Բաժիններ՝

Բակո Սահակյանը ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ քննարկել է մայր բուհերի միջև համագործակցության հարցեր

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների մայր բուհերի միջեւ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ համագործակցությունը Երեւանի պետական համալսարանի հետ գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով դրա կարեւորությունն Արցախում բարձրագույն կրթության զարգացման գործում:

Երկրի ղեկավարը կարեւոր է համարել նաեւ ԵՊՀ-ի կողմից իրականացվող հասարակական գործունեությունը եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանն ուղղված աշխատանքը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031