Արտերկրյա համալսարաններում ուսանելու մրցույթում հաղթող է ճանաչվել 31 դիմորդ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի,  Ռումինիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթների արդյունքները:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 52 դիմորդ, այդ թվում բակալավրի կրթական ծրագրով 15, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 33 և  ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ:

Բակալավրի կրթական ծրագրով հաղթող է ճանաչվել 5,  մագիստրոսի կրթական ծրագրով՝ 22 և ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հայատարարված մրցույթին ներկայացված դիմումները և արդյունքներն՝ ըստ երկրների բաշխվել են հետևյալ կերպ.

բակալավրի կրթական ծրագրով.

Լեհաստանի Հանրապետություն- 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը),
Բուլղարիայի Հանրապետություն- 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը),
Ռումինիա- 4 դիմորդ (հաղթող է ճանաչվել մեկը),

մագիստրոսի կրթական ծրագրով.

Լեհաստանի Հանրապետություն- 11 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը),
Բուլղարիայի Հանրապետություն- 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը),
Ռումինիա- 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը),
Վրաստան- 9 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը),
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն- 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը),

ասպիրանտուրայի կրթական ծրագրով.

Լեհաստանի Հանրապետություն – 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը)¸
Ռումինիա – 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող),
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն – 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող):

Տեսանյութեր

Լրահոս