«Դա ցուցիչ չէ, դա ցուցանիշ չէ…»,- անցած շաբաթ ԱԺ-ում ասում էր ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ արձագանքելով իր գործընկերների այն դիտարկումներին, որ 2018 թվականի բյուջեով աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի նախատեսվում։
2018 թ. բյուջետային քննարկումների առաջին «ռաունդն» ավարտվեց։ Ցավոք, այն ընթացավ այնպես, ինչպես և սպասվում էր։ 2 շաբաթ առաջ կանխատեսել էինք, որ կարևոր, խորքային հարցեր բյուջետային քննարկումների ժամանակ շատ քիչ կհնչեն։
Հոկտեմբերի 24-ին, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունում էր իր ռուսաստանցի գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդևին, տեղի ունեցավ հերթական վիճակագրական «միջադեպը». Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։
Ծառայությունների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենադինամիկ աճող ոլորտներից մեկն է։ Վերջին 10 տարիների տվյալների ամփոփումը ցույց տալիս, որ ծառայությունների ոլորտի աճը միշտ բարձր է եղել ՀՆԱ-ի աճից։ Այսինքն՝ այս ոլորտն ավելի արագ է աճել, քան ընդհանուր տնտեսությունը։
Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսներին պետբյուջե են վճարել 580.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Խոշոր հարկատուները, այսպիսով, ապահովել են ընդհանուր հարկային մուտքերի 69.4%-ը (այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 836.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր)։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում շարունակում է շեշտակի աճել։ Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հինգշաբթի օրվա ասուլիսի ընթացքում լրագրողներին բաժանված ամփոփ տեղեկանքում կային տվյալներ նաև ՏՏ ոլորտի մասին, ըստ որոնց՝ վերջին տարիներին այն աճում է տարեկան միջինը 20%-ով։
Հոկտեմբերի 31-ին Համաշխարհային բանկի խումբը հրապարակել է գործարարությամբ զբաղվելու դյուրինության հերթական զեկույցը՝ Doing Business 2018-ը։ Ասել, որ այն բավականին տհաճ էր ՀՀ կառավարության համար, կնշանակի ոչինչ չասել։
«Տնտեսական աճի ներուժ» (կամ պոտենցիալ)։ Վերջին շրջանում այս արտահայտությունը բավականին հաճախ է հնչել տնտեսական բլոկի պատասխանատուների շուրթերից և դեռ կշարունակի հնչել, քանի դեռ քննարկվում է 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Այնպես որ, եկեք հասկանանք՝ ինչ կա «դրա տակ»։
ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, ցանկանում է որոշակիություն մտցնել հարկաբյուջետային քաղաքականության մեջ։ Այլ կերպ ասած՝ սահմանել որոշակի կանոններ, որոնք պարտադիր կլինեն կատարման համար, անկախ նրանից, թե ով է տվյալ պահին ֆինանսական քաղաքականության պատասխանատուն։
ՀՀ պետական պարտքը 2017 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 308 մլն դոլար կամ 3 տրլն 17.8 մլրդ դրամ։ Այդ թվում՝ ՀՀ կառավարության արտաքին պարտքը 4 մլրդ 456.5 մլն դոլար է, ներքին պարտքը՝ 1 մլրդ 240.1 մլն դոլար։ Եվս 611.3 մլն դոլարի արտաքին պարտք ունի ՀՀ Կենտրոնական բանկը։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ ամփոփեց 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Տարվա 4 եռամսյակներից 3-ն արդեն ամփոփված են, և սա արդեն բավարար է՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում ենք գտնվում և ինչ ենք ունենալու տարվա արդյունքներով։
Հայտնի բան է՝ ոչ չափից դուրս բարձր գնաճն է տնտեսության համար լավ, ոչ էլ չափից դուրս ցածրը, կամ, առավել ևս` գնանկումը։ Կենտրոնական բանկը, որի՝ Սահմանադրությամբ ամրագրված գլխավոր գործառույթը հենց գների կայունության ապահովումն է, փորձում է այնպես անել, որ գնաճը լինի 4 ՞1.5%-ի սահմաններում։
Էլեկտրամոբիլների ներմուծումը հարկերից ու տուրքերից ամբողջությամբ ազատելը մասամբ է կախված Հայաստանից և ՀՀ կառավարությունից։ Սակայն, ինչպես երևում է՝ ԵԱՏՄ-ում նույնպես այս հարցով շահագրգռված են, մանավանդ որ, միության անդամ երկրներից ոչ մեկում դեռևս էլեկտրամոբիլների սերիական արտադրություն չի սկսվել։
Պետք է ակնկալել, որ տարվա արդյունքներով նախ՝ պետք է զգալիորեն փոխվի հատկապես վերը նշված երկրներից ներմուծման կառուցվածքը (թանկ ապրանքների տեսակարար կշիռը պետք է ավելանա), և բացի այդ՝ պետք է զգալիորեն բարձրանա նաև ներմուծման ծավալը՝ արժեքային առումով։ Ինչպես նշեցինք, կարգոների խաղի կանոնները փոխվեցին հուլիսին։
Իսկ ինչո՞ւ է կապիտալ ապրանքների ներմուծման աճը «լուսավոր կետ»։ Որովհետև կապիտալ ապրանքները (սարքավորումներ և այլն) ներդրվում են տնտեսության մեջ և հետագա տնտեսական աճի հիմքեր ստեղծում։
ԵԱՏՄ մեր գլխավոր գործընկերոջ հետ պատկերն այսպիսին է. արտահանումն աճել է 30.9%-ով, ներմուծումը՝ 32.7%-ով։ Սա նշանակում է, որ չնայած առևտրաշրջանառության և արտահանման ծավալների աճին՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրի դինամիկան առայժմ մեր օգտին չէ։
Միակ ուրախալի կետն այն է, որ այդ տարբերությունը հաջորդ տարի՝ 2018-ին, կնվազի. պետական պարտքը կաճի 5.9%-ով (հասնելով 7.2 մլրդ դոլարի), իսկ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4.5%։
Ամենակարևոր հարցը, որն այս պահին պարզաբանման կարիք ունի, հետևյալն է՝ ինչպե՞ս կարող է բնակչության թիվը նվազել 1.6 հազարով, իսկ աշխատանքային ռեսուրսների քանակն ավելանալ 52 հազարով։ Հենց այս անհասկանալի հակասության մեջ է թաքնված գործազրկության մակարդակի նվազման գաղտնիքը, որը, հուսով ենք, պատկան կառույցները հարկ կհամարեն պարզաբանել։
Բյուջե 2018-ի եկամտային մասը կազմելու է 1 տրլն 307.3 մլրդ դրամ (2017թվականի 1 տրլն 210 մլրդ-ի փոխարեն), ծախսային մասը՝ 1 տրլն 464.2 մլրդ դրամ (2017 թվականի 1 տրլն 360.1 մլրդ-ի փոխարեն), դեֆիցիտը՝ 156.9 մլրդ դրամ (2017 թվականի 150.1 մլրդ դրամի փոխարեն):
Վերջին շրջանում կատարված աղմկահարույց սպանությունների ֆոնին շատերն են խոսում Հայաստանում հանցավորության մակարդակի բարձրացման մասին։ Հատկապես սոցիալական ցանցերում շատերը մեղադրում են իրավապահ համակարգին, որ նրանց անգործության (կամ ոչ պատշաճ գործունեության) հետևանքով են սպանությունները հաճախակի դարձել։
Ռուսաստանում ընդունում են, որ իրենց տնտեսությունը վատ վիճակում է, և անհրաժեշտ է ինչ-որ բան անել։ Այստեղ պետք է հատուկ շեշտել՝ վատ վիճակ ասելով՝ հասկանում են ոչ թե՝ ընթացիկ տնտեսական ցուցանիշների տխուր վիճակը, այլ՝ ավելի խորն են նայում խնդիրներին։
Կարեն Կարապետյանը 2016-ի աղքատության մակարդակի համար, մեծ հաշվով, պատասխանատու չէ՝ նա նշանակվել է տարվա վերջին։ Սակայն կա նաև մեկ այլ ցուցանիշ, որին շատերն են անհամբերությամբ սպասում՝ գործազրկության մակարդակը։
Վերջին օրերին Ֆեյսբուքի հայկական տիրույթում ակտիվորեն քննարկվում է աշխատանքի թեման։ Օգտատերերը բաժանվել են 2 մեծ խմբի՝ #գործկա-ի կողմնակիցներ և #գործչկա-ի կողմնակիցներ։
Կառավարությունը (ներկա և նախկին) միշտ առավել մեծ հաճույքով խոսում է այն ոլորտների մասին, որոնց գծով ցուցանիշները լավն են։ Ուշադրություն դարձրեք, թե ամենաշատն ինչի վրա է շեշտը դրվում նույն կառավարության մեկ տարվա գործունեության հաշվետվության մեջ՝ արտաքին առևտուր, արտահանում, արդյունաբերություն, ՏՏ ոլորտ և այլն։
Կառավարության գլխավոր խոստումներից մեկը, ինչպես շատերդ կհիշեք, արտաքին առևտրի ցուցանիշների բարելավումն էր։ Մասնավորապես, կառավարությունը խոստացել էր արտահանումը հասցնել ՀՆԱ-ի 45%-ին և ապահովել ներմուծման ծավալից ավելի մեծ արտահանման ծավալ։
Վերջին շրջանում ներդրումների թեման բավականին շատ է շոշափվել։ Նախորդ համարում ծավալուն հոդվածով անդրադարձել էինք ՀՀ ներդրումային ցուցանիշներին և կառավարության ներդրումային խոստումներին։ Այս անգամ կրկին շարունակում ենք ներդրումների թեման, քանի որ ահագին նոր տեղեկություններ են հայտնվել այս մասով։ Բանն այն է, որ ՀՀ կառավարությունն արդեն կազմել է իր գործունեության մեկ տարվա հաշվետվությունը, որտեղ ըստ առանձին ոլորտների՝ […]
Սերժ Սարգսյանը խոսեց նաև տնտեսության մասին։ Կարճ՝ ընդամենը 5 րոպե, սակայն բավականին կարևոր մեսիջներ կային այդ 5 րոպեների մեջ։ Հարցերը, բնականաբար, վերաբերում էին ՀՀ կառավարության հիմնական խոստումներին՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման, տնտեսական աճի և ներդրումների մասին։
ՀՀ պետական պարտքի ծավալը 2017թ. հունիսի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 951.8 մլրդ դրամ կամ 6 մլրդ 140.8 մլն ԱՄՆ դոլար։ Տարեսկզբին՝ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, պետական պարտքը 2 տրիլիոն 875.6 մլրդ դրամ էր կամ 5 մլրդ 942.1 մլն դոլար։
«Ընթացքում մարդիկ հասկանալու են, որ իրենք տարիներ շարունակ խաբված են եղել և այսօր ավելի լավ վիճակում են։ Այսօր Վարդան Հարությունյանը՝ իր անձով, կամ ես՝ իմ անձով, վստահեցնենք, մի քանի հոգի կհավատան, մի քանիսը՝ ոչ, խնդիրը դա չի»։
Երբ նշվում է, որ X ընկերությունը պետբյուջե է վճարել 1 միլիարդ դրամի ուղղակի հարկեր, դա քիչ է։ Իսկ երբ նշվում է, որ այդ գումարից 900 մլն դրամը եղել է եկամտային հարկ, 100 մլն-ը՝ շահութահարկ, ապա դա թույլ է տալիս մի կողմից՝ պատկերացում կազմել ընկերության շահութաբերության մասին, մյուս կողմից՝ պատկերացում կազմել աշխատողների թվի և միջին աշխատավարձի մասին՝ համեմատելով հայտարարվող թվերը բացված աշխատատեղերի հետ։