![](/banners/BeFunky-design.jpg)
Մեկնարկել է առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/dproc.jpg)
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից մեկնարկել է գարնանային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2017 թվականի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 20-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ: