
2018-2019 կրթական տարվանից աշակերտները դասագիրք կրելու պարտականություն չեն ունենա

2018- 2019 կրթական տարվանից Վրաստանի հանրակրթական դպրոցների աշակերտները բոլոր դասագրքերը դպրոց տանելու պարտականություն և կարիք չեն ունենա:
Ինչպես ambebi.ge-ին տեղեկացրել է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին, աշակերտը կարող է դասագրքերը թողնել տանը, իսկ դպրոցում օգտվել դրանց էլեկտրոնային տարբերակից: Այսուհանդերձ, եթե աշակերտը ցանկանա օգտվել տպագիր դասագրքից, ապա գրքի կշիռը կկարգավորվի:
«Մշակել ենք տարրական դասարանների աշակերտների համար կրթական նոր ծրագիր: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի հետ համատեղ որոշել ենք մի շարք տեխնիկական հարցեր (թղթի որակը, տառերի չափը, տողերի միջև հեռավորությունը եւ այլն)»:
Գիգաուրիի խոսքերով, վերանայվել է նաև գրքերի քաշը: Թեթևության պահպանման ճանապարհներից մեկը` մեծ դասագրքի մի քանի մասի բաժանելն է: