850 միլիոն դրամ՝«Սեքյուրիթի Դրիմ»-ից ազատվելու և քաղաքացուն տուգանող նոր կազմակերպություն ստեղծելու համար

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսին փակում էր արագաչափերը՝ խոստանալով քաղաքացուն չդարձնել տուգանքի մատերիալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում արագաչափերի թիվը միայն ավելացել է՝ տուգանվող քաղաքացիների թիվը՝ էլ ավելի։

Պատգամավոր Փաշինյանն ասում էր, որ քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձրած «Սեքյուրիթի Դրիմ»-ը կապ ունի Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ, վարչապետ Փաշինյանը լուծարում է այդ ընկերությունն ու ստեղծում նույն գործառույթն իրականացնող՝ քաղաքացուն տուգանող նոր ընկերություն՝ պարզապես արդեն այլ անվամբ։

Կառավարության հոկտեմբերի 13-ի որոշմամբ շուրջ 850 միլիոն դրամով կստեղծվի «Սեքյուրիթի Դրիմ»-ի գործն անող նոր ՊՈԱԿ, որը կունենա 679 հաստիք՝ 117,2 մլն դրամ աշխատավարձի ֆոնդ (միջին ամսական աշխատավարձը՝ 172,5 հազ․ դրամ)։

679 աշխատողի աշխատավարձի վճարման համար ամսական կհատկացվի 92,5 մլն դրամ աշխատավարձ։

Նշենք, որ 679 աշխատող ունեցող այս նոր ՊՈԱԿ-ի համար կկառուցվի նաև նոր եռահարկ շենք՝ 2550 քմ մակերեսով և 695,9 մլն դրամ արժեքով։

Տեսանյութեր

Լրահոս