Օֆշորների մասին խոսելիս՝ հիշենք, որ անցած տարվա սեպտեմբերի վերջին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ տվեց վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, որը նույնպես օֆշորային էր և գրանցված էր Կիպրոսում։
ՀՀ ՊԵԿ հարկային ծառայությունն օրերս հրապարակեց ՀՀ 1000 խոշորագույն հարկ վճարողների ցանկը՝ 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով։ Տնտեսությամբ հետաքրքրվող ընթերցողները, թերևս, արդեն հասցրել են ծանոթանալ այդ ցանկին։ Այդուհանդերձ, մենք դրան կանդրադառնանք՝ ինչպես՝ խոշորագույն առանձին ընկերությունների տեսանկյունից, այնպես էլ՝ ընդհանուր օրինաչափությունների։
Համաշխարհային բանկի (ՀԲ) Գործադիր տնօրենների խորհուրդն ապրիլի 26-ին հաստատեց 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար։
Ուղիղ 10 տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 25-ին, լուսաբանում էի մի ասուլիս, որը (ըստ նախապես հայտարարված հաղորդագրության) նվիրված պետք է լիներ սննդամթերքի անվտանգությանը։
Փոխանցումների ակտիվությունը թուլացել է և գնալով թուլանում է։ Իհարկե, 3,5 մլրդ դրամն աշխարհասփյուռ հայության հնարավորությունների համեմատ չնչին գումար է։ Իսկ թե ինչու ավելի շատ չփոխանցվեց, այլ հարց է։ Համոզված ենք, որ, Աստված մի արասցե, լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում հասարակությունը կմոբիլիզացնի ոչ միայն՝ մարդկային, այլ նաև՝ ֆինանսական ռեսուրսը։
Կրկին անդրադառնում ենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային ծառայության կողմից հրապարակված արտաքին առևտրի ցուցանիշներին։ Այս անգամ կբացենք փակագծերը՝ ինչ են արտահանում Հայաստանից, ինչ ծավալով և ինչ արժեքով, և որ երկրներ։
Մի կողմից՝ սպառողական զամբյուղն էժանացել է, մյուս կողմից՝ աշխատավարձերն ու եկամուտները որոշ չափով աճել են։ Այնպես որ, ԱՎԾ-ի կողմից հրապարակվող աղքատության ցուցանիշը կնվազի, բայց մյուս կողմից՝ մտահոգությունները կավելանան ա՛յլ տեսանկյունից։ Չէ՞ որ գնանկումը վկայում է տնտեսության լճացման մասին։
ՀՀ առևտրային բանկերն արդեն հրապարակել են 2016 թվականի առաջին եռամսյակի իրենց միջանկյալ հաշվետվությունները, որտեղից երևում է, որ աճ կա գրեթե բոլոր ուղղություններով։ Բանկային համակարգով հետաքրքրվողների համար այսօր ամենակարևոր հարցն այն է, թե որ բանկերն են համապատասխանում ՀՀ Կենտրոնական բանկի նոր պահանջին։
Անցած տարվա վերջին՝ 2015 թվականի նոյեմբերին, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015» զեկույցը, որտեղ ներկայացված են 2014 թվականի աղքատության մակարդակին վերաբերող ցուցանիշներ։
2015-ին ՀՀ արտաքին առևտրի համար տխուր տարի է եղել։ Ու քանի որ սա Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու առաջին տարին էր, առաջիկայում կանդրադառնանք հատուկ ԵԱՏՄ երկրների հետ առևտրի մանրամասն տվյալներին։
Սա արդեն ոչ թե մասնագիտական բանավեճի հարց է, այլ արժանապատվության և կամքի։ Միգուցե այս տողերը պաթետիկ են հնչում, միգուցե մտածեք՝ ցանկալին իրականության տեղ ենք մատուցում, բայց մի բանի հետ դժվար թե չհամաձայնեք՝ մենք կարող ենք այդպիսի անակնկալ մատուցել ամբողջ աշխարհին։ Ամեն ինչ մեզանից է կախված։
Ամենախոշոր փոխանցում կատարողը «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն է՝ 550 միլիոն դրամով, երկրորդ տեղում նույն «Գազպրոմ-Արմենիայի» կազմի մեջ մտնող «Տրանսգազ» ՍՊԸ-ն է՝ 57 մլն դրամ։ Թվով 6 հոգի փոխանցել են 1000-ական դրամ։ Շուրջ 40 հոգի՝ 5000 դրամ։ Շա՞տ է 2 միլիոն դոլարը, թե՞ քիչ։ Այս հարցին դժվար է պատասխանել ու երևի՝ պետք էլ չէ պատասխանել։
Համաշխարհային բանկը նախօրեին հրապարակեց իր նոր զեկույցը, որը վերաբերում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական վիճակին և հեռանկարներին։
Մեզ համար այլևս դժվար է լինելու վարկ վերցնելը: Ավելի ճիշտ՝ դժվար է լինելու որևէ մեկին համոզել, որ մեզ վարկ տա: 2015թ. վերջում պարզվեց, որ ՀՀ պարտքը կազմում է 4,7 մլրդ դոլար:
Տնտեսությամբ հետաքրքրվող լրագրողի համար այս շաբաթը եզակի էր: Տեղեկատվության առումով: Մեր տնտեսության մասին բավական շատ պաշտոնական տեղեկատվություն հրապարակվեց: Օրինակ՝ «Գազպրոմ Հայաստան» ընկերության փոխտնօրենը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նիստում հայտարարել էր, որ հասարակական պատկերացումները սխալ են:
Քննադատեցինք նաև Ուկրաինայի ԿԲ-ին։ Մեղմ ասած, այս կադրային նշանակումը լավագույնը չէ։ Հրիվնան գահավիժել է 2.8 անգամ, երբ երկրի վճարման հաշվեկշիռը դրական է։
Իրականում բիզնեսը (հատկապես` խոշոր բիզնեսը) ամենախոցելի խավն է։ Ընդ որում, որքան բիզնեսը ստվերային է, այնքան ավելի խոցելի է և կառավարելի։ Այսինքն` գործում է «որքան վատ` այնքան լավ» սկզբունքը։ Որքան բիզնեսն անօրինական լինի, այնքան կառավարելի կլինի դրա սեփականատերը։
Վերջին մեկ ամսվա ընթացքում ԿԲ-ն արդեն երրորդ անգամ է բարձրացնում տոկոսադրույքը։ Ինչի՞ դա կարող է բերել
Դրամի արժեզրկման մեղավորը ժողովուրդն է: Այս միտքը` քողարկված կամ բաց տեքստով, փորձում են տեղ հասցնել մեր պաշտոնյաները
Ռ.Քոչարյանը մեմուարներ է գրում առանց դույզն իսկ պատկերացնելու, որ արժևորումը բերում է սպառման արհեստական ընդլայնման (այժ ժամանակներից սկսած մի անգամ չէ, որ սպառման ծավալները գերազանցել են ՀՆԱ-ն) և ՀՆԱ արագացված աճի՝ ապագայի հաշվին։
Հայաստանում դրամի արժեզրկման այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 10 տարվա կտրվածքով։ Դոլարը 500 դրամ արժեր 2004 թվականի վերջին։ Այն տարբերությամբ, որ դրամն այն ժամանակ ամրապնդվում էր, իսկ այսօր` արժեզրկվում։
Տրանսֆերտների ներհոսքը վերջին տարիներին տնտեսական աճին ու զարգացմանը ոչ միայն չի նպաստել, այլ հակառակը` տնտեսությունը վերածել է «պորտաբույծի»
«ԵՄ-ի ուղերձը հստակ է: ԵՄ-ն սպասում է, որ Ռուսաստանը՝ օգտագործելով իր ազդեցությունը, վերջ դնի Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը»,- ասում է Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան, հյուպատոս Ըմայըս Մորզը:
Օրերս մոսկովյան քաղաքագիտական հաստատություններից մեկում զեկուցմամբ հանդես եկավ գորբաչովյան ժամանակների ԽՍՀՄ արտաքին գործերի փոխնախարար Անատոլի Ադամիշինը: Ի շարս այլևայլ դատողությունների` ասվեց նաև, որ երևի թե միակ ուժը, որը շահագրգիռ չէ ուկրաինական ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ, ԱՄՆ-ն է:
Խիստ կասկածելի է, որ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների գները կէժանանան՝ հաշվի առնելով տնտեսության մոնոպոլացված վիճակը և այն իրականությունը, որ գնի էժանացման գործոնների ազդեցությունը սպառողների վրա գրեթե չի անդրադառնում: