«Լույս » հիմնադրամն արդեն ավելի քան 500 շրջանավարտ ունի
«Լույս » հիմնադրամն արդեն ունի 500-ից ավելի շրջանավարտ: Անկախ սոցիալական վիճակից՝ նրանց հնարավորություն է ընձեռնված սովորելու աշխարհի լավագույն կրթական կենտրոններում` հենվելով սեփական ուժի վրա: Այս մասին ասաց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: Նրա խոսքով` տնտեսության զարգացման հիմքում մտավոր ներուժն է: «Գիտելիքի մեջ ներդրում կատարելն ամենաճիշտ քայլն է` ապագան կերտելու ճանապարհին»,- ասաց նա:
Կարաասլանյաի խոսքով` մինչ օրս «Լույս»-ի շրջանավարտները հիմնել են շուրջ 30 ընկերություններ Հայաստանում: «Լույսը» եռակի առաքելություն ունի՝ սովորել, գործել, համաստեղծել, որոնք կյանքի են կոչվում հիմնական ծրագրերի միջոցով: Մեր շրջանավարտների 65 տոկոսը գալիս է Հայաստան եւ աշխատում այստեղի ընկերությունների համար, շատերն արդեն ստեղծել են իրենց անձնական ընկերությունները: 25 տոկոսը ստանում է հարյուր տոկոսանոց աջակցություն իրենց համալսարանի կողմից, որպեսզի շարունակի ուսումը: 10 տոկոսն աշխատում է աշխարհի առաջատար ընկերություններում»,- հավելեց նա: