«Ալիևը փորձելու է և՛ Արցախին հարվածել, և՛ Հայաստանին. պատրաստվենք ռազմական գործողությունների». Թևան Պողոսյան

«Ադրբեջանի իրական պահանջներն ուրիշ են եղել: Առաջին օրը տեղեկություն եղավ, որ Պուտինը խոսել է Ալիևի հետ, հետո՝ Փաշինյանի, հետո մի քանի ժամ հետո զանգել է Ալիևին: Դրանից հետո Արցախը հայտարարում է՝ ոչ մի բան չենք ընդունելու, այսպես կանգուն ենք մնում: Հայաստանը ձայն չի հանում, արդեն չորրորդ օրն է: Փորձում եմ այս ամենի մեջ դիտարկել գազային գործարքների խնդիրը, Մարիա Զախարովայի հայտարարությունները և ինձ մոտ գալիս է մի բան՝ առաջին օրը այնպիսի պահանջների շարք է եղել դրված, որ հասկանալի էր՝ դա լինելու է մեր վերջը: Արցախը ասել է՝ ոչ»,- 168TV-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

«Այդ պահանջներից մեկը Ադրբեջանն ինքը բացեց. Էկոլոգիական պահանջները փոխեց, ասաց՝ մեր անձնագրերը ընդունեք, ով մնում է՝ մնա, ով չէ, թող գնա, վաղը կարող է այլ բաներ ասեն»,-նկատեց նա:

Թևան Պողոսյանի խոսքով՝ ամեն ինչ պետք է անել, որ որևէ ադրբեջանական պահանջ չբավարարվի. «Փորձը ցույց է տվել, որ հենց դու քո մի մասն անում ես, ինքը քեզնից ավելի շատ է ուզում: Եթե գիտես՝ թշնամիդ դա է, հիմա ինչո՞վ ես զբաղված: Դրա տեղը պետք է ամեն օր մարզվենք, պատրաստվենք ռազմական գործողությունների, որովհետև Ալիևը ուշ, թե շուտ դրան է բերելու: Մարդն ինքն իրեն այնքան է ասել՝ Զանգեզուրի միջանցք, սկսել է դրան հավատալ ու գալու է: Փորձելու է Արցախին էլ հարվածել, Հայաստանին էլ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս