Պատերազմում «հաղթանակը» թանկ է նստում Արդբեջանի վրա. երկրում խորանում են սոցիալական խնդիրները, պատերազմի տասնյակ վետերաններ շարունակում են ինքնասպանություններ գործել, օրեցօր ավելանում են բռնապետական ռեժիմի դեմ պայքարողների հանդեպ իրավապահ համակարգի կամայականությունները, քաղբանտարկյալների թիվը, նկատվում են նաև հակառուսական տրամադրություններ:
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ դատախազությունը պատրաստվում է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «կալանք տվող» դատավոր Արուսյակ Ալեքսանյանին դատավորի անձեռնմելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսկելու համար։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնատար անձանց մասով հերթական նիստն է:
«Ի՞նչ կառուցվածք ունի այսօր ՀՀ իշխանությունը. դա մեկ հոգի է: Աստեղ էլ պետք է իլյուզիաներ չունենալ. մեկ հոգի է, և պետական ինստիտուտների կատարյալ կազմալուծված վիճակ»,- հավելեց նա՝ կոչ անելով ցանկացած, այդ թվում՝ պետական ինստիտուտների հետ աշխատանքով փորձել կոտրել այդ արատավոր երևույթը:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի կարծիքով՝ հասարակությունը դեռ չի պատկերացնում ներքին ու արտաքին մարտահրավերների սրությունը, սպասվող աղետի մասշտաբները՝ հատկապես իշխանությունների թմրեցնող հայտարարությունների, գեներացվող կեղծ օրակարգերի համատեքստում:
«Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» խորագրով քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նշեց՝ 44-օրյա պատերազմը փոխեց ոչ միայն Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված կոնֆիգուրացիան, այլև մեկնարկը տվեց ավելի գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների:
Բազմաթիվ վարորդներ վաղ առավոտից փակել են Երևան-Արմավիր ճանապարհը՝ Էջմիածին քաղաք մտնող գլխավոր մուտքը։
Գնաճը Հայաստանում կրկին սկսել է արագանալ։ Մի պահ թվում էր, թե տեմպն ընկնում է, մեկ-երկու ամիս նույնիսկ դանդաղեց, բայց հիմա վերստին ավելանում է։
Վահան Քերոբյանն իր նախարարական գործունեության ընթացքում այնքան հակասական ու իրականությունից կտրված հայտարարություններ է արել, որ շատերը սկսել են նրա ասածներին լուրջ չվերաբերել։ Բայց միևնույն է՝ դա չի խանգարում, որ նա շարունակի նույն ոգով։
Միջազգային քաղաքականության մեջ ընդունված նորմերի համաձայն, գաղութատերը ոչ միայն վայելում է գաղութներում իր իրավունքները, այլև որոշակի պատասխանատվություն է կրում իր գաղութի համար։ Մասնավորապես, գաղութատերը սովորաբար պաշտպանում է իր գաղութի անվտանգությունը, ինչը բնական է, քանի որ նա գաղութը համարում է իր սեփականությունը, իր ապրանքը, ուրեմն և պետք է տիրություն անի նրան։
Ի տարբերություն մեծահասակների՝ փոքրերը հիմնականում լռում են, ու հենց այդ լռությունն է ավելի հետաքրքիր արտացոլում լուսանկարչությունը։ Կարող է առօրյայում իրենք շատ ժամանակ ուրախ են, խաղեր են խաղում, բայց հենց պատերազմական թեման բարձրաձայնվում է՝ իրենց խաղից դուրս են գալիս ու լռում են։ Այդ լռությունից ես ապրումն եմ վերցնում։ Օրինակ, այդ երեխան, որ տիկնիկի փոխարեն՝ հրացան էր վերցրել՝ կյանքն էր նրան ստիպել, որ այդպես անի։
Հոկտեմբերի 16-ը Պարենի միջազգային օրն է. մասնագետներն արձանագրում են՝ պարենային անվտանգության առկա խնդիրներն առավել են սրվել համաշխարհային մարտահրավերների պայմաններում:
Կառավարությունը 50 միլիոն դրամ է հատկացրել Պետական պահպանության ծառայությանը՝ արտասահմանյան գործուղումների ծախսերն ապահովելու նպատակով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի լրամշակված նախագիծը: Նախագծում նշված է, որ Բարձրագույն կրթության և գիտության համակարգի պետական քաղաքականության սկզբունքներից են՝ ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը, իրավահավասարությունը և խտրականության բացառումը, բարձրագույն կրթության և գիտության համակարգի մրցունակությունը և այլն:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտնել է, որ պահապանների կորպուսի ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ են անցկացվելու Իրանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ՝ Արաքսի շրջանում։
Համակենտրոնացում, կրեատիվություն, ժամանակը կառավարելու կարողություն՝ սա այն ամենը չէ, ինչին կարող է տիրապետել միշտ համակարգչի մոտ նստած երեխան։ Ինչպե՞ս վատ սովորությունը վերածել խոստումնալից հոբբիի:
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է այն չափանիշները, ըստ որոնց Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն:
«Ես սրանց վարքում, գործողություններում ու արժեքներում տեսնում եմ նեկրոֆիլիա, այսինքն՝ սեր, ձգտում դեպի մահը, արյունը: Դա երևում է նաև նրանից, որ իրենց իշխանավարման ընթացքում այսքան արյուն հոսեց (հայրենիքի կորուստը նույնիսկ մի կողմ թողնենք, միայն արյան մասին խոսենք), բայց բացարձակ չկա մեղքի զգացում, պատասխանատվության զգացում: Հասկանո՞ւմ եք՝ խոսում է կինը, մայրը, և ինքն ընդհանրապես իրեն մեղավոր չի զգում, ընդհակառակը՝ ամբողջ պատասխանատվությունը հայ կնոջ, հայ մոր վրա է գցում: Սա նորից մի տարանջատում է, նորից մի բաժանում հասարակության մեջ»:
168ТV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել Մաթերը նշեց, որ դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. «Մենք այստեղ ենք Հայաստանի ժողովրդին մեր համերաշխությունը հայտնելու, նաև ընդգծելու, որ մենք նույն արժեքներն ենք կիսում, դրանք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, միջազգային իրավունքը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:
Փաշինյանն ասում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սահմանազատվեն 1991-ի սահմաններով։ Դա նշանակում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին այսօր առկա ռեժիմը՝ ադրբեջանական անցակետեր, մաքսակետեր, սահմանապահ ծառայություն, ունենալու ենք նաև մեր բոլոր կարևորագույն զարկերակների վրա՝ Երևան-Գորիս ավտոճանապարհին, Արարատի մարզում՝ Տիգրանաշենում, դեպի Վրաստան ճանապարհին՝ Ոսկեպարի մոտ։
Թե ինչու Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոխվում, և արդյո՞ք դրա պատճառը միայն քաղաքական է, կամ 44-օրյա պատերազմի համատեքստում, ժամանակը դեռ ցույց կտա, ամեն դեպքում, մի քանի փաստ հիշեցնելը, ինչպես ասում են, գործին վնաս չի տա:
Հայտնի պատճառներով՝ հարկային եկամուտների կատարողականն այս տարի բարձր է։ Բյուջեի եռամսյակային համամասնություններով տարեսկզբի 9 ամիսների համար ի սկզբանե նախատեսված շուրջ 1 տրիլիոն 335 մլրդ դրամի փոխարեն՝ հավաքվել է 1 տրիլիոն 412 մլրդ դրամ։
168․am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՄ դիտորդներին, ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ԵՄ-ն աննախադեպ արագություն ցուցաբերեց որոշումների կայացման հարցում՝ արագորեն դիտորդներ տեղակայելով՝ այն դեպքում, երբ պարզ որոշումների կայացման համար տարիներ են պահանջվում։ Սա, նրա որակմամբ, հերթական անգամ ցույց տվեց, որ խնդիրը ոչ թե եվրոպական բյուրոկրատիան է, այլ քաղաքական կամքի բացակայությունը։
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսին փակում էր արագաչափերը՝ խոստանալով քաղաքացուն չդարձնել տուգանքի մատերիալ։
168.am-ի հետ զրույցում քարտեզագիր Անուշավան Բարսեղյանը նախ ասաց, թե իրեն հայտնի չէ, թե 1929 թվականի ինչ քարտեզներով է դելիմիտացիա տեղի ունեցել։
Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո պարզ էր, որ կադրային փոփոխություններն անխուսափելի են, և ճիշտ է, նորանշանակ դատախազի համար, իհարկե, բարդ է կողմնորոշվել կադրերի հարցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս ամեն դեպքում դատախազական համակարգից չէ և չի ճանաչում դատախազներին, բայց որ փոփոխություններ կլինեն և շատ դեպքերում դրանք անհրաժեշտ են, փաստ է:
«Մի քանի անգամ գնացել ենք Պաշտպանության նախարարություն, բայց նախարարությունից ասում են՝ գործը Քննչականում է, Քննչականն էլ ասում է՝ սպասեք մեր պատասխանին: Սեպտեմբերի 27-ին դատն է եղել, դատից հետո, սակայն, որոշումը դեռ չի կայացվել: Ես բոլորից պահանջում եմ իմ եղբոր պատասխանը»:
168.am-ի հետ զրույցում Կախակն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանն ասաց, որ բնակչության շրջանում ամեն դեպքում խուճապը կա, քանի որ թշնամին գյուղի վերևում նստած է։
Հանրագումարում, բոլոր այս գործոնների համալիր ազդեցությունը հանգեցնելու է քաղաքացիական, նաև քաղաքական կյանքի հարաբերականորեն բնականոն ռիթմի խաթարմանը՝ այդպիսով բացառելով ակտիվ քաղաքացիների հնարավար ներգրավվածությունը որևէ քաղաքական գործընթացի, այդ թվում՝ հակաիշխանական ձևաչափերի։
«Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսին, երբ գրեթե բոլոր ընդդիմադիր տղամարդկանց հավաքեցին և տարան եռամսյա հավաքների, և մենք գրեթե ամեն օր լուրեր էինք ստանում, որ մարդ է զոհվել կամ հանկարծամահ եղել: Այսինքն՝ ոչ թե անվտանգային խնդիրներ են լուծում, այլ կոնկրետ իրենց իշխանությունը պահելու խնդիրն են լուծում՝ «վտանգավոր» էլեմենտներին մեկուսացնում են սարերում: Նրանք այնպիսի մարդկանց են զորակոչել, որոնք շատ ակտիվ ընդդիմադիր գործիչներ են, բայց ունեն լուրջ առողջական խնդիրներ»: