
ԲԴԽ-ն քննում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ դատախազությունը պատրաստվում է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «կալանք տվող» դատավոր Արուսյակ Ալեքսանյանին դատավորի անձեռնմելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսկելու համար։
168.am-ի տեղեկություններով ԲԴԽ-ում այս պահին քննվում է այդ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանը հայտնի է մի շարք քաղաքական հնչեղության կալանավորումներով: Արուսյակ Ալեքսանյանն էր կալանավորել նաև դատարանում ողբերգականորեն մահացած պրոդյուսեր, հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանին:
Ըստ տեղեկությունների՝ Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ: