Լարված իրավիճակ Երևան-Արմավիր ճանապարհին. կան բերման ենթարկվածներ

Բազմաթիվ վարորդներ վաղ առավոտից փակել են Երևան-Արմավիր ճանապարհը՝ Էջմիածին քաղաք մտնող գլխավոր մուտքը։

Բեռնատարների վարորդների բողոքի ակցիայի պատճառն այն է, որ եթե սահմանված չափից ավելի շատ է կշռում բեռանատարի բեռը, ապա իրենք ենթարկվում են վարչական պատասխանատվության։

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ եթե այդ հարցը չլուծեն, ապա իրենք փակելու են Երևան մտնող բոլոր ճանապարհները։

Նրանց հայտարարությունից հետո, ոստիկանները մոտեցան վարորդներին՝ համոզելու բացել ճանապարհը, սակայն վարորդներն իրենց որոշման մեջ հաստատակամ էին։ Այդ ամենից հետո ոստիկանները բերման ենթարկեցին վարորդների մի մասին, ոմանց նույնիսկ գետնին գցելով։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31