքում և միջնաժամկետ հատվածում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Որքան էլ չսիրեք ՀՀԿ-ին, ամեն դեպքում, 2017 և 2018 թվականներին բարձր տնտեսական աճի պայմաններում աշխատավարձ ու թոշակ չբարձրացնելը հիմնավորումներ ուներ։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մի շատ հետաքրքրիր առանձնահատկություն են ունենալու, որով տարբերվելու են նախկին բոլոր ընտրություններից։ Խոսքն ազատ ու արդար ընտրությունների մասին չէ։ Խոսքը քաղաքական ուժերի վարքագծի մասին է։
Որքան էլ ներգաղթի մասին տեղեկությունները հաճելի են, պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում ներգաղթ չկա։ Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 50.8 հազարով ավելի շատ է եղել, քան ՀՀ մուտք գործածներինը (մուտքեր՝ 788 249, ելքեր՝ 839 045)։
Լա՞վ է սա, թե՞ վատ՝ դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ մեր տնտեսական աճի ցուցանիշը 1.5-2 տոկոսային կետով պայմանավորված է շահումով խաղերով։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով։
Ինչպես երեկ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարությունը, մեկնարկել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնց մասնակցում են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ։
Մի քանի օր առաջ՝ հունիսի 20-ին, ՀՀ վիճակագրական կոմիտեն (ՎԿ) հրապարակեց 2018 թվականի հունվար-մայիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
ՀՀ վիճակագրական կոմիտեն մի քանի օր առաջ ամփոփեց տարվա առաջին կիսամյակի՝ հունվար-հունիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը՝ որպես այդպիսին, տնտեսական քաղաքականություն չեն։ Դրանք ցանկացած տնտեսական քաղաքականությանն ուղեկցող անհրաժեշտ քայլեր են։
Դեռևս այն օրերին, երբ թավշյա հեղափոխությունը դեռ ընթացքի մեջ էր, շարժման առաջնորդները հայտարարում էին, որ այս փոփոխությունների բարեհաջող ավարտից հետո ներդրումների հոսքը դեպի Հայաստան կավելանա։ Այդ դրույթը հետո տեղ գտավ նաև կառավարության ծրագրում։
Նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք ՀՀ բանկերում քաղաքացիների ավանդների փոփոխությանը վերջին ամիսների ընթացքում։ Նշել էինք, որ ապրիլին ավանդների և ցպահանջ հաշիվների ծավալը նվազել էր, սակայն մայիսին ավանդները գրեթե 70%-ով վերականգնվել էին։
ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։ Կառավարության նիստի ուղիղ հեռարձակմանը հետևողները դրա մասին չիմացան, որովհետև այդ մասին չխոսվեց։
Նվազումը համընկել է թավշյա հեղափոխության ամիսներին (ապրիլ և մարտ), ինչը կարող է տպավորություն ստեղծել, որ տնտեսական ակտիվության թուլացումը պայմանավորված է հենց հեղափոխությամբ։
2018 թ. մայիսին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել ընդհանուր առմամբ 139.7 մլն ԱՄՆ դոլար։ 2017 թ. մայիսին փոխանցվել էր 154.9 մլն ԱՄՆ դոլար։ 12-ամսյա կտրվածքով՝ այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ, դրամական փոխանցումների ներհոսքը նվազել է 15.2 մլն դոլարով կամ 9.8%-ով։
2017 թվականին արձանագրված ներգնա զբոսաշրջության 18.7%-անոց աճը դրական է անդրադարձել ՀՀ հյուրանոցային ոլորտի եկամուտների վրա։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Կառավարությունն այս հարցում իրոք դժվարին վիճակում է։ Ընդդեմ Ամուլսարի թափ առնող հասարակական կարծիքին դեմ գնալը բացասաբար կազդի նոր իշխանության վարկանիշի վրա և առաջիկա ընտրություններին կնվազեցնի նրանց ձայները։
«Եթե դուք ինձ կամ ես ձեզ հարցնեմ, թե ինչ-որ բան կցանկանաք անել կամավո՞ր, թե՞ պարտադիր կերպով, դուք, բնականաբար, կպատասխանեք՝ կամավոր։ Դրա համար, երբեմն հարցեր չպետք է տրվեն»:
Փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) մասին Հայաստանում շատ է խոսվում։ Սակայն համոզված կարելի է պնդել, որ թե՛ ներկա, թե՛ նախկին պաշտոնյաները հստակ պատկերացում չունեն՝ իրականում ինչ վիճակում է ՓՄՁ ոլորտը, քանի տնտեսվարող սուբյեկտներ կան իրականում, ՀՆԱ-ի որ տոկոսն են ապահովում և այլն։
Այս տարվա ապրիլին, երբ թավշյա հեղափոխությունը դեռ ակտիվ փուլում էր, լուրեր սկսեցին տարածվել, որ բանկային համակարգից գումարների զգալի արտահոսք է լինում։
Անցած 10 օրերի ընթացքում ամենաաղմկահարույց նախագծերից մեկը դարձավ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Աղմուկը շատ առագ ծավալվեց, արագ էլ մարեց, ու շատերի համար անհասկանալի մնաց, թե, ի վերջո, սա ի՞նչ պատմություն էր։ Հիմա՝ ամեն ինչ հերթով։
Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2018 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածի ցուցանիշները։ Սկսենք, թերևս, ամենակարևոր՝ տնտեսական ակտիվության ցուցանիշից (ՏԱՑ)։
Հասարակությունը չի հասցնում քննարկել և մարսել ԱԱԾ-ի կամ ՊԵԿ-ի կողմից արված հերթական բացահայտումը, երբ կառավարությունը հայտարարում է մեկ այլ բացահայտման մասին։ Իրադարձություններն արագ-արագ են զարգանում, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մի տեսակ ստվերում է մնացել։
Արդեն ակնհայտ երևում է, որ կառավարության ներսում կոնսենսուս չկա։ Կոնսենսուս չկա՝ անգամ ամենակարևոր տնտեսական հարցերի շուրջ։ Թե՛ քաղաքական, թե՛ անձնական առումով։ Ամենացցուն ու թարմ օրինակը Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված պատմությունն էր։
Օրեր առաջ ԵԱՏՄ ինստիտուտ կոչված կառույցի տեղեկատվական կայքում հրապարակվեց մի հոդված, որը ոչ միայն կատարյալ անգրագետ էր ու ապատեղեկատվացնող, այլև, իմ ավագ գործընկերներից մեկի դիպուկ բնորոշմամբ՝ թունոտ։
Տնտեսությանն առնչվող ամենակարևոր հարցերից մեկը, որը վերաբերում էր հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարությանը՝ հետևյալն էր՝ կառավարությունը կհետաձգի՞ արդյոք կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը (որը պետք է ուժի մեջ մտնի հուլիսի 1-ից), թե՞ կհետաձգի այն։
Անշարժ գույքի շուկան ապրիլին ակտիվացել է. թե՛ գործարքների քանակն է աճել, թե՛ անշարժ գույքի գները։ Այս մասին է վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցը՝ հիմնված ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների վրա։
2018 թվականի հունվար-ապրիլին ֆիզիկական անձին բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել ընդհանուր առմամբ 492,8 մլն ԱՄՆ դոլար։ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 70,6 մլն դոլարով կամ 16,7%-ով։
Ինչպե՞ս է կառավարությունը հասնելու աղքատության հաղթահարմանն ու զբաղվածության աճին։ Ծրագրից երևում է, որ կառավարությունն այդ առումով բավականին լավատես է՝ ակնկալվող ներդրումային բումի հնարավորությամբ։
Հայաստանում հանքարդյունաբերությունը միշտ է եղել ուշադրության կենտրոնում և, ցավոք սրտի, այդ ուշադրությունը հիմնականում եղել է ոչ դրական կոնտեքստում։ Բնապահպանական խնդիրներ, կոռուպցիոն սկանդալներ, թափանցիկության բացակայություն, և այլն։