Բաժիններ՝

Իրականում շատ վատ է վիճակը

Մեր Աստվածը, Տերն ու Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս, ասաց. «Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33): Որպեսզի մահից հետո քրիստոնյա հավատացյալը գնա Դրախտ իր հոգով և Քրիստոսի Երկրորդ գալուստից հետո ժառանգի Երկնքի արքայությունը, պետք է քայլի նեղ ճանապարհով, իմանա և գործադրի աստվածաշնչական պատվիրաններն իր կյանքում, հանդուրժի իր երկրավոր կյանքում պատահած բոլոր դժվարություններն ու նեղությունները ամենայն գոհունակ սրտով:

Չկարծենք, որ միայն առաջին դարում էր քրիստոնյաների վիճակը վատ: Քրիստոնյաները բոլոր ժամանակներում, դարերում կրեցին խաչ՝ հալածվեցին, տանջվեցին, չարչարվեցին, ունեցան հոգեմտավոր մարտահրավերներ և այլն:  Ներկայիս՝ 21-րդ դարի ահավոր զարգացումների դիմաց քրիստոնյան նորից ասում է. «Իրականում շատ վատ է վիճակը»:

Այս հոդվածի նպատակն է տեսնել աշխարհի ներկա վիճակը առողջապահական, դաստիարակչական, կրոնական, քաղաքական, տեխնոլոգիական և կլիմայական մոտեցումներով, որպեսզի ավելի աղոթենք մեզ պատահած բոլոր մարտահրավերների ժամանակ:

Առողջապահական մոտեցումով: Իրականում առողջապահությունը վատ վիճակում է, որովհետև՝

Կարդացեք նաև

1. Շատ այգիներում բանջարեղենն ու մրգերը աճեցվում են զանազան քիմիական նյութերով, որոնք որոշ հիվանդությունների պատճառ են։

2. Փոքրիկ ճուտը 23 – 30 օրվա ընթացքում դառնում է 1.5 – 2.0 կգ հավ,

3. 2019 թվականին աշխարհի բնակչության 99%-ը բնակվում էր այնպիսի տարածքներում, որոնք չէին համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության օդի որակի ուղեցույցներում նշված մակարդակներին՝ ըստ who.int/ar/newsի 24 հոկտեմբեր, 2024-ի տեղեկատվության:

4. 2021 թվականին ավելի քան երկու միլիարդ մարդ ապրում էր ջրազրկված երկրներում, և կանխատեսվում է, որ իրավիճակը կվատանա որոշ շրջաններում կլիմայի փոփոխության և բնակչության աճի պատճառով։ 2022 թվականին առնվազն 1.7 միլիարդ մարդ օգտագործել է խմելու ջուր կղանքով աղտոտված աղբյուրներից՝ ըստ who.int/ar/newsի 13 սեպտեմբեր, 2023-ի տեղեկատվության:

5. Մարդկանց 1/3-ից ավելին տառապում է նյարդաբանական խանգարումներով, որոնք աշխարհում հիվանդության և հաշմանդամության առաջատար պատճառն են՝ ըստ who.int/ar/news-ի 14 մարտ, 2024-ի տեղեկատվության:

6. Չիկունգունյան վիրուսային հիվանդությունը, սկսվեց տարածվել մարդկանց մեջ մոծակների միջոցով և այլն

Ուսումնադաստիարակչական մոտեցումով: Իրականում ուսումն ու դաստիարակչությունը վատ վիճակում են, որովհետև՝

1. Ուսանողների շրջանում ընդհանուր առմամբ ձանձրույթ կա, նրանք չեն սիրում կարդալ և սովորել։

2. Չսովորող ուսանողները սկսել են օգտագործել արհեստական ​​բանականությունը քննությունների ժամանակ։

3. Սեռափոխությունը գովազդվում է անչափահասներին օտար երկրների  դպրոցներում։

4. Միասեռականությունը վերածվել է բնական երևույթի Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում։

5. Սկսվել է ընդլայնվել թմրանյութերի օգտագործման օղակը օրինական ձևով։

6. Բարի մահը ազատ կամեցողության ընտրություն է համարվում։

7. Բարոյականությունն ու արժանապատվությունը անկում են արձանագրում ամենուրեք և այլն:

Կրոնական մոտեցումով: Իրականում քրիստոնեությունը վատ վիճակում է, որովհետև՝

1. Քրիստոնեական հավատքը նվազում է. «Իսկ երբ Մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18:8)։

2. Աղանդավորները ամեն օր շատանում են աշխարհի չորս ծագերում։

3. Համաշխարհային մի կրոն՝ «Աբրահամյան կրոն» ծրագիրը գործադրության փուլի մեջ է։

4. Հակաքրիստոսի գալուստը մոտ է և այլն:

Քաղաքական մոտեցումով: Իրականում քաղաքականությունը վատ վիճակում է, որովհետև՝

1. Շատ քաղաքագետներ խոսում են համաշխարհային երրորդ պատերազմի մասին։

2. Հավանականություն կա՝ տեղի կունենա կեղտոտ քաղաքականություն, որի միջոցով պիտի խախտվեն աշխարհի երկրների միջև սահմանները՝ մեծ պետությունները պիտի կուլ տան փոքր պետություններին զանազան պատճառներով և այլն:

Տեխնոլոգիական մոտեցումով:  Իրականում տեխնոլոգիան վատ վիճակում է, որովհետև՝

1. Բազմաթիվ անձեր տեխնոլոգիայի պատճառով կորցրին իրենց աշխատատեղերը։

2. Մինչև 10 տարի աշխարհում տասնյակ աշխատանքներ պիտի փոխանցվեն  ռոբոտներին։

3. Միլիոնավոր մարդիկ ստացան միկրոչիպ (Microchip) իրենց ձեռքի վրա։

4. Ոմանք սկսեցին ընդունել հղիության՝ ռոբոտի միջոցով երեխա ունենալու գաղափարը։

5. Առույգ պատանիներ և երիտասարդներ էլեկտրոնային խաղերի պատճառով քայքայեցին իրենց առողջությունը՝ ստանալով ուղեղային հետամնացություն, նյարդային համակարգի խանգարումներ, մկանային համակարգի խնդիրներ, վիտամիների անբավարարություն և այլն։

6. Նույն տան մեջ ապրող անդամները իրարից հեռացան, նվազեց տնային ջերմեռանդ մթնոլոտը։

7. Մոտավորապես 10 տարվա ընթացքում աշխարհի երկրների դրամները պիտի փոխարինվեն համաշխարհային մեկ թվային դրամով։

8. Խոսում են արհեստական երկրաշարժների և հրաբուխների մասին և այլն:

Կլիմայական մոտեցումով:  Իրականում կլիման վատ վիճակում է, որովհետև տեսնում ենք՝

1. Երկրի ջերմաստիճանի բարձրացում։

2. Խիստ չորություններ ու մաքուր ջրի սակավություն։

3. Մեծ հրդեհներ ու ջրհեղեղներ։

4. Բևեռային սառույցների հալեցում։

5. Աղետալի փոթորիկներ

6. Կենսաբազմազանության նվազում և այլն՝ ըստ  www.un.org-ի:

Այո՛, իրականում շատ վատ է վիճակը: Սակայն մենք մենակ չենք, որովհետև Երկնքում ունենք Աստված, որ մեզ քաջալերում է՝ ասելով. «Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20):

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս