Տնտեսական անցուդարձին հետևողները, թերևս, արդեն տեղյակ են, որ 2017 թվականին Հայաստան են այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ, մոտավորապես՝ 1.5 մլն։ 2016 թվականի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է տպավորիչ 18.7%-ով։
Բոլոր այն հումքային կամ հիմնական միջոց հանդիսացող ապրանքատեսակների մասով, որ ԵԱՏՄ-ում չեն արտադրվում, մենք տալիս ենք արտոնություններ։ Այսինքն՝ մենք մեր արտադրողների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն չենք ստեղծելու՝ դա հստակ է։
Փետրվարի 28-ը տնտեսական տեղեկատվության առատության օր էր։ Խոսքը միայն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի մասին չէ։
2017 թվականի ընթացքում հայաստանյան առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը զգալի աճ է գրանցել։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի արտաքին առևտրի տվյալները։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը փետրվարի 20-ին հրապարակեց 2018 թվականի հունվար ամսվա նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ 2018 թվականի հունվարին՝ 2017 թվականի հունվարի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 10.2%-ով։
«Մանդատ» հ/կ-ն 2 օր առաջ ներկայացրեց 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին 2 նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:
2017 թվականին Հայաստանում գրանցվել է 20284 հանցագործություն՝ 2016 թվականի 18764-ի դիմաց։ Տարվա կտրվածքով, հանցագործությունների թիվն աճել է 1520-ով կամ 8.1%-ով։
Ասում են՝ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, այդ թվում՝ տնտեսությանը վերաբերող կանխատեսումներ։
Արդեն հայտնի է, որ 2017 թվականին Հայաստանից արտահանումն աճել է 25.2%-ով և կազմել 2 մլրդ 242.9 մլն դոլար։ Աճի ցուցանիշը բարձր է, սակայն կարևոր է, թե ինչի հաշվին է գրանցվել այդ աճը։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն մի քանի օր առաջ հրապարակեց տնտեսական լրագրողների կողմից ամենից շատ սպասված պարբերականներից մեկը՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի մեծությունը 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար։
Պաշտոնական վիճակագրությունն այս ամսվա վերջին կհրապարակի տնտեսական աճի (ՀՆԱ-ի աճի) ցուցանիշը՝ 2017թ. համար։ Արդեն գրեթե համոզված կարելի է ասել, որ այն կլինի 7%-ի սահմաններում…
Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ հունվարի 25-ին հրապարակել էր նախնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար։
Գիտե՞ք՝ ինչ է ցույց տալիս այս գծապատկերը։ Կետագիծն ԱՄՆ-ում պանրի սպառումն է մեկ շնչի հաշվով։ Իսկ սև գիծը այն մարդկանց քանակն է, որոնք մահացել են՝ քնած ժամանակ խճճվելով վերմակի մեջ։
2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են ուղարկել 1 մլրդ 561.5 մլն դոլար։ 2016 թվականի նույն ժամանակահատվածում դրամական փոխանցումների ներհոսքը 1 մլրդ 321.1 մլն դոլար էր։
Սրանից հետո կառավարությունը հույսն ինքն իր վրա պետք է դնի։ Որովհետև, եթե ԿԲ-ն շարունակի մեղմ դրամավարկային քաղաքականությունը, գնաճը կարող է դուրս գալ թույլատրելի միջակայքից։
Իսկ ի՞նչ կարող է անել պետությունը՝ գնաճի հարցում։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Գների սպասվող աճը պայմանավորված է միջազգային կառույցների կողմից պարտադրված Հարկային օրենսգրքով և ԵԱՏՄ դրույքաչափերով։ Այսինքն, սրանք փոխելու մասին խոսելը միամտություն է։
Թերևս չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վերջին 1 ամսվա ընթացքում ամենաքննարկվող թեմաները եղել են գները և աղքատությունը։ Գների քննարկումը սկսվել էր շատ ավելի վաղ, քանի որ գնաճը զգալու համար մարդիկ վիճակագրական զեկույցների կարիքը չունեն։ Թե՛ գնաճը, թե՛ աղքատությունն ունեն սուբյեկտիվ կողմ։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Սրանք այս տարվա վերջին ցուցանիշներն են, քանի որ տարվա ամբողջական ցուցանիշները՝ 12 ամիսների համար, կհրապարակվեն միայն 2018 թվականի հունվարին։
2017 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը՝ 2017 թվական հունվար-սեպտեմբեր ամիսների համար։ ԱՎԾ-ն հրապարակել էր ներդրումների զուտ հոսքերը։
Վերջին շրջանում հասարակությանն ամենից շատ հուզող և ամենաքննարկվող թեման գնաճն է։ Մարդիկ քննարկում են ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած թանկացումները, այլև հնարավոր գնաճը, որը սպասվում է հաջորդ տարվա սկզբից։
«Մենք համաձայն ենք մեր միջամտությունը հասցնել զրոյի, սակայն մեկ պայմանով՝ տնտեսվարողները պետք է աշխատեն մաքուր դաշտում»:
2017 թվականի հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 397.7 մլն ԱՄՆ դոլար։
3 ամիս առաջ, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը, իսկական իրարանցում սկսվեց. ցուցանիշները բավականին տխուր էին։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը 2 օր առաջ հրապարակեց երկար սպասված տվյալները՝ 2016 թվականի աղքատության մակարդակի վերաբերյալ։ Ասում ենք՝ երկար սպասված, որովհետև անկալվում էր, որ այդ մասին տվյալները պետք է հրապարակվեին դեռ նոյեմբերի 20-ին՝ «Պարենային ապահովություն և աղքատություն» զեկույցում։
Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի ծավալը 2017 թվականի 3-րդ եռամսյակում կազմել է 1 տրիլիոն 583.8 մլրդ դրամ։
Այս տարի ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում ոչ միայն չեն հավաքագրվել գերավճարներ, այլև ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասը մարվել է առկա գերավճարների հաշվին, արդյունքում՝ այդ հարկատեսակի գծով գերավճարը նվազել է ավելի քան 8.9 մլրդ դրամով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային վիճակագրական ծառայությունը նախորդ շաբաթ հրապարակեց «Պարենային ապահովություն և աղքատություն, 2017թ. հունվար-սեպտեմբեր» զեկույցը։ Հենց այս զեկույցում են տեղ գտնում աղքատության մակարդակի վերաբերյալ տվյալները։
«Այդ ուղևորների ճնշող մեծամասնությունն օգտվում է Թբիլիսիի օդանավակայանից։ Դա կարող է պայմանավորված լինել ինչպես՝ ավիատոմսերի գնային մատչելիությամբ, այնպես էլ՝ Թբիլիսիից տարբեր ուղղություններով կատարվող չվերթերի քանակով»։
Իհարկե, ավելի լավ է ունենալ 7% աճ, քան զրոյին մոտ աճ կամ անկում՝ անկախ նրանից, թե աճը որ ոլորտների հաշվին է։ Սակայն չափից դուրս ոգևորվել այս թվերով և ընդհանրապես մակրոտնտեսական ցուցանիշներով՝ չի կարելի։