Բաժիններ՝

Մարտի 20-ից Արցախի դպրոցներում սկսվելու է գարնանային արձակուրդը

ԱՀ հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից սկսվելու է գարնանային արձակուրդը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ կրթության գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«2016-2017 ուսումնական տարվա ԿԳՍ նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն Արցախի հանրակրթական դպրոցներում 2-12-րդ դասարանների աշակերտներին 2017 թվականի մարտի 20-26-ը ներառյալ կտրամադրվի գարնանային արձակուրդ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը տևելու է մարտի 20-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ»,- մանրամասնել է Մ. Համբարձումյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս