Թեման որևէ կերպ «եփել» չի հաջողվում, որովհետև հոգևոր Հայաստանը դիմադրում է անդեմ, ապազգային բռնապետությանը. Տիգրան Աբրահամյան

Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Փաշինյանական իշխանությունը Ամենայն Հայոց Հայրապետի բոլոր հարազատներին ու մտերիմներին էլ ճաղերից այն կողմ ուղարկի, մեկ է` դրանից ո´չ իրականությունը կփոխվի, ո´չ էլ ճշմարտությունը կխամրի:

Ռեժիմի այս ագրեսիվ դրսևորումները հիմնված են նյարդային ջղաձգումների վրա, որովհետև Մայր Աթոռի դեմ գրոհները ցանկալի արդյունք չեն տալիս, իսկ հոգևորականների հեղինակազրկման փոխարեն իշխանության «զինանոցն» է սպառվում:

Թեման որևէ կերպ «եփել» չի հաջողվում, որովհետև հոգևոր Հայաստանը դիմադրում է անդեմ, ապազգային, արժեզուրկ բռնապետությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930