Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել։ «Այսօր հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք քննարկեցինք երկկողմ օրակարգը և իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- գիշերը Twitter-ում գրել է Ն. Փաշինյանը:
ՀՀ նախագահի սեպտեմբերի 27-ի հրամանագրով Էդվարդ Ասրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հոկտեմբերի 13-15-ը նա կգործուղվի ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաք: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ավանեսյանը կմասնակցի Կանանց երրորդ եվրասիական համաժողովին։
Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ Պետական դուման ընտրություններից հետո իր առաջին լիագումար նիստում ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնում կրկին ընտրել է Լեոնիդ Կալաշնիկովին: Վերջինս հայտնի է իր պրոադրբեջանական, այդ թվում՝ նաև սկանդալային հայտարարություններով: Օրինակ, վերջերս տված հարցազրույցներից մեկում նա խորհուրդ էր տալիս հայերին չկչկչալ, ծուղրուղու չկանչել (Пусть армяне не кукарекуют.- Գ.Ս.):
«Երկու տարում ես ուղարկեցի 15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ և պարագաներ ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարություններ: Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանի»,- սա մի հատված է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանի ֆեյբուքյան գրառումից։
«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդրին, նախ նշեց, որ հիմնական տեղեկատվությունը, որը կապված է ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանակցություններին՝ «Կարմիր խաչի» տիրույթում չէ։
Գազի ներմուծման գինը լուրջ գլխացավանք է դարձել իշխանության համար։ Ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ այն շրջապտույտից, որի մեջ հայտնվել ենք։
«Ալենն այն բացառիկներից էր, որը կարողացել էր ընդունվել Բոստոնի համալսարան՝ երկու մագիստրոսական կոչմամբ՝ կրթության կառավարում և սոցիալական աշխատանք: Կամավորությունը, դիմացինին օգտակար լինելու հատկությունը նրա արյան յուրաքանչյուր բջիջում էր: Ունենալով նման բացառիկ, վաստակած շանս՝ պատվախնդիր ձևով չծառայել հայոց բանակում, ունենալ պետության կողմից տրամադրված այդ բացառիկ իրավունքը, նա կայացրեց իր որոշումը՝ պարտքը հանձնել հայրենիքի և ազգի առջև:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով մոսկովյան հանդիպումներին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ այս բանակցություններն իրենց հերթին ցույց են տալիս, որ մենք գործ ունենք Հարավային Կովկասում նոր վերաձևավորումների հետ, քանի որ պատերազմից հետո այս տարածաշրջանում փոխվել են ոչ միայն ուժերի հավասարակշռությունը, այլ նաև հիմնական դերակատարները։
Ըստ նրա՝ այս որոշումը մի կողմից լավ է, որովհետև ԲԴԽ-ին չեն դարձնում դատավորների համար գիլիոտինի դեր կատարող կառույց, որ քաղաքացիները, հենց դատարանի վճիռը չհավանեն, գնան ու կոնկրետ դատավորից բողոքեն այնտեղ, ու ԲԴԽ-ն էլ հերթական կարգապահական վարությը նախաձեռնի:
Պատերազմից հետո, որն ավարտվեց 2020թ. նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ, Նիկոլ Փաշինյանը ցավագին է ընդունում ընդդիմության կողմից հնչող «կապիտուլյանտ», «հող հանձնող» և նմանատիպ այլ որակումներն իր հասցեին՝ հակադարձելով՝ «կապիտուլյանտը դուք եք, դավաճանը` առավել ևս»:
«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ սա այն թեզն է, որը Արցախը միշտ պահպանել և առաջ է տանում։ Մենք չենք տեսնում որևէ հնարավորություն Ադրբեջանի կազմում լինելու համար, և դա երբեք չի լինելու, հակառակ դեպքում դա ճանապարհ է մի նոր կոտորածի՝ կա՛մ պատերազմի, կա՛մ էլ Արցախի հայաթափման։ Թող բոլորն իմանան, որ այդ ամենը մեզ համար անընդունելի է, և որևէ ժամանակ մեզ համար ընդունելի չի լինելու»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Մնում է հասկանալ՝ սա Նիկոլ Փաշինյանի թյուրըմբռնո՞ւմն է, լավ չի՞ հասկացել՝ ինչ է ասել Վլադիմիր Պուտինը, թե՞ իր բնավորության համաձայն՝ մանիպուլացնում է դիմացինի խոսքը: Բարձր մակարդակի հանդիպումներում, ինչ խոսք, վերջինը խիստ անցանկալի սցենար է:
Հնարավոր է՝ Հայաստանի Հանրապետությունը թողարկի սփյուռքի պարտատոմսեր. սեպտեմբերի 30-ին կառավարությունում հավանության արժանացած այս որոշումը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Հնդկաստանի հետաքրքրության աճը Հարավային Կովկասի նկատմամբ տրամաբանական է, քանի որ կոնկրետ ուղղությունների և կոնկրետ կետերի վրա Հնդկաստանն արդեն իսկ մեծ երկարաժամկետ տնտեսական ու քաղաքական ներդրումներ է արել, պրոյեկտները քննարկվել, սակայն չեն իրագործվել տասնամյակներ շարունակ: Սակայն, ըստ նրա, պատերազմից հետո տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման թեման և կոնկրետ խաղացողների միջև պայմանավորվածություններն արագացրել են բոլոր գործընթացները:
Մեզ հետ զրույցում վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն ասաց, որ ողջունում է, որ տարածաշրջանում Վրաստանը քաղաքական օրակարգեր է կարողանում գեներացնել, քանի որ Վրաստանի արտաքին քաղաքական ամենաթույլ կետերից մեկը եղել է քաղաքականությունը Հարավային Կովկասում, որն ամենաառանցքային ուղղություններից պետք է լիներ անցնող տասնամյակների ընթացքում:
Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկած ինքնաթիռի արտասահման թռիչքների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցին՝ անհրաժեշտ եմ համարում նախ և առաջ ընդգծել, որ անձամբ ինձ համար կանխատեսելի էր նույն ծառայության կողմից քննված քրեական գործի` (դիզելի գործ) դատարանում փլուզումը սկսվելու փուլում նախաձեռնել ՀՀ երրորդ Նախագահին «առնչվող» նոր քրեական գործի հարուցում. ինչ խոսք, պատվիրատուի սպասելիքները որևէ ձևով արդարացնել է պետք …
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր գրավոր հարցմանը, որին պատասխանել էր Արտաքին գործերի նախարարի տեղակալը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօր արտահերթ նիստում յոթերորդ անգամ դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջադրած հանձնաժողովի նախագահի թեկնածու Արթուր Ղազինյանին: Արտահերթ նիստը բոյկոտել ու չէին մասնակցում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Բնիկ հադրութցի Մարինա Հովհաննիսյանը մեկն էր Արցախից տեղահանված այն քաղաքացիներից, որոնք առավոտից ակցիա էին անում կառավարության շենքի մոտ: Մարինա Հովհաննիսյանի ամուսինը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, դրանից հետո ինքը շարունակել է ապրել Հադրութում:
Խախտում թույլ տված տնտեսվարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։
Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, առանձին- առանձին ու ընդհանրության մեջ, երկրի ու հասարակության հանդեպ շոկային թերապիայի օրինակներ են, այն վերապահումով, որ շոկը, որպես այդպիսին, հասարակության կողմից չի գիտակցվում։ Հանրության համեմատաբար ակտիվ հատվածն ապրում է շոկի մակերեսային, կարճաժամկետ ընկալմամբ, կատարվում է որևէ խայտառակ, աննախադեպ իրադարձություն, դա առաջացնում է ռեֆլեկտիվ ընդվզում, աղմուկ ու բողոք սոցիալական ցանցերում և… կյանքը շարունակվում է։
Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Ալիևի և Փաշինյանի հայտարարած խաղաղությունը բացարձակապես նույնը չէ. «Ես չեմ պատկերացնում՝ ինչի մասին է խոսում Փաշինյանը՝ խաղաղություն բառը նշելով, իսկ Ալիևը խաղաղությունը պատկերացնում է մի պարագայում, երբ տարածաշրջանում չի լինի ոչ մի հայ, կամ կմնա հայկական փոքր համայնք, որ աշխարհին ցույց տա՝ տեսեք՝ մենք նրանց չենք սպանում: Սա է Ալիևի խաղաղության պատկերացումը: Թե Փաշինյանը ինչ նկատի ունի, կամ որքանով է դա ընդունելի Փաշինյանի համար, ես չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով Փաշինյանի մտաունակությունները և ռազմավարական հեռատեսությունը, ես հասկանում եմ, որ տարածաշրջանում ունենալու ենք Իլհամ Ալիևի խաղաղությունը»:
Կառավարությունն ընդունել է 2022 թվականի բյուջեի նախագիծը, որում կանխատեսված է ՀՆԱ-ի 7 տոկոս տնտեսական աճ, թեև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պաշտոնը ստանձնելուց առ այսօր, շարունակ պնդում է, որ ունենալու ենք երկնիշ տնտեսական աճ։
Այս օրերին, երբ լրանում է Հադրութի անկման մեկ տարին, ադրբեջանական և հայկական շրջանակներում ակտուալ և ակտիվ է Հադրութի անկման կամ գրավման թեման, ըստ էության, երկուսի դեպքում էլ թիրախում բանակն է. մի դեպքում՝ հաղթանակի, մի դեպքում՝ պարտության համատեքստում:
Հոկտեմբերի 17-ի՝ Գյումրիի ավագանու ընտրություններին ընդառաջ իշխանությունները գործի են դրել ողջ վարչական զինանոցը. Ինչ գնով ուզում է՝ լինի, Շիրակի մարզպետ Հովհաննես Հովհաննիսյանը, ով այս ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության Գյումրիի ավագանու ընտրությունների նախընտրական ցուցակը, պետք է դառնա Գյումրիի քաղաքապետ:
Սյունիքի մարզում զարմանքով ու զայրութով են ընդունում իշխանության տարբեր ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից դրված ոստիկանական անցակետը ՀՀ սուվերեն տարածքում չէ։
Հոկտեմբերի 9-ին ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձ էր զոհվել։ Քաղաքացին Մարտակերտի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց է եղել, երբ դիպուկահարը կրակել է նրա ուղղությամբ։
«Լարված և նյարդային և մի շարք հիմնախնդիրների առնչությամբ անորոշ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է պահպանվել և նոր դրսևորումներ ընդգրկել միաժամանակ մի քանի ուղղություններով»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հետպատերազմյան տարածաշրջանի նոր մարտահրավերներին՝ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարեցներից մեկն ահազանգել էր 168.am-ին, որ իրենց՝ չպատվաստված խնամյալներին, ստիպում են մինչև հոկտեմբերի 14-ը պատվաստվել։ Նույնաբովանդակ ահազանգ ստացել ենք նաև տվյալ հաստատության մեկ աշխատակցից․